Последние новости

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԱՑՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Բավական էր միայն, որ արտգործնախարարի պաշտոնում չհաստատված և հետ՝ Անվտանգության խորհուրդ ուղարկված Արմեն Գրիգորյանը վերստանձնի իր պաշտոնը, նա դարձյալ սկսեց թրքահաճո հայտարարություններ անել, ինչպես ամիսներ առաջ, երբ իշխանության նախընտրական քարոզի հիմքում կեղծ խաղաղասիրական թեզն էր։ Հիմա էլ կառավարության ծրագրի ընդունման, ապա և Անվտանգության նոր ռազմավարություն և ռազմական նոր դոկտրին գրելու փուլն է, և ուրեմն՝ պետք է նախապատրաստել հանրությանը նոր զիջումների։

Իշխանության այս բարձրաստիճան ներկայացուցչի՝ ռազմավարական գործընկերոջ հետ հիմնական հաղորդակցվողի խոսույթն, առհասարակ, մշտապես աչքի է ընկել մի կողմից թրքասիրությամբ, մյուս կողմից՝ ռուսատյացությամբ։ Խոսքը բնավ նրա երբեմնի քաղաքացիական ակցիաների, Ռուսաստանի դրոշն այրելու կամ Պուտինին հայհոյելու մասին չէ, այլ ի պաշտոնե հայտնած որոշ մտքերի։

Փակուղային հարցերից մեկը, որին այս իշխանությունն այդպես էլ չկարողացավ պատասխանել, այն է, թե ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին, երբ կար ռուսաստանյան առաջարկն ու Ալիևի համաձայնությունը։ Ինչո՞ւ, ըստ ԳՇ նախկին պետի և ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի, այդ մասին անգամ չի զեկուցվել Անվտանգության խորհրդի անդամներին։

Մոլորվելով կեղծ փաստարկների շղթայում՝ Արմեն Գրիգորյանն ամիսներ առաջ ի պատասխան այս հարցի ասաց, թե պատերազմն ավելի վաղ չի կանգնեցվել դրանում Թուրքիայի մասնակցության պատճառով։ Այս մտքի հեղինակն այն նույն անձն է, որը հետևողականորեն հրաժարվում է Թուրքիան իբրև թշնամի պետություն ներկայացնելուց և պնդում, որ պատերազմից հետո մենք պետք է մեր մոտեցումը փոխենք մեր արևմտյան հարևանի նկատմամբ։

Փաստորեն, հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու իբր անհնարինության մասին հայտարարությամբ Արմեն Գրիգորյանն ուղղակիորեն հերքում է ՌԴ նախագահ Պուտինի հայտնի խոսքերը, որ այդ օրն ինքը Հայաստանի վարչապետին առաջարկել էր դադարեցնել պատերազմը՝ Շուշին թողնելով հայկական վերահսկողության ներքո, և Ադրբեջանի նախագահ Ալիևը տվել էր իր համաձայնությունը, բայց ի զարմանս իրեն՝ Փաշինյանը հրաժարվել էր։

Իշխանությանը հավանաբար թվում է, որ մեր դաշնակից ու բարեկամ երկրները և միջազգային կազմակերպությունները մարզերում իր հետ հանդիպման եկած ընտրազանգվածն են, և կարելի է նրանց առջև էլ էժանագին մանիպուլյացիաներ անել, ստել, կեղծել։ Միջազգային մասշտաբի ստախոսությանը, որպես կանոն, դրսից արձագանքում են, ընդ որում՝ այդ արձագանքը ցավոտ և նվաստացուցիչ է լինում պետության հեղինակության առումով։

Այդպես եղավ, օրինակ, երբ Փաշինյանը ստեց Շուշիի իբր հանձնման՝ բանակցային փաստաթղթերում ներառված լինելու մասին, նրան հակադարձեց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Իսկ երբ Արմեն Գրիգորյանը որոշեց սրբագրել ՌԴ նախագահի խոսքերը՝ պատերազմի դադարեցման խոչընդոտ հռչակելով Թուրքիային, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախատինք ուղղեց նրան՝ հորդորելով հիշել Պուտինի անձնական ջանքերը պատերազմի դադարեցման գործում։

Պեսկովի այդ պարզաբանման մեջ, սակայն, շատ ավելի ուշագրավ մի համեմատական կար, որն ամբողջապես պատկերացում է տալիս Ադրբեջանի և Հայաստանի սուբյեկտայնության տարբեր աստիճանների մասին. «Մենք Ադրբեջանի հետ հիանալի վստահելի հարաբերություններ ունենք՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Դրանք կարող են ունենալ շատ ու շատ կողմեր, որոնք փոխշահավետ են։ Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ են, մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին բերում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական զգալի օգուտներ»։

Պարզ ասած՝ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ եթե Ադրբեջանի հետ հարաբերվում են փոխշահավետության և փոխադարձ հարգանքի հիման վրա, ապա մեզ հետ՝ բացառապես Հայաստանին տնտեսական և քաղաքական օգուտներ բերելու նպատակով։

Դե իսկ թշնամի պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, գերադասում է պարզապես ծաղրել Փաշինյանին, քանի որ հրաշալի հասկանում է՝ եթե գաղտնազերծի նրա հետ վերջին տարիներին ունեցած խոսակցություններն ու պայմանավորվածությունները, Հայաստանում իշխանափոխություն կհրահրի, ինչն իրեն բացարձակ ձեռնտու չէ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
    2022-02-28 10:26

    Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

  • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
    2022-02-24 13:26

    Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

  • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
    2022-02-24 10:29

    Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

  • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
    2022-02-22 10:57

    Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ