Последние новости

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է

Ամառն արձակուրդների շրջան է, երբ բոլորը ուժ են կուտակում ապագա արդյունավետ աշխատանքի համար: Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը:

ЛЕТНИЙ ОТДЫХ ДЕТЕЙ ЖЕЛЕЗНОДОРОЖНИКОВ: ТРАДИЦИОННАЯ ПРОГРАММА ВОЗОБНОВЛЯЕТСЯ

Ընկերությունը՝ արհմիության հետ համատեղ, իրականացնում է հատուկ ծրագիր, որի շրջանակներում աշխատակիցները և նրանց երեխաները հնարավորություն են ստանում հանգստանալ կամ բուժում անցնել Հայաստանի առաջատար հանգստավայրերում և առողջարաններում:

Այս տարի նախագիծը վերջապես վերսկսվեց կորոնավիրուսային ընդհատումից հետո:

Երկաթուղայինների 7-15 տարեկան երեխաների և թոռների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրն արդեն մեկնարկել է. առաջին հերթափոխը՝ 78 երեխա, Լոռիում գտնվող «Գուգարք» մանկական ճամբար է ժամանել հուլիսի 7-ին՝ էլեկտրագնացքով:

Մեկ հերթափորի տևողությունը կկազմի 12 օր: Երեխաներին սպասում է առողջ սնունդ և հատուկ կարգապահություն, նրանց համար կկազմակերպվեն անտառային արշավներ, նրանց կսովորեցնեն բնության մեջ գոյատևելու հմտություններ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները կկիսվեն արտակարգ իրավիճակներում գործելու ունակություններով:

Ընդհանուր առմամբ, ամառվա ընթացքում ճամբարում հանգստանալու է 230 երեխա:

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ
    2025-06-26 17:20

    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։

  • ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-14 15:58

    2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

  • ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-11 10:15

    Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։