Последние новости

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔԸ ԹՇՆԱՄՈՒ ԱՌՋԵՎ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ԲԱՑ Է

Գորիս-Կապան ճանապարհի զավթումը թշնամու կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության նկատմամբ հերթական, բայց ամենևին ոչ վերջին ոտնձգությունն է։ Պետության դասագրքային բնութագրիչներից հիմնականը սեփական տարածքն ու բնակչությանն արտաքին հարձակումներից ուժով պաշտպանելու բացառիկ մենաշնորհն է։ Այս իմաստով՝ հայկական պետության կենսունակության հարցում պետք է լուրջ վերապահումներ հայտնել։

Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման սահմանադրական ինստիտուտները հանցավոր անգործություն են ցուցաբերում՝ կա՛մ քաղաքական որոշման, կա՛մ անընդունելի հրամանի հետևանքով, և արդյունքում՝ մեր սահմաններից ներս տեղակայված դիրքերը, հենակետերը, բլրակները, ձորակները, ճանապարհները թշնամին հաջորդաբար զավթում է։

Դա առավել նկատելի է Սյունիքում և Գեղարքունիքում, մինչդեռ անկլավների հնարավոր զիջումը նախապատրաստելու նպատակով ռուսական ուղեկալներ են տեղակայվել նաև Տավուշում, իսկ Տիգրանաշենի հանձնման դեպքում անմիջական սպառնալիքի ներքո են հայտնվելու նաև Արարատի և Վայոց ձորի մարզերը։ Ի վերջո, ռուս-ադրբեջանական համատեղ ուղեկալի տեղադրման արդյունքում հնարավոր եղավ վերաբացել սյունյաց հիմնական ավտոճանապարհը։ Փաստորեն, բոլոր այն հինգ մարզերից, որոնք սահմանակից են Ադրբեջանին և Նախիջևանին, մեր իշխանությունը որևէ զիջման է գնալու։

Երբ ամիսներ առաջ մամուլն ահազանգում էր, որ Տավուշում ռուս սահմանապահների մասնակցությամբ սահմանորոշման աշխատանքներ են ընթանում, ինչը կարող է երբեմնի անկլավների զիջում ենթադրել, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը սպառնալից ոճով հորդորեց ապատեղեկատվություն չտարածել։ Որոշ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից սկսեց հիմնավորել այդ անկլավների հանձնման անհրաժեշտությունը՝ պայմանավորելով դա կասկածելի խորհրդային քարտեզներով։

Ավելին, Գորիս-Կապան ճանապարհի զավթմանն անդրադառնալով՝ Փաշինյանը դա ևս հիմնավորեց ուշ խորհրդային շրջանում Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների ունեցած սահմանով՝ փաստացի արդարացնելով թշնամու կողմից Սյունիքի մի քանի բնակավայրերի շրջափակումը։ Որպես այլընտրանք առաջարկվող Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը խիստ անբարեկարգ է և մատակարարման հարցում լրջագույն խոչընդոտներ կարող է առաջացնել։ Այլ կերպ ասած՝ իշխանության անգործության պայմաններում Սյունիքի որոշ բնակավայրերում կարող է ուղղակի մարդասիրական ճգնաժամ առաջանալ, եթե թշնամին ճանապարհի փակման մի հերթական փորձ ձեռնարկի։

Վաղ գարնանը՝ դեռևս ձյան պայմաններում, թշնամին Կապանից դեպի Շուռնուխ ճանապարհի հարևանությամբ, որով ժամանակին մենք գնում էինք այսօր զավթված Որոտանի շրջան, ամրաշինական աշխատանքներ էր սկսել, դիրքեր էր փորում, ամրանում մեր տարածքում, որ հաջորդիվ հավակնի նաև ճանապարհին։ Այդպես էլ եղավ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ այս անգամ հնարավոր եղավ տարհանել արգելափակման մեջ հայտնված հայկական պետհամարանիշերով մեքենաները։ Հաջորդ անգա՞մ ինչ է լինելու։ Եվ կամ՝ եթե իշխանությունը սեփական քաղաքացիների անվտանգությունը չի երաշխավորում, ինչպե՞ս է ապահովելու Գորիս-Կապան ճանապարհից օգտվող իրանցի բեռնափոխադրողների անվտանգությունը, ի՞նչ է առաջարկելու նրանց։

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում սկսելու։ Սա այն դեպքում, երբ Բաքուն ոչ միայն չի պատրաստվում հեռանալ Հայաստանում ապօրինաբար զբաղեցրած իր տարածքներից, այլև նորանոր ենթակառուցվածքներ է զավթում՝ ավելի ու ավելի մոտենալով քաղաքացիական բնակչությանը։

Ո՞րն է լինելու թշնամու հետ արագացված սահմանազատման գինը, ո՞ր սահմանն է իբրև հիմք ընդունելու Ադրբեջանը, Կութը, Վերին Շորժան, Սև լիճը, Գորիս-Կապան ճանապարհահատվածը թողնելու է իրե՞ն, վերցնելու է նաև Ոսկեպարն ու Տիգրանաշե՞նը։

Մի քանի վիճելի վանքերի պատճառով Վրաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակվում են ուղիղ 25 տարի։ Ստացվում է՝ Հայաստանը վերոնշյալ որևէ տարածքի պատկանելություն չի էլ վիճարկո՞ւմ և համաձա՞յն է Ադրբեջանին թողնել իր բնակավայրերն ու ճանապարհները։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
    2022-02-28 10:26

    Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

  • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
    2022-02-24 13:26

    Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

  • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
    2022-02-24 10:29

    Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

  • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
    2022-02-22 10:57

    Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ