Последние новости

ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԿՄԱՍՆԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Անցած շաբաթ Մոսկվայում, ըստ ոչ պաշտոնական, բայց չհերքված տվյալների, հայ-ադրբեջանական ստվերային բանակցություններ են ընթացել, որոնցով սկիզբ է դրվում երկու երկրների միջև սահմանազատմանը։ Ուշագրավ զուգադիպությամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման հնարավորության և Փաշինյանի՝ իրեն ուղղված հանդիպման առաջարկի մասին։ Պետք է հասկանալ, թե որն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գինը։

Դրանցից առաջինի մասին Էրդողանը խոսել է բավական միանշանակ՝ Զանգեզուրի միջանցք։ Թուրքիայի նախագահը պնդել է, թե միայն այդ նախապայմանի իրականացման դեպքում կբավարարի Փաշինյանի՝ Վրաստանի վարչապետի միջոցով իրեն արված հանդիպման առաջարկը։ Ադրբեջանի հետ սահմանազատման մյուս նախապայմանն արդեն բացառապես Բաքվի հետաքրքրության տիրույթում է՝ անկլավների հանձնում։ Այդ մասին խոսում են հավասարապես թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի իշխանական շրջանակները, խոսում են նույն տերմինաբանությամբ և տրամաբանությամբ։

Այսօր շատերը չեն հիշում, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ դրույթ կար նաև Տավուշի մարզի այսպես կոչված անկլավային տարածքների, իրականում՝ մի քանի հայկական գյուղերի հանձնման մասին։ Մասնավորապես, երբ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվեց փաստաթուղթի տեքստը, դրա երկրորդ կետում խոսվում էր հենց Տավուշի մարզի մի քանի գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու մասին։

Նոյեմբերի 10-ի առավոտյան, այդ լուրից շոկի մեջ, փորձագիտական դաշտը մեծադիր քարտեզների վրա բացատրում էր այդ անհաշվենկատ և միակողմանի զիջման ամբողջ վտանգավորությունը։ Ադրբեջանցիները հերթականություն էին սահմանել, որով, ըստ ժամանակացույցի, հանձնելու էինք տարածքներ Արցախում և ՀՀ-ում։

Քարվաճառի շրջանը հանձնվելու էր առաջինը՝ նոյեմբերի 15-ին (հայկական կողմի խնդրանքին անսալով՝ Բաքուն համաձայնեց ևս տասն օր տալ տարածքն ազատելու համար, արդյունքում Քարվաճառը զիջվեց նոյեմբերի 25-ին), նոյեմբերի 20-ին հանձնվելու էր Ակնայի, դեկտեմբերի 1-ին՝ Քաշաթաղի շրջանը։ Եռակողմ փաստաթղթի համաձայն, ի թիվս Ակնայի շրջանի հանձնման, հայկական կողմի վրա պարտավորություն էր դրվում հանձնելու «Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի որոշ գյուղեր», որոնք իրականում Տավուշի մարզի գյուղերից են։ Ի դեպ, Տիգրանաշենի մասին որևէ հիշատակում այդ փաստաթղթում չկար։

Ըստ ամենայնի՝ փաստաթղթի նախնական տարբերակի հրապարակումից հետո ինչ-որ բանակցություն է տեղի ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, և հնարավոր է եղել արդեն նոյեմբերի 10-ի առավոտյան փոխել փաստաթղթի այդ մեկ դրույթը։ Տավուշի գյուղերի զիջման մասին գրավոր կետը թեև հանվել է, բայց բանավոր պայմանավորվածությունը, փաստորեն, մնացել է, ավելին՝ համալրվել Տիգրանաշենով, և այդ պատճառով ամիսներ անց մեկնարկած կատաղի իշխանական քարոզչությունը Տավուշի և Արարատի այդ գյուղերը ներկայացնում է իբրև ադրբեջանական։

Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի սահմանները կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, բայց, ինչպես տեսնում ենք, ո՛չ Սյունիքում և Գեղարքունիքում ներխուժման հարցով է հանրաքվե անցկացվել, ո՛չ էլ Տավուշում և Արարատում գյուղերի զիջման հարցով է հանրաքվե անցկացվելու։ Հայաստանի տարածքից թիզ առ թիզ զիջումները կայացվում են բացառապես մեկ անձի որոշումներով, թեև, հանուն արդարության, պետք է ընդունել, որ նրա կարծիքն այս դեպքում որևէ մեկը չի հարցնում, եթե անգամ ընդդիմանա։

Տավուշի գյուղերի և Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի զիջման դեպքում (եթե անգամ փոխարենը Հայաստանին տրամադրվի թշնամու օղակած Արծվաշենը, որը գործնականում անհնար է բնակեցնել հայերով) ապաշրջափակումից խոսող իշխանությունը վերջին մեխը կխփի Հայաստանի և արտաքին աշխարհի հաղորդակցության վրա։

Գորիս-Կապան ճանապարհահատվածում Իրանի հետ արդեն իսկ ընդհատված հաղորդակցությունը կխոչընդոտվի նաև Արարատում, նույնը տեղի կունենա Երևան-Թբիլիսի ավտոմայրուղու վրա։ Արդյունքում Հայաստանը կարող է զրկվել հյուսիսային և հարավային հարևանների հետ ավտոհաղորդակցությունից, ինչը կհանգեցնի լրջագույն մարդասիրական աղետի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
    2022-02-28 10:26

    Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

  • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
    2022-02-24 13:26

    Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

  • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
    2022-02-24 10:29

    Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

  • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
    2022-02-22 10:57

    Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ