Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼԻՈՎԻՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

«Մարտի 1»-ի վրա արված խաղադրույքը չգործեց

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շուրջ քարոզչական գլուխկոնծիների 13 տարիները ավարտվեցին անարդյունք, առասպելները փշրվեցին՝ զարկվելով իրականությանը։ «Մարտի 1»-ի առասպելն առանցքային էր 2018-ի գարնանը «սիրո և համերաշխության հեղափոխություն» ցուցանակի ներքո իրականացված իշխանափոխության համար։

Հուլիսի 26-ին, երբ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովին (գեներալին ազատ արձակեցին գրավի դիմաց, երկրորդ նախագահին կալանավորեցին 2 ամսով), փողոցային ողջ հոծախումբը՝ սորոսական հինգերորդ շարասյունից մինչև ԼԳԲՏ հանրություն, բառացիորեն ցնծության մեջ էր. Նիկոլը նստացրե՛ց Քոչարյանին։

Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչպես կարձագանքեր ՆԱՏՕ-ի դաշինքը, եթե դրա անդամ պետություններից մեկնումեկը թույլ տար իրեն այդչափ ստոր հարված հասցնել դաշինքի հեղինակությանը։ Փաշինյանին զգուշացրել էին, բայց նա գնաց ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման։

2018 թվականի օգոստոսի 13-ին երկրորդ նախագահն ազատ արձակվեց, իսկ դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց։ Կալանավորման պատճառն անմիջականորեն կապված էր դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։ Փաշինյանին անհրաժեշտ էր հրապուրել մարդկանց՝ գալ ընտրատեղամասեր։ Դեկտեմբերի 9-ի քվեարկությանը մասնակցեց ընտրողների 50 տոկոսից էլ պակաս թվաքանակ, հնարքը չաշխատեց։ Այսօր Նիկոլը փնտրում է, թե ինչով ոգևորի հանրությանը մինչև հունիսի 20-ը։ Այդ նպատակով նախաձեռնվեց երրորդ նախագահի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գանսալեսի) աղմկալի կալանավորումը։

Առաջին հրապարակային ելույթներից մեկում Քոչարյանը հայտարարել է, որ մինչ սահմանադրական կարգը տապալելու մեջ իրեն մեղադրելը, տվյալ մեղադրանքը պետք է հասցեագրվեր ԿԸՀ-ին, որը պաշտոնական որոշում էր կայացրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Հանրահայտ փաստ է, որ այդ ընտրությունները Տեր-Պետրոսյանը տանուլ էր տվել։ Նրա շրջապատը համառորեն տիրաժավորում էր այն սուտը, թե բազմակուսակցական կոնգրեսի առաջնորդը հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 65%։ Իրականում ընտրությունների արդյունքներով խոսքը ծայրահեղ դեպքում կարող էր վերաբերել երկրորդ փուլի հնարավորության, ոչ ավելին։ Այսօր, երբ Քոչարյանին ու մի խումբ անձանց ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը հանված է, ճիշտ ժամանակն է հիշեցնել, որ 2008թ.մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում վիրավորվել է 187 ոստիկան և 32 քաղաքացիական անձ։ Վնասվածքների մեծ մասը այրվածքներն էին՝ Մոլոտովի կոկտեյլների պայթյունի հետևանքով, կային նաև բեկորային վնասվածքներ: Այդ փաստերը շարադրված են քրեական գործում։

Հարց. մի՞թե տարբեր աստիճանի ծանրության վնասվածքները ընտրությունների պաշտոնական արդյունքներին ոչ համամիտ «խաղաղ» ցուցարարների գործողությունների հետևանք էին: Ճշմարտությունն այն է, որ 2008թ.մարտի 1-ին քաղաքապետարանի հարակից տարածքում խաղաղ ցուցարարներ չեն եղել։ Խոսքը զանգվածային անկարգությունների մասին է։ Այդ հարցում Փաշինյանի կողմնակիցները, որպես կանոն, վկայակոչում են 2008թ.մարտի 1-ի առավոտվա իրադարձությունները Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում։ Ըստ օպերատիվ տվյալների, վրանային ճամբարում եղել է ոչ միայն սառը զենք, այլև մարտական նռնակներ: «Գոլոս»-ի ուշադիր ընթերցողները հաստատ հիշում են հրապարակումներն այն մասին, որ լույս մարտի 1-ի գիշերը վրաններում քնած մարդկանց նախազգուշացրել էին, ուստի առավոտը Տեր-Պետրոսյանի կողմնակիցները դիմավորեցին փայտերով ու քարերով զինված…

«Մարտի 1»-ի գործի վրա քաղաքական կապիտալ սարքելու Փաշինյանի ջանքերը հօդս ցնդեցին։ Սկզբում նա ասաց, թե գործն ըստ էության բացահայտված է, հետո հայտարարեց, թե բացահայտվել է սպանությունների խորապատկերը։ Մինչդեռ փաստը մնում է փաստ. տասը քաղաքացիների (երկու ոստիկանների և ութ քաղաքացիական անձանց) սպանողները բացահայտված չեն, իշխանությունը, իրեղեն ապացույցների կեղծման մեջ մեղադրված նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գնահատմամբ, անկարող գտնվեց նշել մարդասպանների անունները: Կոստանյանը հայտարարեց, որ դա հնարավոր էր գործի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում։

Եթե 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին առասպելները Նիկոլի ու Տեր-Պետրոսյանի քարոզչամեքենայի կողմից տիրաժավորվել են 13 տարի շարունակ, ապա Քառօրյա պատերազմի մասին առասպելները շատ ավելի թարմ են…

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԽԺՀվրա արված խաղադրույքը չգործեց

Երկրորդ խաղադրույքը խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի վրա էր՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ։

Ցուցանշական է, որ երկրորդ նախագահին եվ մի խումբ անձանց ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը մեծապես հիմնված էր Ա.Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի գլխավորած փաստահավաք խմբի նյութերի վրա: 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԽԺՀ-ի խնդիրը հայտնի էր ի սկզբանե. Ա.Քոչարյանը կոչված էր իբրև պարտություն ներկայացնել հայկական զինված ուժերի հաղթանակը Քառօրյա պատերազմում, դրանում մեղադրելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ակնհայտ է, որ Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ նախաձեռնությունները ձախողվում են մեկը մյուսի հետևից։

Ձախողվեց դա ոչ միայն այն պատճառով, որ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո առնվազն անպատեհ կլիներ խոսել 2016 թվականի պատերազմի մասին, որը տևեց 4 օր և ավարտվեց Արցախի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի հարձակման ձախողմամբ։ Այդ ձեռնարկումը ձախողվեց նաև այն պատճառով, որ ԽԺՀ-ի գործունեությանը զուգահեռ՝ աշխատանք էր տարվում այն առասպելները պսակազերծելու ուղղությամբ, թե գեներալ Յուրի Խաչատուրովն անհրաժեշտ պահին իբր աշխատավայրում չի եղել, թե մարտական գործողություններ ղեկավարելու փոխարեն՝ գեներալն իբր բիլիարդ է խաղացել ու վիսկի խմել։ Զինվորներն առաջնագծում սովից իբր խոտ են կերել, փամփուշտներն իբր չեն բավականացրել, դրա համար կռվել են մահակներով, տանկերի բաքերում վառելիքի փոխարեն ջուր է եղել և այլն՝ նույն ոգով։

Այդ ձեռնարկումը ձախողվեց արդեն այն ժամանակ, երբ ԽԺՀ նիստ այցելեցին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագահը հանդես եկավ նաև 4-ժամյա մամլո ասուլիսով, որի ընթացքում պատասխանեց Քառօրյա պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերին: Ներկա պահին Ա.Քոչարյանի ղեկավարած ԽԺՀ-ի զեկույցի վրա գաղտնիության կնիք են դրել և թողել չհրկիզվող պահարանի ինչ-որ դարակում փոշոտվելու: Մեկ այլ պահարանի դարակում փոշոտվում է ևս մեկ գործ, որը նույնպես փորձում էին օգտագործել երկրորդ և երրորդ նախագահների դեմ։

Խաղադրույք առանձնացված գործի վրա

«Գոլոս»-ի մշտական ընթերցողները հավանաբար հիշում են հրապարակումները 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով հետաքննությունը վերսկսելու ուղղությամբ լուսահոգի Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի ջանքերի մասին։

Նոր հետաքննություն նախաձեռնելու և երկրորդ ու երրորդ նախագահներին ահաբեկչության կազմակերպման մեղադրանք առաջադրելու մեջ շահագրգռված էին կոնկրետ մարդիկ: Հենց նրանք էլ օգտվեցին Բախշյանի վստահությունից։ Այդ մարդիկ կազմակերպեցին ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի սկանդալային նամակը Փաշինյանին։ Հունանյանը հասկացրեց, որ պատրաստ է տալ Նիկոլին անհրաժեշտ ցուցմունքները։ Փաշինյանի խելքը բավականացրեց՝ ընթացք չտալու այդ բլեֆին։ Բացի այդ, լուսահոգի Կարեն Դեմիրճյանի ընտանիքը կտրականապես դեմ արտահայտվեց ահաբեկչության կազմակերպիչների մասին առանձնացված գործը վերակենդանացնելու փորձերին։

Փաստացի մեկնարկած նախընտրական քարոզչության պայմաններում կարելի է վստահաբար արձանագրել, որ Նիկոլի բոլոր քարոզչահնարքները ձախողվել են, դամոկլեսյան բոլոր թրերը, որոնք նա կախել էր երկրորդ և երրորդ նախագահների գլխավերևում, հայտնվել են վակուումի մեջ։ Այսօր նույնիսկ դավաճան վարչապետի թիմակիցներն են խոսում այն մասին, որ քաղաքական հետապնդումների միջոցով Փաշինյանը լիովին արդարացրել է երկրորդ և երրորդ նախագահներին։

Հարց. ուրեմն ինչո՞վ է նա գնալու արտահերթ ընտրությունների։ Ո՞ւմ դեմ է ուղղված լինելու նրա քարոզչությունը. չէ՞ որ ձեռքբերումներով հպարտանալ նա չի կարող, հետևաբար՝ քարոզչությունը պետք է ուղղված լինի կոնկրետ մարդկանց դեմ։ Միայն «Գոնսալես» գործողության հաշվին հեռուն չես գնա, եթե հաշվի առնենք, որ Նարեկ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքները բազմաթիվ իրավաբանների մոտ հիմնավոր կասկածներ են առաջացնում…

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КТО ТАКИЕ НИКОЛАИТЫ? ПАШИНЯН – КАНДИДАТ ГД, АЛИЕВА И ЭРДОГАНА
    2025-06-11 09:15

    Пашинян объявил о необходимости "безотлагательного" (здесь и сейчас!) ответа на вопрос: есть ли у Католикоса Всех Армян ребенок? Народ гораздо больше интересует вопрос: когда Пашинян вызволит из азербайджанского плена 23 армян, включая восьмерых представителей военно-политического руководства Республики Арцах?! А еще народ волнует вопрос прекращения обстрелов приграничных сел, а теперь еще и проблема похищения людей. Агитпроп режима уже запустил в обращение байку о том, что за обстрелами и похищением несовершеннолетних стоит Россия, а Пашинян, дескать, не виноват, он хочет мира. "Нарушившие обет целомудрия священники не могут продолжить духовную службу!", - решительно объявил Пашинян. Вопрос: а главарь правящей верхушки, который за 7 лет принес народу 4 войны, - может продолжить пребывание на посту премьер-министра? Пашинян "забыл", что обет безбрачья священники давали не ему, а Господу Богу…

  • ДЛЯ РЕАБИЛИТАЦИИ "ВЕРХОВНОГО ГЛАВНОКОМАНДУЮЩЕГО"…
    2025-06-10 09:06

    В главном военном управлении СК в рамках расследования уголовного дела о сдаче Республики Арцах, должностной халатности, проявленной в ходе войны, и передаче противнику оружия и боеприпасов был допрошен командир известной военной части "Егникнер" полковник армии Обороны Арцаха герой Арцаха Карен Джалавян ("Кех"). Этот допрос имел место параллельно с перманентными допросами пятого президента Республики Арцах Самвела Шахраманяна. Его полномочия на этом посту истекли 21 мая.

  • ПОЧЕМУ МАКУНЦ ДОБИВАЕТСЯ ЭКСТРАДИЦИИ "ДОГА"?
    2025-06-07 08:58

    Политологи и общественные деятели, которые еще 2-3 месяца назад с пеной у рта защищали политику Пашиняна, в последние дни поумерили свой пыл. Некоторые даже посетили телеканалы власти, чтобы продемонстрировать несогласие с главарем правящей верхушки. Люди не хотят, чтобы их ассоциировали с Николом. О том, что политизированная армянская публика настроена против главаря правящей верхушки, свидетельствует отставка руководителя административной единицы Нор Норк, хотя после избиения 30 апреля блогера Артура Чахояна члены партии "Республика" вещали из всех щелей, что Тигран Тер-Маргарян в отставку не подаст.

  • РАСПРАВА - ЕДИНСТВЕННЫЙ КЛЮЧ К ОППОНЕНТАМ
    2025-06-07 08:54

    27 мая 2024 г. 60 красных беретов избили в центре Еревана (ул. Анрапетутян) депутата от фракции "Айастан" Ашота Симоняна. 28 мая видеозапись обошла все оппозиционные телеканалы, вызвав большой общественный резонанс. Управление внутренней безопасности МВД назначило служебное расследование по поводу действий Геворга Мкртчяна, который руководил расправой. На время расследования его полномочия были прекращены. Через месяц он был восстановлен в должности и продолжил службу.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԺԱՐԻՆ
    2021-07-12 21:50

    Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։

  • «ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈՂՊԱՏԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԵ՛Ն
    2021-07-12 19:55

    Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։

  • ԱՆԱՐԳԱՆՔԻ ՏՈՆ
    2021-06-30 17:54

    Երևանի ռեստորաններից մեկում «Քաղաքացիական պայմանագիրը» տոնեց իր հաղթանակն արտահերթ ընտրություններում։ Դե ինչ, դա իսկապես հաղթանակ էր, ճիշտ է, փոքր-ինչ տարօրինակ. հաղթանակ սեփական ժողովրդի, հարազատ պետության նկատմամբ։

  • ՔՎԵԱՐԿԵՔ ԹԻՎ 6-ի ԿԱՄ ԹԻՎ 24-ի ՕԳՏԻՆ
    2021-06-18 17:47

    Անվտանգության համակարգի փլուզումը սկսվեց Վայոց Ձորից «Ամեն ինչ սկսվեց այստեղից՝ Վայոց Ձորից։ 2018 թվականի մայիսին ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, բավականաչափ առաջ եկան Նախիջևանի հետ սահմանում։