ՈՉ ՄԻԱՅՆ ՇՈՒՇԻՆ ՈՒ ՀԱԴՐՈՒԹԸ, ԱՅԼԵՎ ՔԱՐՎԱՃԱՌՆ ՈՒ ՔԱՇԱԹԱՂԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԶ ՄՆԱԼ
Արցախի էջն անվերադարձ փակելուց հետո իշխանությունը փակել է նաև այդ թեմայով խոսույթը՝ հանրային դաշտը լցնելով հնարավոր ամեն ինչով, բացի կորստի իրական մասշտաբի և դրանից խուսափելու տարբերակների մասին քննարկումից։ Ցավոք, իշխանությանը դա հաճախ հաջողվում է, ավելին՝ նրա ընտրազանգվածի մարտնչող անհայրենիքները հիմնավորում են Արցախը հայկական պահելու հեռանկարի «ամբողջ վտանգավորությունը»։
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն, իհարկե, հնարավորինս թեժ են պահում Արցախի կորստի թեման։ Որքան էլ օրախնդիր է Հայաստանի տարածքային ամբողջականության ծվատումը, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում թշնամու դիրքային ամրապնդումը, հասկանալի է, որ այդ ամենի հիմքում հենց Արցախի օտարումն է։
Սակայն կա մի սկզբունքային դրվագ, որի վրա, ցավոք, անգամ ընդդիմադիրներից շատերը բավարար ուշադրություն չեն դարձնում։ Չգիտես ինչու, Արցախի կորսված տարածքներից խոսվում է միայն Շուշվա և Հադրութի շրջանների վերադարձի անհրաժեշտության մասին, թերևս այն պատճառով, որ այդ երկու շրջաններն են եղել նախկին ԼՂԻՄ-ի մաս։
Բայց չէ՞ որ վերջին մեկուկես տարում գաղտնազերծված փաստաթղթերի, Հայաստանի նախկին նախագահների և Մինսկի խմբի համանախագահների հրապարակային հայտարարություններից պարզ է դառնում, որ առնվազն 2011-ից բանակցություններն ընթացել են 5+2, ոչ թե 7 շրջանի վերադարձման ձևաչափով։ Դա եղել է բանակցային օրակարգը, ոչ թե հայկական կողմի նախապայմանը կամ քմահաճույքը, և այդ թեզը բանակցային սեղանին քննարկվել է Ալիևի մասնակցությամբ։
Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակով համաձայնության հասնելու դեպքում Ադրբեջանը ձգձգելու էր Արցախի միջանկյալ կարգավիճակից վերջնական կարգավիճակի անցման հարցը, ինչը հնարավորություն էր տալու Հայաստանին և Արցախին շարունակելու պահպանել վերահսկողությունը Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների նկատմամբ։
Լաչինի միջանցք կոչվածը, որն ըստ նախկին բանակցային պայմանավորվածությունների՝ պետք է, տարբեր տվյալներով, 20-ից մինչև 50 կմ լայնություն ունենար, այսօր թղթի վրա ունի 5 կմ, իսկ իրականում՝ ընդամենը մի քանի մետր լայնություն։ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհից դուրս հայկական պետհամարանիշով որևէ մեքենայի կամ ՀՀ քաղաքացու անվտանգությունը նույնիսկ ռուս խաղաղապահները չեն կարող ապահովել։
Փաստացի, Լաչինի միջանցքն ընդամենը դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի լայնքն է, ոչ ավելին։ Ադրբեջանական զորքը նույնիսկ այդ ավտոճանապարհից է օգտվում, դիտարկում հայկական և իրանական պետհամարանիշերով մեքենաների շարժը և ընդհուպ սպառնում ամեն պահի փակել այն։
Բայց այս շարքում, իհարկե, առանձնապես ցավալի է Քարվաճառի անկումը, առանց գեթ մեկ կրակոցի այդ հսկայական շրջանի անարյուն հանձնումն Ադրբեջանին։ Ալիևն ինքն է պատերազմից հետո առնվազն երեք անգամ խոստովանել, որ Քարվաճառի «նվաճումն» իր դիվանագիտական հաջողությունն է, քանի որ նախկին բանակցված փաստաթղթերով այդ շրջանն Ադրբեջանին չէր անցնելու, իսկ հնարավոր մարտերն այդ տեղանքում կարող էին խիստ կորստաբեր լինել ադրբեջանական բանակի համար։
Շուշիի և Հադրութի ապազավթման անհրաժեշտության մասին խոսող քաղաքական ուժերը և գործիչները պետք է հավասարապես բարձրաձայնեն նաև առնվազն Քարվաճառի վերադարձի անհրաժեշտության մասին՝ իբրև մեր ջրային անվտանգության, Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային և հուսալի ցամաքային կապի երաշխավորի։
Շուշիի և Հադրութի հնարավոր վերադարձի հետ մեկտեղ՝ Քարվաճառի ապազավթումը և Լաչինի միջանցքի էական ընդլայնումն ու այնտեղ անվտանգության երկաթյա միջոցները միայն կարող են մոտեցնել հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը նախապատերազմյան ցանկալի սցենարին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.