ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՀԱՅՏ ՈՒ ՕՏԱՐՎԱԾ ԴԵՄՔԸ
Որքան մոտենում է 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի օրը, այնքան թանձրանում են դառը մտածումները՝ ոչ թե իբրև տաք երակ, այլ սառը դատողություն, ոչ թե իբրև կենդանի զգացողություն, այլ անցյալի վերհուշ։ Թվում էր, թե այս մեկ տարում պետք է առավելագույնը արվեր պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի վերընձյուղման, բանակի վերակազմակերպման հարցում։ Մինչդեռ մեկամյա հեռավորությունը մեզ ոչ թե հեռացրել է այդ պատերազմից, այլ ողբերգականորեն ավելի է մոտեցրել նրան։
Կապիտուլացված Գերմանիան Երկրորդ աշխարհամարտից տասնամյակներ անց էլ մասունքներ էր հավաքում երբեմնի մարտադաշտերից, չպայթած ավիառումբեր հայտնաբերում խոշոր քաղաքներում և վնասազերծում դրանք, դատապարտում նացիստ հանցագործներին։ Պատերազմից մեկ տարի անց զավթված Վարանդայում, Ջրականում, Հադրութում աճյուններ են գտնում, Ստեփանակերտի արվարձաններում էլ չպայթած արկեր են վնասազերծում։
Իսկ ահա պատերազմի մասնակիցներին դատում են, այս անգամ՝ Ադրբեջանում՝ որպես դիվերսանտ հանցագործների։ «Բաքվի բանտերում Հայաստանի անկախության համար պայքարող մեր գերիներից» երկուսի վերադարձը՝ իբրև առաքելությունն ավարտող գեներալ Մուրադովի վերջին բարի ժեստ, իշխանությունը փորձում է ներկայացնել որպես սեփական ձեռքբերում, և նրան աջակցող խառնամբոխը խրխնջում է մարդկային ճակատագրերի կեղեքման, արյան հոտի ու դրա հաշվին կուտակված քաղաքական շահաբաժինների վրա։
Պատերազմի հազարավոր անունների անվերջանալի շարքի մեջ յուրաքանչյուրն ունի իր հերոսին, իր անձնական շրջապատից՝ առնվազն մեկ կորուստ, որի դեմքով էլ ճանաչում է այս պատերազմը։ Հերոսությունները խիստ բազմաբնույթ են՝ դիրքը պահելուց ու չնահանջելուց մինչև նռնակով իրեն և թշնամուն պայթեցնելը, կրակի տակից մարտընկերոջը հանելուց մինչև թշնամու խոր թիկունք մխրճվելն ու փայլուն իրականացված դիվերսիան։
Ընդհանուրը, սակայն, որն ուրվագծվում է պատերազմից վերադարձած տղաների գրեթե բոլոր պատմություններում՝ անկախ նրանից, թե որ ուղղությամբ են մարտնչել, համատարած անկազմակերպվածությունն է, անփութությունը, մատակարարման և հրամանատրման լրջագույն խնդիրները, կամավորների դեպքում՝ ներդաշնակման բացակայությունը, տեղանքին ծանոթ չլինելը, անծանոթ զորատեսակի մեջ ներառվելը, անհատական պաշտպանիչ միջոցներ չունենալը, և այլն, և այլն։ Բոլորը կարծես պատմեն ի սկզբանե պարտության դատապարտված մի պատերազմի ընթացքի ու դրա ցավալի ելքի մասին։
Ի վերջո, հանրային արձագանքը մեր հայրենազրկմանը, ինքնիշխանության և անվտանգության մակարդակի շեշտակի նվազմանը, սոցիալ-տնտեսական ճգնաժամին ինչ-որ իռացիոնալ հանգամանքների բերումով կարող է և համարժեք չլինել։ Բայց չէ՞ որ երիտասարդների մի ամբողջ սերնդի թիրախային ոչնչացումը որևէ կերպ չի կարող իռացիոնալ բացատրություն ստանալ և «արդարացվել» ինչ-ինչ քաղաքական խաբեություններով։ Չէ՞ որ այդ սերնդին զոհաբերած իշխանությունը չի կարող և չպետք է մաքրագործվի արյունից, որքան էլ այդուհետ ասֆալտ փռի, պոլիկլինիկա կամ մանկապարտեզ կառուցի, թոշակ բարձրացնի։
Եթե մեր հավաքական գիտակցությունը վերջնականապես բթացած չէ, պատերազմի հետևանքների հաղթահարման թեման երբեք, ոչ մի դեպքում չի կարող մղվել երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով իբր ավելի առաջնակարգ օրակարգերի։ Հարցի գինն այստեղ բնավ քաղաքական և իրավական չէ, այլ նախևառաջ բարոյական։ Պատերազմի հետևանքների հաղթահարումից հավաքականորեն հրաժարվելու դեպքում հանրույթը պարզապես կստորագրի սեփական դամբանականը, ոչ ավելին։
Հիմա արդեն հստակ է՝ պետականորեն արվեց ամեն ինչ, որ արցախյան երկրորդ պատերազմի նահատակ հերոսը մնա անդեմ և անանուն։ Հասկանալի է, որ հազարավոր լուսավոր հայորդիների մասին մեկ օրում կամ մեկ ժամում խոսելը բարդ է, նրանցից յուրաքանչյուրը, անգամ մարտի դաշտ չհասածը և ԱԹՍ-ի հարվածից զոհվածը հերոս նահատակ է։ Ո՞ւր են, ուրեմն, մեր տղաների աճյունները, անունները և պատմությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.