ԵԿԵՂԵՑԻՆ ԿԼՑՆԻ՞ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ
Պատերազմի առաջին տարելիցն ուշագրավ առիթ է հետահայաց գնահատելու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ռազմավարական ինստիտուտների, կարևորագույն կառույցների վարքը, արժևորելու նրանց բերած նպաստը, իրողությունները սթափ գնահատելու, իրերն իրենց անուններով կոչելու խիզախությունը։
Համահայկական կառույցների մեծագույն մասը՝ սկսած ՀԲԸՄ-ից և ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աշխարհասփյուռ կառույցներից, վերջացրած Համաշխարհային հայկական կոնգրեսով և Ռուսաստանի հայերի միությամբ, հետպատերազմյան փուլում հստակորեն արտահայտեցին իրենց հակաիշխանական դիրքորոշումը։
Պատերազմի ընթացքում և անցած մեկ տարում հանրային կյանքում հատկապես բացառիկ դեր ունեցավ եկեղեցին։ Ինչպես հայոց բոլոր ազատագրական պայքարներում, 44-օրյա պատերազմի մեկնարկին ևս Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ մեր հայրենակիցներին ուղղված մարտակոչով՝ բորբոքելով Հայրենիքի և հավատի հանդեպ պարտքի զգացումը։
Տասնյակ հոգևորականներ մեր բանակի և կամավորականների կողքին էին, հաճախ՝ անգամ հենց մարտիկների շարքերում՝ մի ձեռքին խաչ, մյուսին՝ ինքնաձիգ։ Պատերազմական օրերից մի քանի նման լուսանկար ու տեսանյութ կա, որոնք անհնար է առանց փշաքաղվելու դիտել, ասես ամեն մեկը մի Ղևոնդ Երեց լինի։ Հատկապես պատերազմի դաժան օրերին անհնար է նկարագրել զորքի ոգևորությունը և հրամանատարության ակնածանքը գնդերեցների նկատմամբ։
Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանն իրենց ծառայությունը բերելիս նահատակվեցին գնդերեց, բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը, ծանր վիրավորվեց հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը։ Պատերազմից հետո եկեղեցին նաև իր ջանքերը ներդրեց որդեկորույս մայրերի, այրիների, որբացած մանուկների հոգևոր խնամքի և նրանց մխիթարություն բերելու հարցում։ Աստված գիտե, թե ինչ է զգում Եռաբլուրում օրական մի քանի թաղման կարգ անցկացնող քահանան։
Պատերազմի ավարտից հետո անցած մեկ տարվա ընթացքում, երբ աշխարհիկ իշխանությունից որևէ մեկը՝ ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ էլ վարչապետը համարձակություն չունեն գնալու Արցախ, Վեհափառը հայրապետական այց կատարեց Սյունիք և Արցախ։
Սյունիքում նրա դիմավորումը Փաշինյանին հղված «սյունյաց ողջույնների» ճիշտ հակապատկերն էր, իսկ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարում կաթողիկոսն իր մատուցած պատարագով, փաստորեն, ծածկեց ՀՀ իշխանության մեկամյա հանցավոր բացակայությունն Արցախից։
Նախկին իշխանությունների օրոք մի շարք իրավապաշտպաններ հետևողականորեն վայնասուն էին բարձրացնում զորամասերում ծառայող գնդերեցների հարցով, պնդում էին, թե քանի որ եկեղեցին սահմանադրորեն անջատ է պետությունից, հոգևորականը չպետք է իրավունք ունենա բանակ մտնելու։ Հակաեկեղեցական այդ արշավն ընդգրկում էր նաև դպրոցները, մասնավորապես՝ հայոց եկեղեցու պատմության դասընթացը։ Փաշինյանի իշխանավարման օրոք հանրակրթության ոլորտում Հայ առաքելական եկեղեցու դերը հնարավոր եղավ հիմնավորապես արմատախիլ անել՝ ուսումնական ծրագրերից պարզապես հանելով նրան վերաբերող դասընթացը։
Նույն այդ իրավապաշտպանները, սակայն, լուռ են, երբ զանազան քայքայիչ կրոնական հոսանքներն ու տոտալիտար աղանդները բացահայտ հոգեորսությամբ են զբաղվում, ներթափանցում են պետական կառավարման համակարգ և անգամ դպրոցներ։ Որևէ բարձրաստիճան պաշտոնյայի պատկանելությունն, օրինակ, «Կյանքի խոսք» աղանդին, պարզվում է, բացարձակ մտահոգիչ չէ, իսկ հոգևորականի պատճառաբանված ներկայությունը զորամասում կամ դպրոցում՝ անցանկալի է։
Այս իշխանության քինախնդիր բնույթով պայմանավորված՝ իր հրաժարականը պահանջած բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ եկեղեցին՝ իր Հայրապետով, պետք է օտարված լինեն հանրային կյանքից։ Մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին մեկ անգամ չէ, որ իրենով փոխարինել է բացակա պետությանը։ Այսօր ևս եկեղեցին, աշխարհիկ իշխանության դիմադրության պայմաններում, պարտավոր է ստանձնել հավատավոր հոտի խնամքը շատ ավելի վճռականորեն՝ վստահ իր հետևորդների աջակցության վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.