Ո՞Վ Է 60% ՆԿԱՐԵԼՈՒ ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀԱՄԱՐ
Հրամանատարը դիմել է սփյուռքահայերին
Արցախյան առաջին ազատամարտի տարիների «Սիսական» լեգենդար ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դիմել է նրանց, ովքեր հարազատներ ունեն հայկական սփյուռքում: Նա խնդրել է փոխանցել արտասահմանի հայերին, որոնք 3 տարի առաջ մեծապես ջանացել են «հեղափոխական բարեփոխումների» գործում՝ մեր վզին փաթաթելով Փաշինյանին, չմիջամտել ընտրական գործընթացներին։ «Թող չխանգարեն մեզ վերջ տալ այս դավաճանությանը», - հայտարարել է Մինասյանը:
Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում Է հունիսի 7-ին, մինչդեռ փաստացի այն արդեն մեկնարկել է։ Փաշինյանը հասցրել է լինել Կութ գյուղում, Սպիտակում, Լոռու մարզում և մայրաքաղաքի համայնքներում: Հավանական ընտրազանգվածը տարակուսանքի մեջ է. մի կողմից՝ լսում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու և մինչև հունիսի 20-ը Փաշինյանը չեղարկելու է համապետական քվեարկությունը, մյուս կողմից՝ մարդկանց ասում են, որ Նիկոլն Ալիևից երաշխիքներ է ստացել այն առնչությամբ, որ մինչև ընտրությունները սահմանամերձ գոտում որևէ միջադեպեր չեն լինելու։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չբացառեց, որ նոր պայմանավորվածությունների արդյունքներով ժողովրդի թիկունքում արդեն ստորագրվել է տարածքների հանձնման հերթական փաստաթուղթը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը Աշոտյանն անվանեց ադրբեջանական «Ենի Ազերբայջան»-ի հայկական մասնաճյուղի ցուցակ և արձանագրեց, որ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես իր թիկունքն ապահովված է, ինչը հաստատում է Ալիևի հետ սեպարատ պայմանավորվածությունների մասին վարկածը:
Իր հերթին՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանն օրերս խոստովանեց, որ դեռևս կասկածում է, թե ընտրությունները կկայանան։ Նա չբացառեց հունիսի 20-ի քվեարկության հետաձգումը՝ սահմանին տիրող իրավիճակի պատճառով ռազմական դրություն մտցնելու արդյունքում։ Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծիք է հայտնել, որ ընտրությունները կարող են չկայանալ հասարակական իրավիճակի ծայրահեղ սրման պատճառով՝ իշխանության կողմից տարվող «ատելության քարոզչության» արդյունքում:
Բռնազավթումից 15 օր անց
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում Նիկոլը բնակիչներին կոչ է արել չտրվել զգացմունքներին 6 հայ զինծառայողների առևանգման առնչությամբ: Կապիտուլյանտը համառորեն պնդում է «առևանգում» եզրույթը, թեև խոսքը գերեվարման մասին է:
Կութի բնակիչները լրագրողներին պատմել են, որ դպրոցն անմիջականորեն տեսանելի է 20-30 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքերից: Մենք հատուկ անդրադարձանք այցի թեմային, որպեսզի հիշեցնենք. կապիտուլյանտը Գեղարքունիք այցելեց ադրբեջանական բռնազավթումից լոկ 15 օր անց: Իսկ ինչ վերաբերում է 6 գերիներին, ապա ուզում եմ հարց տալ ընթերցողներին. վաղո՞ւց են արդյոք նրանք մտաբերել Շիրակի մարզի 60 բնակիչներին, որոնք գերեվարվել են ադրբեջանցիների կողմից: Նիկոլը հուսով է, որ այդ 6 գերիների մասին էլ շուտով կմոռանան, ինչպես որ արդեն գրեթե մոռացել են ադրբեջանցիներին հանձնված Խծաբերդի և Հին Թաղերի մասին...
Սպիտակում կապիտուլյանտը հայտարարեց, որ հպարտանում է 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ։ Երևանի համայնքներում փակ տարածքներում նրա հետ հանդիպել են հիմնականում մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակիցները։ Բաղդասարյանը, որը ծնունդով Վանաձորից է, հաստատեց, որ Լոռու մարզի բնակչության հետ փակ դահլիճում հանդիպման ժամանակ միայն 50%-ն են լոռեցիներ եղել, մյուսները եկել են այլ տեղերից: Վանաձորում 84 հազար բնակիչներից Փաշինյանի երթին մասնակցել է ընդամենը 500 մարդ։ Մարզպետ Արամ Խաչատրյանը ամեն ջանք գործադրել է, որ լցնի մշակույթի տան դահլիճը, որի բեմից ելույթ ունեցավ Փաշինյանը։ Դահլիճում նստած էր մարզպետի ողջ ընտանիքը, այդ թվում՝ հեռավոր ազգականները, դպրոցների տնօրենները, բժշկական հաստատությունների ղեկավարները, գյուղերի ավագանին։
Բաղդասարյանի կարծիքով, եթե արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանի պատերի ներսում չձևավորվի կոալիցիոն մեծամասնություն, ապա քվեարկության 2-րդ փուլը կարող է աղետի վերածվել երկրի համար: Նրա խոսքերով, տևական անիշխանությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ «Եթե ես դավաճան եմ, ինչո՞ւ են մարդիկ գալիս ինձ հետ հանդիպման»,- հայտարարեց Փաշինյանը։ Դրան կարելի է պատասխանել, որ մարդիկ նրա երեսին են շպրտում «մարդասպան» և «դավաճան» բառերը, իսկ նրանց համար, ովքեր իր հետ հանդիպման են գալիս հոգու կանչով, դեռ անվանում չեն հորինել…
Հունիսի 7-ից հետո իրավիճակը կբարդանա
Պաշտոնական քարոզչության փուլում իրավիճակը կբարդանա նրանով, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ընտրախախտումների պատրվակով կսկսեն որսը նախընտրական գործընթացների հետ անմիջականորեն կապված ընդդիմադիր գործիչների դեմ, ինչի մասին վկայում է «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի վերջերս արած հայտարարությունը։
Տավուշի մարզի Ազատամուտ եվ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքներում Փաշինյանի կողմնակիցները տեղի իշխանությունների հրահրումով հարձակվել են ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:
Արդեն հայտնի է, որ կապիտուլյանտը շոուներ է նախապատրաստել՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքների շտաբների ներկայացուցիչ հանդիսացող «կաշառատուների բացահայտմամբ»։ Շոուներն ուղեկցվելու են կոմպրոմատով ու ձերբակալություններով, դատարանները շատ անելիք են ունենալու կալանքի սանկցիաներ տալու մասով: Միայն հունիսի 7-ից հետո սկսվելիք բռնաճնշումների միջոցով Փաշինյանը կկարողանա ապահովել 50+1 տոկոս. 60%-ի մասին խոսելն անգամ անհեթեթ է։
Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը քաղաքական բռնաճնշումների հետևանք դառնա, ապա կարելի է չկասկածել, որ հետընտրական իրադարձությունները կարող են փոխարկվել քաղաքացիական պատերազմի։ Այդ վտանգի մասին արդեն զգուշացրել է Տեր-Պետրոսյանը։ Բաղդասարյանը նույնպես արտահայտել է համանման մտավախություններ։ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռևս արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունների արշալույսին կանխատեսում արտահայտեց, ըստ որի՝ հայտնվելով անելանելի վիճակում, Նիկոլը կարող է խնդրել Էրդողանին զորքեր մտցնել՝ «օրինական» ընտրված իշխանության շահերը պաշտպանելու համար։
Դա նշանակում է, որ պետք է իմաստավորված ընտրություն կատարել. եթե քվեատուփ գցենք սխալ ընտրությամբ քվեաթերթիկ, ապա Մեծ Թուրանի փոքրիկ գործակալը (հեռուստալրագրող գործընկերոջս բնորոշումը) Հայաստանի հետ կանի այն, ինչ արեց Արցախի հետ։ Հանուն դրա Էրդողանն ու Ալիևը նրա համար 60% կնկարեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:55
Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.
-
2025-07-14 09:39
Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.
-
2025-07-14 09:17
"Положили на стол 2 пустые гильзы, несколько охотничьих ружей с их лицензиями и объявили, дескать, предотвратили теракт", – констатировал тюрколог Тиран Локмагезян за сутки до ареста депутата от фракции "Айастан" Артура Саркисяна. Ему предъявили обвинение в пособничестве терроризму на основании найденной при обыске карты Еревана. 10 июля к уже имеющимся вещественным "доказательствам" добавились майка с надписью "Смерть или свобода", игрушечная граната и детали командной игры, участники которой стреляют друг в друга краской. О прослушанных беседах архиепископа Баграта Галстаняна и высказываниях архиепископа Микаэла Ачапахяна уже говорилось неоднократно, а потому особо вдаваться в детали не будем.
-
2025-07-11 09:13
Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-18 17:47
Անվտանգության համակարգի փլուզումը սկսվեց Վայոց Ձորից «Ամեն ինչ սկսվեց այստեղից՝ Վայոց Ձորից։ 2018 թվականի մայիսին ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, բավականաչափ առաջ եկան Նախիջևանի հետ սահմանում։
-
2021-06-16 08:57
Ըստ սոցհարցումների վերջին տվյալների, եթե գործող իշխանությունը չդիմի զանգվածային ընտրակեղծիքների, «Հայաստան» դաշինքն ընտրություններում հաղթելու լավ հնարավորություններ ունի, ինչը թույլ կտա ձևավորել կոալիցիոն կառավարություն։