ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Հայ հասարակությունը կրկին սաստիկ անհանգստացած է։ Այս անգամ՝ այն հաղորդագրություններից, որ Ադրբեջանի պետական դրոշի օրվան՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ նախապատրաստվում է Փաշինյանի և Ալիևի միջև հերթական համաձայնագրերի ստորագրումը՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Համաձայնագրեր, որոնք նախատեսում են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում: Ավելի ճիշտ՝ այդ հաղորդակցությունների մի մասի, քանզի խոսքն առաջին հերթին Հայաստանի տարածքի միջով Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ (ճանապարհներ) տրամադրելու մասին է։
Համենայնդեպս այդպես ներկայացրեց իրավիճակն այն լրատվամիջոցը, որն առաջինը հաղորդեց նոր համաձայնագրերի ստորագրման հնարավորության մասին։ Լրատվամիջոց, որը կապում են Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անվան հետ. ոչ վաղ անցյալում այն առանցքային անձանցից մեկի, որոնք ապահովում էին Նիկոլի անդրկուլիսյան շփումներն Ալիևի հետ։ Այդ մասին ժամանակին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Իլհամ Ալիևի մատուցմամբ, իհարկե։ Եվ քանի որ «արտահոսքն» իրականացվում է Խառատյանի կայքի միջոցով, ապա դա տրամաբանորեն կապում են Փաշինյանի կառավարության հետ, որը, շատերի կարծիքով, ցանկանում է ստորագրումից առաջ շոշափել սպասվող վրդովմունքի մասշտաբները։
Բանն այն է, որ, դատելով երեք երկրների առաջնորդների հայտարարություններից, հավանական համաձայնագրերը դժվար թե հնարավոր լինի անվանել հայկական դիվանագիտության հաղթանակ։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը վերջերս խոսում էր այն մասին, որ հայկական կողմի դիրքորոշումն ավելի զիջողական է դառնում, և ինքը կհասնի «Զանգեզուրի միջանցքի» բացման, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման իր նպատակներին։
Վլադիմիր Պուտինը, Վալդայի համաժողովի շրջանակներում պատասխանելով հարցերին, խոսել է այն մասին, որ չարժե հույս դնել միայն անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետի վրա, որը նախատեսում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետների երկարաձգման հնարավորություն: Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան նորմալ գոյակցել ու զարգանալ, անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր, առաջին հերթին Ադրբեջանի կապի ապահովում Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով:
Փաշինյանն իր հերթին սկսել է քարոզչական մշակումը։ Սկզբում նա հանդիպեց իր թիմի անդամների հետ, որտեղ շարադրեց իրավիճակն այն աստիճան գունեղ, որ ուսապարկերից մեկը հետո ուրախությամբ հայտարարեց, որ շուտով ոչ միայն ադրբեջանցիները ազատ կզբոսնեն Երևանում, այլև մենք՝ Բաքվում։ Ուռա՛։
Այնուհետ Փաշինյանը մեկնեց Դիլիջան՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որտեղ բավական ոլոր-մոլոր ճամարտակեց այն մասին, թե արդի աշխարհում ամեն ինչ պետք է մոդելավորել, այդ թվում՝ աշխարհաքաղաքական գործընթացները։ Որովհետև եթե չմոդելավորենք, շարունակեց նա իր մտքի ճախրանքը, ապա այս կամ այն լուծումները կարող են թվալ ողբերգական, բայց այ եթե մոդելավորենք, ամեն ինչ միանգամայն այլ տեսք է ստանում և գործընթացները կարելի է կառավարել... Մերկախոս չլինելու համար մեջբերենք հայոց «սիրո և համերաշխության թավշե հեղափոխության» հորը։
«Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել աշխարհը և սկսում ենք մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեզ համար։ Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պիտի արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել… Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ մոդելավորված աշխարհում բոլոր այդ գործընթացները դառնում են կանխատեսելի ։
Եվ հավելեց. «Հայաստանի ապագան կառավարելի և տեսանելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։ Հենց այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ։ Իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչը և ինչի համար է տեղի ունենում, այնուամենայնիվ այդ պրոցեսները որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում»։
Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան չհասկացավ, ես մեղավոր չեմ։ Դե, իսկ եթե լուրջ, ապա Փաշինյանը փաստացի խոսում է այն մասին, որ շուտով կկնքվեն համաձայնագրեր, որոնք առաջին հայացքից տարակուսանք կառաջացնեն և նույնիսկ կընկալվեն որպես աղետ Հայաստանի շահերի տեսանկյունից։ Բայց դա՝ միայն առաջին «պրիմիտիվ» հայացքից։ Իսկ եթե աշխարհաքաղաքականությունը մոդելավորվի այնպես, ինչպես դա կարողանում է անել ինքը՝ միակն ու անկրկնելին, ապա ամեն ինչ նորմալ է, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Ալիևը ձգտում է համապատասխանեցնել համաձայնագրերի ստորագրումը նոյեմբերի 9-10-ին, դրանով իսկ ընդգծելով իր հաղթանակը…
Ոչ թե Փաշինյան, կարճ ասած, այլ Մահաթմա Գանդիի արտառոց խառնուրդ գեներալ Դը Գոլի հետ։
Հարցերի հարցը. ինչպե՞ս կպահի իրեն ընդդիմությունը։ Չէ՞ որ այսօր, հայտնվելով խորհրդարանում, նա ստացել է ոչ միայն նոր լծակներ, այլև պատասխանատվության իր բաժինը պետության համար ճակատագրական որոշումների առումով։ Ընդդիմության ճամբարում դա, անշուշտ, շատ լավ հասկանում են։ Եվ եթե այնտեղ համոզված են, որ պատրաստվող համաձայնագրերը ձեռնտու չեն Հայաստանին, ապա այլ ճանապարհ չունեն, քան ձախողել դրանց ստորագրումը։ Այլապես ընդդիմությունը նույնպես պատասխանատու կլինի հետագա իրադարձությունների համար։ Այո, ավելի քիչ չափով, քան իշխանությունը, բայց դա հազիվ թե կարող է մխիթարանք լինել նրա համար։
Այլ կերպ ասած, արդեն ոչ միայն փողոցում, այլև խորհրդարանում ներկայացված արմատական ընդդիմության համար գալիս է ճշմարտության հենց այն պահը, երբ պետք է պատասխանել այն հարցին, թե ի վիճակի՞ է արդյոք նա պաշտպանել երկրի շահերը, անգամ եթե իրավիճակը ամենևին բարենպաստ չէ դրա համար։
Ինչո՞ւ է անբարենպաստ։ Որովհետև մենք ակնհայտորեն չափազանցեցինք՝ հոդվածի սկզբում գրելով, թե հայ հասարակությունը կրկին անհանգստացած է։ Այդ հասարակության բավական մեծ հատվածին արդեն ընդհանրապես դժվար թե հնարավոր է ինչ-որ բանով անհանգստացնել։ Չէ ՞ որ ամեն ինչ լավ է, չքնաղ մարկիզուհի, ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ: Եվ նույնիսկ՝ մոդելավորված...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։
-
2022-03-11 19:57
Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։
-
2022-03-07 20:00
Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։
-
2022-01-26 20:02
Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը: