ՀԵՐՈՍԱԲԱՐ ՊԱՀԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆԸ՝ ՓՐԿԵԼՈՎ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ
Կա՞ աշխարհում որևէ այլ, թեկուզ բանանային մի երկիր, որի առաջնորդն այսքան անհոգությամբ և թեթևամտությամբ խոսի պատերազմում սեփական պարտության, հաղթանակի՝ բեռ լինելու, տարածքների կորստի անխուսափելիության և թշնամու հետ բարիդրացիության անհրաժեշտության մասին։ Միաժամանակ, կա՞ աշխարհում երկրորդ մի երկիր, որի բնակչությունը սեփական գոյաբանական սպառնալիքին այսքան անհաղորդ լինի՝ հույսը դնելով ում վրա ասես, միայն ոչ սեփական ուժերի։
Հայաստանի սահմաններին Ադրբեջանի անպատժելիության աղբյուրն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը և յուր թիմը ոչ միայն չեն դատապարտում թշնամու սադրանքներն ու հանցագործությունները, այլև ողջունում են Բաքվի «բարի կամքի դրսևորումները», օրինակ՝ երկու քասախցի երիտասարդներին Հայաստանին վերադարձնելը։ Ինչո՞ւ է մեր հանրույթը դժգոհում Գորիս-Կապան ճանապարհահատվածում թշնամական վերահսկողությունից, եթե իշխանությունն ինքն է այն համարում ադրբեջանական տարածք։
Կենսատարածքի մասին պատկերացում ունեցող, հողի գինն ու արժեքն իմացող պատվախնդիր քաղաքացիներն ամեն անգամ խելագարության են հասնում, երբ Նիկոլ Փաշինյանը հեզասահ թեթևությամբ խոսում է Հայաստանի տարածքի նոր հատվածների հնարավոր կորստի մասին։ Երևի ենթադրում է, որ եթե հայ ժողովուրդն այսչափ անհաղորդ մնաց Արցախի մեծագույն մասի կորստին, ինչո՞ւ պետք է ցավա Սյունիքի, Գեղարքունիքի կամ Տավուշի մի քանի սահմանապահ գյուղի համար, նրա ի՞նչ հոգն է։
Ազգային անվտանգության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումների վրա վաղուց արդեն զարմանալ պետք չէ։ Նրան ներվել են այնպիսի ցցուն ազգադավ մտքեր, որ թվում է՝ էլ ի՞նչ պետք է ասի, ի՞նչ նոր հոգեբանական փորձության պետք է ենթարկի բոլորին։ Հայաստանի պետական սահմանի մասին Փաշինյանի պատկերացումների հավաքական ամբողջացումն, օրինակ, նրա այս մարգարիտն է, որը հնչեցրել է դեռևս նախընտրական քարոզարշավին. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր»։
Հանրային պարսավանքի փոխարեն՝ այս մտքի համար նրան ողջունում ու ծափահարում էին իրենց տղաներին բանակ ճանապարհող մայրերը, քանի որ ենթադրում են՝ իրենց որդին այլևս լեռնային պայմաններում դիրք չի պահելու։ Եվ չկա մեկը, որ բացատրի՝ չպահվող դիրքը մեխանիկորեն տարածքի զիջում է ենթադրում, այդպիսով՝ թշնամին ավելի է մոտենում բնակավայրերին, այսինքն՝ իրենց։
Տարածքային ամբողջականության մասին Փաշինյանի պատկերացումների թագն ու պսակն այս աշխարհացունց միտքն է. «Սև ջրի (իրականում՝ Սև լճի) 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, չի լինում այդպես»։ Եվ խառնամբոխը դարձյալ ծափահարում է, քանի որ շատերը պատրաստ են ապրել խաղաղ, բայց անարժանապատիվ ու ծնկած, պատրաստ են իրենց քթի տակ թշնամու ներկայությունը հանդուրժել, միայն թե հանկարծ պատերազմ չսկսվի։ Նույն Փաշինյանն էր, չէ՞, ասում. «Ի՞նչ կապ ունի, թե Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով է անցնում»։
Ցավալիորեն, նման ազգադավ պնդումներից հետո լուռ են նույնիսկ այդ համայնքների բնակիչները, էլ ուր մնաց՝ երևանցին կամ գյումրեցին։ Երասխի բնակիչները, պարզվում է, համաձայն են ապրել թշնամու կրակի ներքո, «միայն թե հանկարծ նախկինները հետ չգան»։ Սա ազգասիրության, պատվախնդրության և նվիրումի բացակայության՝ լայնորեն տարածված մոտեցում է։
Այս տեմպերով շուտով կարող է ասվել հետևյալը. «Այո՛, մենք պարտվեցինք մի հերթական պատերազմում, բայց կարողացանք հերոսաբար փրկել ՀՀ մարզերից հինգը՝ Շիրակը, Լոռին, Արագածոտնը, Կոտայքը և Արմավիրը (այն հինգ մարզերը, որոնք սահմանակից չեն Ադրբեջանի և Նախիջևանի հետ), և փրկեցինք հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։ Բացի այդ, նոր պատերազմ չհրահրելու համար պարզապես ծայրահեղ անհրաժեշտություն էր հանձնել Տավուշը, Գեղարքունիքը, Արարատը, Վայոց ձորն ու Սյունիքը, որոնք իրականում ադրբեջանական են»։
Վաղ միջնադարի պատմիչ Փավստոս Բուզանդը նկարագրում է, թե որքան էր դառնանում Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, եթե անգամ մեկ կորեկի չափ հողատարածք էինք կորցնում։ Այդ ե՞րբ սովորեցինք այսքան հեշտությամբ համակերպվել տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրերի կորստի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.