ԱՐՑԱԽԻ ԱՊԱԶԱՎԹՈՒՄՆ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱԴՐՈՒԹԻՑ, ԻՆՉՊԵՍ 1988-ԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ պարբերաբար այցելում է Արցախի զավթված շրջաններ, լայն ժպիտով լուսանկարվում, թեյ խմում, մուղամ լսում, բռունցք ճոճում հայերի վրա, ծիծաղում ու հոխորտում։ Ի թիվս Շուշի պարբերական այցերի՝ Ալիևն արդեն մի քանի անգամ եղել է նաև Վարանդայում, մասնակցել Հադրութ-Վարանդա ճանապարհի հիմնարկեքի արարողությանը, այցելել Հադրութ, եղել Ազոխի քարանձավում, օրեր առաջ էլ Քարվաճառում էր։
Չկա որեվէ զավթված շրջան, որտեղ պատերազմից հետո Ալիեվը եղած չլինի՝ Ջրական, Վարանդա, Կովսական, Որոտան, Ակնա, Քարվաճառ, Քաշաթաղ, Շուշի, Հադրութ։ Որպես կանոն, ամեն այց նշանավորվում է մի ենթակառուցվածքային ծրագրի կամ խոշորածավալ շինարարության մեկնարկով։
Ի հակադրություն դրա՝ նրա հայ պաշտոնակիցը, ինչպես նաև ՀՀ նախագահն ու ԱԺ խոսնակը պատերազմի ավարտից հետո (իսկ ՀՀ նախագահը՝ անգամ պատերազմի օրերին) երբևէ չեն այցելել Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ և Մարտունի, ասել է թե՝ մեր և ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո գտնվող քաղաքներ։ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի այցից հետո, թերևս անսալով Բաքվի սպառնալիքներին, հայաստանյան իշխանությունը չի էլ փորձում Արցախ այցելել։
Շուշիի նշանային կարևորությունը հաշվի առնելով՝ շատ է խոսվում անառիկ բերդաքաղաքի անկման պատճառների և դրա կորստի ցավի մասին, մինչդեռ Արցախի հարավի մարգարիտը՝ Հադրութը, պակաս ցավալի կորուստ չէ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հասցրել է Շուշիում քոչարի պարել կամ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը ներկա գտնվել, ապա Հադրութում վստահաբար չի եղել։ Նա պատմական Դիզակ գավառը չի տեսել, չի բարձրացել Դիզափայտ լեռը, չի տեսել Կատարո վանքը, մոմ չի վառել 13-րդ դարում կառուցված Գտչավանքում, և իհարկե՝ չի եղել Ազոխի քարանձավում։ Այս ամենը նրա համար օտարածին անուններ և արժեքներ են։
Ի դեպ, ի թիվս մի շարք այլ պահանջների՝ Ալիևը Հայաստանին ֆինանսական փոխհատուցման պահանջ է ներկայացրել նաև Ազոխի քարանձավի՝ տասնամյակներ տևած «ապօրինի» հնագիտական աշխատանքների համար։ Հայաստանի հնագիտական հարուստ ժառանգության կարևորագույն նմուշները՝ և՛ Ազոխի քարանձավը, և՛ Տիգրանակերտի պեղավայրը՝ Տիգրան Մեծի երբեմնի փառքի և վեհության խորհրդանիշը, թշնամու ճիրաններում են, իսկ դրանց պատմության աղճատումն արդեն սկսվել է։
Նիկոլ Փաշինյանը, տարվելով Շուշին ադրբեջանական քաղաք ներկայացնելու և այն ամեն գնով թշնամուն զիջելու անհրաժեշտության բարբաջանքով, թերևս տեղյակ չէ, որ ի տարբերություն խորհրդային տարիներին արհեստականորեն ադրբեջանականացված Շուշիի՝ Հադրութն իր ամենադժվար օրերին էլ հայաբնակ է մնացել։ Լցնելով այդ հարցում պետական լռության բացը՝ պատերազմից ամիսներ անց տեղահանված հադրութցիներն ստեղծեցին «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն և փորձեցին բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքների մասին։
Փաշինյանը վստահաբար չգիտի, որ հենց Հադրութում է 1988-ի փետրվարի 12-ին տեղի ունեցել Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան շարժման փաստացի հիմնադիր Իգոր Մուրադյանի կազմակերպած առաջին հանրահավաքը։ Այդպես էլ Շարժումն սկսվել է՝ մի քանի օր անց՝ փետրվարի 20-ին, վերաճելով Ստեփանակերտում և Երևանում միաժամանակյա պատմական աննախադեպ ցույցի։
Դեռևս մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանը մի առիթով խոստովանել էր, թե Իլհամ Ալիևի հետ առանց համանախագահների մասնակցության տեղի ունեցող հանդիպումներով ինքը փորձում է տեղեկանալ բանակցային գործընթացի պատմությանը։
Հայաստանի նախկին երեք նախագահները, ասել է թե՝ բանակցային գործընթացին լավագույնս տեղյակ անձինք, այդ ընթացքում կա՛մ քաղաքականապես մեկուսացած էին, կա՛մ բանտարկված, իսկ Փաշինյանը հարկ էր համարում թշնամի պետության առաջնորդից տեղեկանալ բանակցային գործընթացի նրբությունների մասին։ Ցավալիորեն, նա ոչ միայն լավ չուսումնասիրեց բանակցային գործընթացի էությունը, այլև այդպես էլ չտիրապետեց Արցախի պատմությանն ու աշխարհագրությանը, ժողովրդագրությանն ու տարաբնակեցմանը և արցախյան հարցին առհասարակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.