Последние новости

ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԽՂՃՈՒԿ ՓՈՐՁԵՐ

Ամիսներ առաջ վարչապետի և կառավարության պաշտոնանկություն պահանջած, հրապարակայնորեն ընդդիմադիր դիրքորոշում հայտնած հանրային խմբերի մեծագույն մասն արտահերթ ընտրություններից հետո լուռ է, ընդհատակ է անցել։ Մի մասը, հավանաբար, առայսօր չի համակերպվում ընտրության արդյունքների հետ, բայց պայքարի իմաստ էլ չի տեսնում, ոմանք ստիպված փորձում են գործակցության եզրեր գտնել օրվա իշխանության հետ, երրորդներն էլ իրավիճակը շտկելու կոչ են անում, ճիշտ է՝ չմանրամասնելով, թե ինչ մարտավարությամբ։

Պարտությունից հետո՝ մինչեվ արտահերթ ընտրությունները, վարչապետի հրաժարականը պահանջած ոչ քաղաքական խմբերի թիվն զգալի էր, և դա հասկանալի է։ Ինչ զբաղմունքի տեր էլ լինես, քո երկրի ողբերգությունը, հայրենիքի հանձնումը չի կարող չանհանգստացնել, հատկապես երբ մտքի մշակ ես, գիտնական, դասախոս, արվեստագետ։ Այս խմբերի մի մասը պատերազմից հետո հստակ քաղաքացիական դիրքորոշում հայտնեց իշխանության վերաբերյալ՝ երբեմն անգամ աշխատատեղից զրկվելու գնով անսասան մնալով սեփական կեցվածքի մեջ։

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանն այն առաջին կառույցներից էին, որոնք պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց պահանջեցին վարչապետի և կառավարության հրաժարականը։ Գիտական կաճառը և Մայր բուհը՝ հավատարիմ պետությանը նվիրվածության իրենց ավանդույթներին, իրենց խոսքն ասացին շատ հստակ և աներկբա։ Իշխանամետ շրջանակներն շտապեցին այս կառույցներին մեղադրել քաղաքականացման փորձերի համար, այն դեպքում, երբ, օրինակ, ԵՊՀ-ն վերջին հարյուրամյակի մեր խոշորագույն քաղաքական իրադարձության՝ արցախյան շարժման խառնարանն է եղել, և այս դեպքում էլ, բնականաբար, չէր կարող անհաղորդ մնալ կատարվածին։

Որոշ գիտնականներ, դասախոսներ, ակադեմիկոսներ չվարանեցին նաև հրապարակայնորեն իրենց նախապատվությունը տալ ընդդիմությանը։ Օրինակ, «Հայաստան» դաշինքի համակիրների նախընտրական ստորագրահավաքում տասնյակ մտավորականներ կային։ Նրանք նախընտրեցին ոչ թե լռել իրենց այլ գործընկերների պես, սպասել, մինչև անցնի վտանգը, և արագորեն կողմնորոշվել, թե ով է գալիս կամ մնում իշխանության, որ ըստ այդմ էլ խոսեն, այլ անկեղծ գտնվեցին իրենք իրենց և հանրության հետ։

ԳԱԱ նախագահ ընտրված Աշոտ Սաղյանն, օրինակ, որը մեծահարգ և համաշխարհային հռչակ վայելող քիմիկոս է, ինչպես նաև ԳԱԱ նախագահության մի շարք անդամներ, հրապարակավ աջակցեցին «Հայաստան» դաշինքին՝ խոսելով անվտանգության և պաշտպանության ոլորտում լրջագույն մարտահրավերների մասին։ Դժվար է հավատալ, որ իշխանությունը քինախնդրությամբ չի վերաբերվի այս հարգարժան ակադեմիկոսներին նրանց քաղաքացիական կեցվածքի համար։ Մանավանդ որ Ակադեմիան վերակազմակերպելու, իրականում՝ լուծարելու քննարկումներն սկսվել են Փաշինյանի՝ իշխանության գալուց անմիջապես հետո։

Գիտակրթական համակարգի հենասյուների հետ նման հանցավոր թեթևամտությամբ վարվելու ձեռագիրը մենք արդեն տեսել ենք Մայր բուհի օրինակով։ Մեկ տարի շարունակ այս իշխանության իդեա-ֆիքսը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից ամեն գնով ազատվելն էր։ Քաղաքական իշխանությունն ամենաանընդունելի միջամտություններով կառավարում էր ակադեմիական ինքնավարությամբ օժտված համալսարանի ներքին կյանքը։ Այդ ճղճիմ փորձերն ի վերջո սպառեցին Սիմոնյանի համբերությունը, և Մայր բուհի մեկդարյա տարեդարձի արարողությունից օրեր անց նա հրաժարական տվեց՝ տեղը զիջելով խամաճիկային մի պաշտոնակատարի։

Երկուսուկես տարի է՝ Հայաստանի Մայր բուհը կառավարման ճգնաժամի մեջ է, քանի որ ընտրված ռեկտոր չունի, հոգաբարձուների խորհուրդ այդպես էլ չի ձևավորվել, իսկ ամիսներ առաջ ռեկտորի հերթական պաշտոնակատար է նշանակվել ուղնուծուծով քաղաքականացված, կասկածելի հանգամանքներում դոկտորի կոչում ստացած Հովհաննես Հովհաննիսյանը։

Իշխանության բերումով Փաշինյանին հատուկ է ոչ միայն անձանցից, այլ նաև ինստիտուտներից վրեժ լուծելու մարմաջը։ Ժամանակին Մայր բուհից հեռացվելով՝ նա վստահաբար խորապես ատում է այն, և նրա քայլերը վկայում են ակադեմիական ինքնավարություն և միջազգային հեղինակություն ունեցող այս կառույցը ձեռնասուն անձանց հավաքատեղի դարձնելու մասին։ Ամբողջ հարցն այն է՝ համալսարանականները բավականաչափ պատվախնդիր կգտնվե՞ն՝ կանխելու ԵՊՀ-ի նման արժեզրկումը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
    2022-02-28 10:26

    Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

  • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
    2022-02-24 13:26

    Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

  • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
    2022-02-24 10:29

    Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

  • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
    2022-02-22 10:57

    Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ