ՆՈՐԱԿԱԶՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՓԱԿԵՑ ԱՐՑԱԽԻ ԷՋԸ
Ո՞րն է խորհրդարանի դերը՝ զուտ օրինաստեղծ գործունեությո՞ւնը՝ օրենքներ ընդունելը կամ, ավելի ճիշտ, կառավարության ներկայացրած օրինագծերը դակե՞լը։ Ամենևին ոչ։ Խորհրդարանական պետության Ազգային ժողովը նախևառաջ քաղաքական հայտարարությունների ամենաբարձր հարթակն է և առաջնային մանդատով օժտված միակ ներկայացուցչական բարձրագույն մարմինը։ Այլ կերպ ասած, խորհրդարանը մի կողմից պետք է լինի հանրային տրամադրությունների հավաքական արտահայտողը, մյուս կողմից՝ ինքը պետք է քաղաքական օրակարգ և խոսույթ ձևավորի։
Ութերորդ գումարման ԱԺ-ն ուղղակի արդյունքն էր երկրորդ արցախյան պատերազմում մեր պարտության և դրան հաջորդած ներքաղաքական ճգնաժամի, և թվում էր՝ պետք է նախևառաջ քաղաքական գնահատական տա այդ բեկումնային և աղետալի իրադարձությանը։ Բայց ոչ, այս խորհրդարանն իր աշխատանքն սկսեց այնքան անվրդով, որքան նախորդ գումարումների բոլոր ԱԺ-ները, ավելին՝ իշխանական երեսփոխաններն առաջին իսկ օրվանից սեփական թիմին ներբողներ էին ձոնում առ այն, թե որքան իմաստուն գտնվեցին՝ արտահերթ ընտրություն կազմակերպելով, ժողովուրդն էլ՝ առավել իմաստուն՝ իրենց վերընտրելով։
Պատերազմի ավարտից ավելի քան ինն ամիս անց ո՛չ յոթերորդ, ո՛չ էլ դեռևս ութերորդ գումարման խորհրդարանը գնահատական չի տվել այդ պատերազմի արդյունքներին և ստեղծված նոր իրողություններին, Արցախի փաստացի կորստին։ Նման նախաձեռնությամբ, ենթադրվում է, պետք է հանդես գար նախևառաջ կառավարող խմբակցությունը, քննարկեր հայտարարության նախագիծ, որով կդատապարտեր Արցախի դեմ ագրեսիվ պատերազմը, կպահանջեր առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքի ապազավթում։ Ի վերջո, հայտարարության ընդունումը խորհրդարանի սահմանադրական և կանոնակարգ-օրենքով սահմանված հիմնական իրավազորություններից մեկն է։
Օրինակ, Սյունիք և Գեղարքունիք թշնամական զորախմբերի ներխուժումից օրեր անց ԱԺ-ն հայտարարության մակարդակով դատապարտեց Ադրբեջանի այդ քայլը, ճիշտ է՝ դրան որևէ բան չհաջորդեց, այդ հայտարարությունը գործադիրի համար հիմք չծառայեց։ Մինչդեռ խոշորամասշտաբ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարումների, հազարավոր հայորդիների կյանք արժեցած ռազմագործողությունների, Արցախի զավթված տարածքներում բնապահպանական, ջրագրական և այլ բնույթի ինքնիրավչության դրվագներին ԱԺ-ն այդպես էլ հայտարարության մակարդակով չարձագանքեց։
Իշխանական պատգամավորները հավանաբար ի գիտություն ընդունեցին պատերազմում մեր պարտության եղելությունը, ավելին՝ սկսեցին խոսել անելանելիությունից, հիմնավորել, թե այս պատերազմում մենք չէինք կարող հաղթել, իբր պետք է համակերպվել տարածքային կորուստների հետ և ոչ մի դեպքում չմտածել ռևանշի փորձերի մասին։
Դեռեվս յոթերորդ գումարման խորհրդարանում կառավարող խմբակցությունը լքած երեք պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը, համատեղ մշակել էին հայտարարության նախագիծ, որով ԱԺ-ն պաշտոնապես դատապարտելու էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ։ Նախագիծը նույնիսկ լիագումար նիստերի օրակարգ չմտավ և չքննարկվեց։ Հարկ էր տեսնել ադրբեջանական լրատվականների խրախճանքը, թե իբր հայերը հրաժարվում են դատապարտել Արցախի հանձնումը։
Արցախի գաղափարից շտապեց հրաժարվել նաև նորակազմ խորհրդարանը՝ բնում խեղդելով ընդդիմության առաջարկը՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը։ Հիմնավորումները, որոնք բերվում էին այդ հանձնաժողովի ստեղծումը վիժեցնելու համար, առավել քան ծիծաղելի էին։ ՔՊ-ական մեծամասնությունը փորձեց փրկել սեփական դեմքը՝ ձեռնպահ և ոչ թե դեմ քվեարկությամբ, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Հետպատերազմյան խորհրդարանը, ինչպես և կառավարությունը, ընդմիշտ փակել է Արցախի քաղաքական, պատմական, իրավական համատեքստը՝ բավարարվելով լոկ ֆինանսական և մարդասիրական հարցերի մասնակի լուծմամբ։
Մինչ այդ թշնամի պետության ղեկավարը շարունակաբար ծաղրում է Հայաստանը, հայ ժողովրդին և պետության ղեկավարին, սպառնում է աշխարհասփյուռ հայերին, խոսում Հայաստան պետության ձախողման մասին։ Պաշտոնական Երևանը, որպես կանոն, չի հակադարձում։ Մեզ մոտ իշխանությունը բանեցվում է հիմնականում ընդդիմադիրների հանդեպ հոխորտանքների կամ մամուլի նկատմամբ սահմանափակումների տեսքով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.