Последние новости

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է LED ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Հավատարիմ մնալով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ Վիվա-ՄՏՍ-ն արդեն 16 տարի ծրագրեր է իրականացնում երկրի տարբեր մարզերում: Գործընկեր կազմակերպությունների հետ, տարիների հետևողական աշխատանքի արդյունքում, լուծվում են կարևոր խնդիրներ: Դրանցից մեկը գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումն է:

Թեև համավարակով ու պատերազմական գործողություններով պայմանավորված, ավելի քան մեկ տարի, փոխվել է աշխատանքների համակարգման մեխանիզմը, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), իրականացնում են իրենց առջև դրված նպատակն ու ապահովում ծրագրերի արդյունավետ ընթացքը: Գործընկեր կազմակերպություններին դա հաջողվել է անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան գյուղում տեղակայվել է լուսավորության ժամանակակից համակարգ: Տեղադրվել է 39 ԼԵԴ լուսարձակ՝ ապահովելով շուրջ 1500 մետր երկարությամբ ճանապարհի լուսավորություն։ Ծրագրով լուսավորվել են բնակավայրի կենտրոնական և երկրորդային 2 փողոցները։ Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվան բնակավայրի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը և բնակիչներ:

 Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան«Սահմանապահ և հեռավոր գյուղերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Այսպիսի ծրագրերի շնորհիվ մեզ հաջողվում է գոնե մասամբ մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև առկա զարգացման տարբերությունը: Մեր գործընկերները երբեմն զրոյից են կատարում աշխատանքը, երբեմն էլ մաշված ու հին ենթակառուցվածքները փոխարինում են նորերով: Նման համակարգերի գործարկումը կարևոր աջակցություն է հեռավոր գյուղերի համար: Սահմանին ապրողներն զգում են, որ իրենք մենակ չեն, իսկ համայնքների փոքր բյուջեն ծախսվում է ավելի արդյունավետ: Այս տարի ևս մենք լինելու ենք նման համայնքների կողքին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկերները նախատեսում են ժամանակակից համակարգերի տեղակայման և գործարկման աշխատանքներ իրականացնել նաև ընթացիկ տարում: Դրանք կարևոր են և՛ մարդկանց անվտանգության և՛ բնապահպանական, և՛ համայնքային ծախսերի կրճատման համար:

Նախատեսվում է 2021թ-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Դրա շնորհիվ կլուսավորվի շուրջ 1200 մետր երկարությամբ ճանապարհ։ Առաջնահերթությունը դարձյալ տրվելու է սահմանին հարող թաղամասերի լուսավորությանը։ Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները շուտով կմեկնարկեն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЛИТОЛОГ: ДАВЛЕНИЕ НЕ ВСЕГДА БЫВАЕТ ЖЕСТКИМ - ЕВРОПА ПРОСТО ОЧЕНЬ СИЛЬНО ПОПРОСИТ
    2025-04-11 10:20

    Заявления президента Азербайджана о том, что Армения должна предоставить беспрепятственную дорогу – без таможенного и пограничного контроля – уже начали «восприниматься» в нашем обществе как обыденные, но все дело в том, что эти формулировки по сути использует не только Алиев, но и Урсула фон дер Ляйен, написал в своем ТГ-Канале политолог Акоп БАДАЛЯН. Эксперт отметил, что заявление председателя Еврокомиссии в Самарканде о беспрепятственных границах в рамках Среднего коридора в Армении не вызвало практически никакого внимания, но, судя по всему, Алиев рассчитывает на то, что ЕС в этом вопросе окажет давление на Армению.

  • ТАТЕВ АЙРАПЕТЯН: НАС ПЫТАЮТСЯ ЗАСТАВИТЬ ДУМАТЬ ТАК, КАК ОНИ ХОТЯТ
    2025-04-11 09:23

    Если так пойдет, то однажды может выясниться, что Алиев – латентный николакан, а если серьезно, то это политическая очень опасная программа, разработанная против нашего государства и общества, реализуемая через Пашиняна и его политическую команду. Так прокомментировала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татев Айрапетян заявление азербайджанского президента о том, что Армения лишила себя возможности стать важной транзитной страной для азербайджанских энергоресурсов и транспортных маршрутов.

  • А.АЙВАЗЯН: "ЕСЛИ ТАК ПОЙДЕТ, ЗАВТРА ДЛЯ ВЛАСТЕЙ НЕ БУДЕТ ПРОБЛЕМОЙ И ЗАХВАТ СЮНИКА"
    2025-04-11 09:13

    "МИД Армении практически в ежедневном режиме делает новые вдохновляющие Азербайджан заявления, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. - "После опубликования указа о насильственном переселении армян Нагорного Карабаха и ликвидации Нагорного Карабаха вопрос был снят с повестки дня урегулирования межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой", – заявил МИД Армении в ответ на запрос радиостанции "Свобода".

  • ДАДИВАНК. ВОЗРОЖДЁННОЕ И ПОТЕРЯННОЕ ЧУДО
    2025-04-10 10:30

    Dialogorg.ru представляет статью Елены Шуваевой, написанную в ноябре 2020 года, после 44-дневной карабахской войны.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ