Последние новости

ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԻՆԱԼԱՑՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է

Այսօր քչերն են հիշում, թե ինչ կարևոր քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում 2008-ի օգոստոսի 1-ին։ Այդ օրը ձևավորվեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, որին անդամակցում էր 18 կուսակցություն։ Դրանց մեծամասնությունն, իհարկե, շատերին անհայտ մարդ-կուսակցություններ էին, բայց կային նաև ծանրակշիռ դերակատարում ունեցողները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀՀՇ-ն, Ստեփան Դեմիրճյանի առաջնորդած ՀԺԿ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», և այլն։

Առնվազն երեք տարի՝ մինչեվ 2011-ը, Հայ ազգային կոնգրեսն ընդդիմադիր դաշտի ավանգարդն էր և ներքաղաքական օրակարգ էր թելադրում։ Բավական էր, որ 2011-ին իշխանության հետ երկխոսություն սկսվեր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցով, ապա և Տեր-Պետրոսյանն աներ իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունը՝ դուռ բացելով կոալիցիոն ԲՀԿ-ի հետ համագործակցության համար, և ընդդիմադիր դաշինքը պառակտվեց, հանրահավաքներն էլ օրեցօր սակավամարդ դարձան։

2012-ին երբեմնի առաջատար ընդդիմադիր ՀԱԿ-ը խորհրդարան մտավ ընդամենը յոթ մանդատով, որոնցից մեկի տերն, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էր։ Ամիսներ առաջ Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այդ փուլում Փաշինյանն արդեն որևէ կապ չուներ դաշինքի հետ, մանդատը վերցրեց՝ բացառապես սեփական խորհրդարանական գործունեությունն սկսելու համար, և այդպես էլ չսպասարկեց ՀԱԿ խմբակցության ուղեգիծը։

Խորհրդարան մտնելուց կարճ ժամանակի անց ՀԱԿ-ը հասկանալիորեն մարգինալացավ, 2013-ի նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրեց, 2017-ին իր խաղաղության պլատֆորմով գրավեց ընտրարշավի հետնապահ դիրքերից մեկը, իսկ հետագա քաղաքական իրադարձություններին՝ 2018-ի իշխանափոխությանը, չմասնակցեց։ Այս առումով ՀԱԿ-ի ճակատագիրը հար և նման է երբեմնի խորհրդարանական ընդդիմադիր այլ ուժերի՝ ԱԺՄ-ին, ՀԺԿ-ին, «Ժառանգությանը», որոնք բոլորն էլ սեփական առաջնորդների դեմքով մասնակցել են նախագահական ընտրություններին, բայց պարտությունից հետո այլևս երբեք չեն կարողացել հավակնել իշխանության։

Ամիսներ առաջ կարելի էր դեժավյու ապրել՝ տեսնելով Հայրենիքի փրկության շարժման մասնակից 17 կուսակցություններին և վերհիշելով երբեմնի ՀԱԿ անդամ 18 քաղաքական ուժերին։ Նույն անհեռանկար, ի սկզբանե դատապարտված քաղաքական պայքարն էր, այս անգամ՝ արագացված ընթացքով և դերակատարների դիրքային փոփոխությամբ։

Իհարկե, տեղի ունեցած աղետի մասշտաբն անհամեմատելի է 2008-ի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի հետ, ինչի արդյունքում էլ ձևավորվել էր Կոնգրես դաշինքը, բայց հարթակային բազմաբղետ ընդդիմությունը մի քանի ամսում անցավ գրեթե նույն ճանապարհը, ինչ ՀԱԿ-ն էր անցել մի քանի տարում՝ կոնսոլիդացիա պետության նախկին ղեկավարի շուրջ, հուժկու ակցիաներ, ապա մարտավարական տարաձայնություններ, ի վերջո՝ պառակտում։

«Ռեժիմը խուճապի մեջ է», լսում էինք ՀԱԿ-ից տարիներ շարունակ, երբ այդ ռեժիմ կոչեցյալը միայն ուժեղանում ու ամրապնդվում էր։ «Իշխանությունը փողոցում գցած է», «Հայաստանում անիշխանություն է», «Հայաստանում երկիշխանություն է», լսում էինք ՀՓՇ-ից ամիսներ շարունակ։ Այդ ընթացքում իշխանությունը բյուրեղացավ և փաստացի հաղթեց նախ բանակի հրամանատարական կազմին՝ ստիպելով հետ կանգնել վարչապետի հրաժարականի պահանջից, ապա և կազմակերպեց սեփական վերարտադրությանը միտված արտահերթ ընտրություններ, որի խայծն անզգուշաբար կուլ տվին բոլոր ընդդիմադիր ուժերը։

Անվճռական, կիսաքայլերով առաջ գնացող ընդդիմության համար մի քանի տասնյակ մանդատն ու սուր խորհրդարանական ելույթները միգուցե և ընդունելի լինեին։ Բայց կարծես թե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ընտրողներն իրենց պատվիրակներին այլ նպատակով են գործուղել Ազգային ժողով։ Հանձնաժողովների նախագահների փակ քվեարկությունը ցույց տվեց, որ ընդդիմության շարքերում թեև հատուկենտ, սակայն կան այս իշխանության համակիրներ։

Եթե իշխանության չես գալիս, խորհրդարանն ավանդաբար դառնում է նույնիսկ ամենաժողովրդական ընդդիմության գերեզմանափորը, և այդ իմաստով երկու դաշինքները պետք է ծայրաստիճան շրջահայաց լինեն՝ «կառուցողականության» թակարդը չընկնելու և սեփական օրակարգի առաջմղման համար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
    2022-02-28 10:26

    Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

  • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
    2022-02-24 13:26

    Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

  • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
    2022-02-24 10:29

    Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

  • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
    2022-02-22 10:57

    Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ