Последние новости

ԿԱՌՈՒՑԵԼԸ ԲՆԱՎ ԱՅՆՔԱՆ ԴԻՏԱՐԺԱՆ ՉԷ, ՈՐՔԱՆ ՔԱՆԴԵԼԸ

Ապօրինի շինարարությունը Երևանի խոշոր համակարգային խնդիրն է, համարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, և նրա հետ դժվար է չհամաձայնել: Այլ հարց է, որ տվյալ պնդումը բխում է արդեն երեք տարի շարունակ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, բայց այդ խնդիրը գոնե ինչ-որ կերպ լուծել չկարողացած մարդուց։ Վատ պարողին միշտ ինչ-որ բան խանգարում է։ Իսկ տվյալ դեպքում մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարին, ինչպես պարզվեց ավելի վաղ, խանգարում է ոչ այլ ինչ, քան մաֆիոզ տարրերը, եթե չասենք՝ կազմակերպված հանցավոր խմբավորումները։

Սակայն ընտրություններից հետո, ասես կախարդական փայտիկի շարժումով, մայրաքաղաքի պաշտոնյաները, ոստիկանությունը և ուժային այլ կառույցները որոշեցին մի հարվածով վերջ տալ ապօրինի շինարարությանը։ Եվ մի քանի օրում վերածեցին Երևանի փողոցները գրեթե պատերազմի դաշտի՝ ասես ռմբակոծությունից ավերված շինություններով։ Թեպետ, պրն Մարությանը երեք տարվա ընթացքում անուն է հանել հենց միայն նրանով, որ պարբերաբար քանդում է մերթ սրճարան, մերթ առևտրի տաղավարներ, մերթ թերթի կրպակներ, մերթ էլի ինչ-որ բան։ Բայց չափազանց ընտրողաբար։

Կրկնեմ. ապօրինի շինարարությունը խիստ բացասական երևույթ է։ Բայց կա հազար ու մի միջոց՝ առնվազն թույլ չտալու նման բան, այլ ոչ թե բթամտորեն քանդելու կառուցումից հետո, փոխարենը ոչինչ չստեղծելով։ Այդ իսկ պատճառով, նայելով շինությունների ավերակներին (որոնցից շատերի պարագայում, ի դեպ, օրինականության վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել), ակամայից հարց ես տալիս. ի՞նչ է սա՝ չինովնիկական սանձարձակ կամայականություն, թե՞ այնուամենայնիվ միտումնավոր վնասարարություն։

Թեև եթե «ժող ջանը հավանում է», հրճվելով քանդվող բետոնի ու փշրվող ապակու ճայթյուն-դղրդյունից, ապա ինչո՞ւ ոչ։ Հավանաբար, քաղաքապետարանում որոշել են, որ կառուցելը բնավ այնքան դիտարժան չէ, որքան քանդելը։ Արդյունքում մայրաքաղաքի բազմաթիվ խնդրահարույց հարցեր, որոնք հենց ստեղծարար աշխատանք են պահանջում, դուրս են մնացել երևանյան իշխանությունների ուշադրությունից։

СТРОИТЬ - ЭТО НЕ ТАК ЗРЕЛИЩНО, КАК ЛОМАТЬ

Քաղաքապետարանի խոսնակը կապիտալ վերանորոգում էր խոստացել

Գրեթե մեկ տարի է անցել այն օրից, երբ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում բավական ուշագրավ գրառում կատարեց՝ «Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին ու բարեկարգվում» հպարտ վերնագրով: Նրանց համար, ովքեր չգիտեն, նշենք. խոսքը Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի ստորգետնյա անցման մասին է։ Ահա ուրեմն, բացատրեց խոսնակը, ապամոնտաժվում են այդ գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի:

«Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ», - հաստատուն խոստացավ Կարապետյանը անցած տարվա օգոստոսի սկզբին։

Բայց, մասնավորից խլելով զգալի տարածք (դատելով խոսնակի գրառումից), քաղաքապետարանն այնտեղ ոչ մի հիմնանորոգում էլ չկատարեց։ Գետնանցումը, ինչպեսև նախկինում, այսօր էլ խղճուկ ու հակահիգիենիկ տեսք ունի: Թերևս միայն ավելացել են մեկ տարի առաջ քանդած շինության հետքերը, որոնք Ստալինգրադի ճակատամարտի մասին ֆիլմից կադրեր են հիշեցնում։

Համանման վիճակ է նաև Մաշտոցի պողոտայի քիչ ավելի վեր գտնվող գետնանցումում, «Փակ շուկա» սուպերմարկետի մոտ։ Կարծես թե քաղաքի կենտրոնն է, որտեղ լինում են բազմաթիվ զբոսաշրջիկներ. Ավաղ, միակ բանը, որ կմնա նրանց հիշողության մեջ, հասարակական զուգարանի վերածված գետնանցումի գարշահոտությունն է։

Դեռ լավ է, որ մասնավոր ներդրողի միջոցներով հաջողվեց վերանորոգել մեկ այլ գետնանցում Մաշտոցի պողոտայում՝ Մարգարյանի անվան ծննդատան մոտ։ Դեռևս 2015-2016 թվականներին «Տաշիր» ընկերությունը խոստացել էր բարեկարգել քաղաքային միջավայրը՝ սկզբում ժամանակակից զբոսայգի կառուցելով մայրաքաղաքի կենտրոնում, իսկ հետո բարեկարգելով հարակից գետնանցումը։ Վերջինս շահագործման հանձնվեց մի քանի ամիս առաջ՝ դառնալով ոչ միայն անցում, այլև առևտրի և ժամանցի գոտի։

Փնտրում ենք. հենց որ գտնենք, կտեղեկացնենք

Ինչ վերաբերում է «Ձկան խանութի» և «Փակ շուկայի» մոտի ստորգետնյա անցումներին, ապա մայրաքաղաքի վարչակազմին դեռևս չի հաջողվում ներդրողներ գտնել, որոնք ձեռնամուխ կլինեն դրանց բարեկարգմանը։ Նույնը վերաբերում է նաև Երևանի մյուս բոլոր գետնանցումներին։

«Այդ առումով որեվէ նորություն դեռ չկա։ Հենց որ լինի, անմիջապես կտեղեկացնենք»,- մեզ հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության բաժնի պետի տեղակալ Տարոն Գևորգյանը, հավելելով, որ քաղաքապետարանը ներդրողներ է փնտրում։ Բայց այս պահին կոնկրետ ծրագրեր կամ անուններ նշել չի կարող, քանզի այդպիսիք բացակայում են։

Ճշտող հարցին, թե «իսկ չի՞ կարող արդյոք քաղաքապետարանը սեփական բյուջեի հաշվին լուծել ստորգետնյա անցումների բարեկարգման հարցը, գոնե քաղաքի կենտրոնում», մեր զրուցակիցը պատասխանեց. «Համայնքի առջև այսօր գումարներ և լուծում պահանջող այնպիսի մեծ խնդիրներ են ծառացած, որ այն բիզնես նախագծերը, որոնք կարելի է իրականացնել մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, ուզում ենք անել հենց ներդրողի հաշվին»:

Թե երբ նորությունների սպասենք այդ առումով՝ Գևորգյանը դժվարացավ պատասխանել։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ДРВЕНГРАД КУСТУРИЦЫ, АТМОСФЕРНЫЙ БЕЛГРАД И МЕККА ВИННОГО ТУРИЗМА СЕРБИИ
      2023-05-16 09:43

      Сербия…Что мы знаем о ней? Наверное, не так много, поскольку с большой долей вероятности можно утверждать, что для большинства граждан Армении эта страна является неизведанным и, соответственно, малопопулярным направлением. Несмотря, кстати, на отсутствие визы между Арменией и Сербией.

    • ФРАНЦУЗСКИМ ОВЦАМ ДАЛИ КАРТ-БЛАНШ
      2023-05-06 10:53

      Армянские фермеры оценили их достоинства Часто используя в своем лексиконе выражение «карт-бланш», я до сих пор особо не задумывалась о его происхождении. И когда недавно узнала о том, что в Армении начали выращивать французскую породу овец Бланш, первое, о чем подумала: а что общего между известным крылатым выражением и французскими овцами? Оказалось, слово «бланш» по-французски означает белый, чистый. Соответственно, «карт-бланш» - это незаполненный, то есть белый бланк, но с подписью и печатью. Поэтому, если вы кому-то выдали карт-бланш, то значит позволили ему действовать по собственному усмотрению, заранее одобряя все действия.  

    • ПРЕЖДЕ ВСЕГО – ЧЕЛОВЕК, или КТО НА КОГО РАБОТАЕТ?
      2023-05-02 10:01

      То ли сейчас это модно, то ли действительно актуально (уже не разберешь), но сейчас много говорят о новых технологиях, машинном обучении, искусственном интеллекте, блокчейне. Международная компания DataArt, как раз и обслуживает своих клиентов по всем этим направлениям. Ну и, соответственно, может протестировать все эти технологии в реальной жизни. Обслуживает же компания более 350 корпоративных клиентов по всему миру, включая Nasdaq, United Technologies, S&P и Travelport.

    • БУЙСТВО ДЕНЕЖНЫХ ПОТОКОВ
      2023-04-29 10:27

      Ждать ослабления позиций драма не приходится Укреплению курса армянского драма, как говорится в Макроэкономическом обзоре Евразийского банка развития (ЕАБР) за март 2023 года, продолжают способствовать сохранение высокого уровня денежных переводов и опережающие темпы роста экспорта по сравнению с импортом. Судя по продолжающемуся рекордному притоку объема денежных переводов из России в Армению, ждать в ближайшей перспективе ослабления позиций отечественной валюты не приходится.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ