Ղարիբաշվիլի․ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին թվիթերյան էջում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
Կառավարության ղեկավարը գրում է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունն ու Վրաստանի պատրաստակամությունը ակտիվորեն միջնորդել հանուն խաղաղության ու մեծ հնարավորությունների տարածաշրջանում զարգացման համար:
«ՀՀ իմ այցի ժամանակ ես արդյունավետ զրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցությունը, խաղաղության նոր նախաձեռնությունը Հարավային Կովկասի համար և Վրաստանի պատրաստականությունը ակտիվորեն միջնորդել հանուն խաղաղության և մեծ հնարավորությունների տարածաշրջանի զարգացման համար»,-գրել է Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է News.am-ը: