ԿՈՐՍՏԻ ՑԱՎՆ ԱՄՈՔՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՄԻԱՅՆ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Ուղիղ մեկ տարի է՝ ցանկացած հանրային հավաք, ինչ առիթով էլ կազմակերպվի, սկսվում է մեկ րոպե լռությամբ։ Մեկ տարի է՝ ամեն քայլափոխի հուշաղբյուրներ ու խաչքարեր են բացվում, ցանկացած բնակավայրի գերեզմանատանն էլ՝ եռագույններ ծածանվում։ Հազարավոր զոհերի բարեկամների ցավը չի ամոքվի, մինչև չտրվեն բոլոր վիճահարույց հարցերի պատասխանները, իսկ մեղավորները չկրեն իրենց բաժին պատասխանատվությունը։ Միայն մեր տղաների սխրանքների պատմություններն են, որ թույլ են տալիս զգալ ու վերապրել մեր երբեմնի փառքը։
Որքան էլ իշխանությունը պարտության մեղքը դնի բանակի ու զինվորի վրա, փաստն այն է, որ ժամկետային և պայմանագրային զինծառայողների մեծագույն մասն անօրինակ քաջագործություններով է աչքի ընկել մարտադաշտում։ Որքան ծանոթանում ես պատերազմի հանգամանքներին, թշնամու ուժային և թվական գերակշռությանը, այնքան համոզվում ես, որ զորքը կռվել է մինչև վերջին շունչը։ Ցանկացած պատերազմ անասելի ծանր փորձություն է, հատկապես մեզ պես նվազ ռեսուրսներով պետության համար, բայց հայ զինվորը, հաղթանակի գենի կրողը լինելով, չի լքել իր դիրքն ու խրամատը, սակայն նրան թիկունքից դավադրաբար հարվածել են։
Ռազմական փորձագետները միաբերան պնդում են, որ նոյեմբերի 9-ի դրությամբ թշնամին արդեն խռխռում էր, հայկական կողմի հրետանային կրակի արդյունքում ադրբեջանական բանակն անասելի ծանր կորուստներ էր կրում, և կազմակերպված հրամանատրման դեպքում հնարավոր էր բեկել իրավիճակն ու անցնել հակահարձակման։ Անգամ թշնամու էլիտար ստորաբաժանման ասկյարներն էին զոհ գնում հայ ժամկետայինների համաձայնեցված գործողություններին։ Մնում էր մի վերջին ճիգ, որի խիզախությունն այս իշխանությունն այդպես էլ չունեցավ, հակառակը՝ ամեն ինչ արեց պատերազմը պարտությամբ ավարտելու համար։
Ադրբեջանական օդուժը, հատկապես անօդաչուները, մասնակիորեն՝ նաև հրետանին էին հիմնական հարվածային ուժը, մեր մարդկային կորուստների գլխավոր պատճառը։ Այդ ինչպե՞ս հաջողվեց թշնամու հետևակի անխոչընդոտ առաջխաղացումը Հադրութից մինչև Շուշի, ինչո՞ւ ռազմաքաղաքական վերնախավն այդ բնագծերում պաշտպանություն չկազմակերպեց։ Ստի քարոզչությունը պնդում էր, թե թշնամու դիվերսիոն խմբերին մեկը մյուսի հետևից ոչնչացնում ենք: Պարզվում է՝ նման մոբիլ խմբերով ադրբեջանական զորքը հասավ մինչև Քարինտակ և գրեթե առանց դիմադրության գրավեց Շուշին։
Առաջին պատերազմի ազատամարտիկներից շատերն են պնդում, որ ի տարբերություն 90-ականների՝ այս անգամ թշնամուն չեն էլ տեսել, ակնկալում էին տեսնել մերձամարտեր, ինքնաձիգների կամ գնդացիրների կրակահերթեր, հետևակային մարտեր, մինչդեռ մարտադաշտում տեսան միայն օդից հեռահար թիրախավորված զորքի, որը զոհվում էր՝ անգամ դիրքեր չհասած։
Արցախում խոր էշելոնացված բնագծերի բացակայության պատճառով մեր մարտիկները հատկապես խոցելի էին բեկորային վնասվածքների դեպքում։ Պատերազմին նախորդած մի քանի տարում ինժեներաամրաշինական աշխատանքների, դիրքերում երկաթբետոնե կառույցների, խրամատների ամրացման հարցում լրջագույն թերություններ կային։ Ինչպես հայտնի է, երկուսուկես տարում մի քանի անգամ փոխվել էին ՊԲ հրամանատարը, նրա տեղակալները, պաշտպանական շրջանների և մի քանի կարևորագույն գնդերի հրամանատարները։
Ընդհուպ մինչև նոյեմբերի 9-ը, աղետալի պարտությունների շարքին զուգահեռ, կեղծիքի քարոզչամեքենան վստահեցնում էր, թե ադրբեջանական քաղաքները ռմբակոծվում ու ոչնչացվում են, որոշ ուղղություններով մխրճվել ենք թշնամու թիկունք, Ադրբեջանի բանակի ուժերն սպառվել են, ավելին՝ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը ուր որ է գալու են մեզ պաշտպանելու։ Ասվում էր, թե մեզ համար սա պատվի պատերազմ է, թշնամու համար՝ հողակտորի։ Պարզվեց՝ թշնամին զավթեց այդ բաղձալի հողակտորը, իսկ մենք մնացինք անպատիվ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.