ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱ՝ ՍԵՓԱԿԱՆ ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ վերջնականապես փակեց Ադրբեջանին Սյունիքի վրա հարձակման համար պատասխանատվության կանչելու թեման՝ պնդելով, թե իբր ո՛չ ռազմաքաղաքական հավասարակշռությունն է խախտվել, ո՛չ էլ մեր սահմանները։ Պետական պաշտոնյաներից կանխատեսելիորեն միայն մարդու իրավունքների պաշտպանն էր, որ կատարվածն անվանեց բացահայտ ահաբեկչական հարձակում մեր պետության նկատմամբ, այսինքն՝ թեման տեղափոխեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարթություն, փաստորեն՝ փորձեց վերաորակել իշխանության թողտվությամբ ընդամենը իբրև սադրանք գնահատված թշնամական արարքները։
Մեր միջազգային գործընկերներն ու դաշնակիցները վստահաբար վաղուց կամուկացի մեջ են, քանի որ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այստեղ հրավիրող Երևանը, պարզվում է, այդպես էլ պատշաճ ընթացակարգով նախատեսված գրավոր դիմում չի ուղարկել Մոսկվա, բայց շարունակ գանգատվում է սեփական անօգնականությունից։ Մինչդեռ մեր դաշնակցային իրավունքների ու պարտականությունների շրջանակը հստակորեն սահմանված է, այլ հարց է՝ Փաշինյանն իրապես ուզո՞ւմ է մեր դաշնակցի լրացուցիչ զորքերն այստեղ տեսնել, թե՞ թերի քայլերով, ընթացակարգային խախտումներով և իր գրպանային պատգամավորների ելույթներով հակառուսական հիստերիա է հրահրում՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հող նախապատրաստելու համար։
Դաշնակցային պարտավորությունների իրագործման ավելի լեգիտիմ հիմք կա՞, քան ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիվ պատերազմը կամ ահաբեկչական հարձակումը։ Հայաստանն ուշացումով գործի է դրել ինքնապաշտպանության ներպետական մեխանիզմները, սակայն ՌԴ-ն՝ որպես մեր բնական և պայմանագրային դաշնակից, լրացուցիչ զինուժ չի ուղարկել Հայաստան, քանի որ, պարզվում է, Երևանը զարմանալիորեն գրավոր ընթացակարգով չի դիմել Մոսկվային այդ խնդրանքով։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Քանի՞ գրոշի արժեք ունեն վարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի լալահառաչ աղերսանքները, եթե անհրաժեշտ պարզագույն քայլը չի արվելու։
Հայաստանը, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության և օրինական պատերազմի հայեցակարգի, իրավունք ունի ինքնապաշտպանվելու, քանի որ զինված հարձակման է ենթարկվել։ Ավելին, այդ իրավազորությունը հատուկ է նաև չճանաչված Արցախին։ ՄԱԿ-ի կանոնադրության առանցքային գաղափարը միջազգային խաղաղության երաշխավորումն է, ուրեմն՝ Հայաստանն ու Արցախը թշնամու արկածախնդրությունների վիժեցմամբ պետք է ծառայեն այդ միջազգային խաղաղությանը։ Խոսքը ոչ թե այդ երևույթի փաշինյանական մուրացիկային ընկալման, այլ խաղաղության պարտադրման մասին է՝ հրադադարի ռեժիմի չնչին խախտման դեպքում անգամ թշնամուն պատժելու միջոցով։
Ավելին, թեև մեր սահմանադրության մեջ նշված չէ, սակայն ըստ միջազգային իրավունքի սկզբունքների՝ մենք կարող ենք այսպես կոչված արտատարածքային իրավազորությամբ պայքարել մեր տարածքից դուրս գտնվող ահաբեկիչների դեմ, օրինակ՝ միջազգային հետախուզմամբ հայտնաբերել և բանտարկել հայության դահիճներին, ռազմական հանցագործներին։ Բաքուն հենց դրանով է զբաղված, Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը, իսկ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը ռասիզմի հիմքով այդ մարտավարության ցցուն օրինակներն են։
Քանի՞ այդպիսի քրգործ է հարուցվել գլխավոր դատախազությունում անցած մեկ տարում, երբ մեր լավագույն զորահրամանատարներին, օրինակ՝ Սեյրան Օհանյանին, Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել։ Փոխանակ հայության դահիճների դեմ թղթածրարներ պատրաստելու, դաշնակից երկրների հետ համատեղ աշխատելու, այդ պետություններում քրեական հետապնդում սկսելու և նրանց արտահանձնմանը հասնելու, Երևանը զբաղված է հայ զորահրամանատարներին, նույն Սեյրան Օհանյանին, քրեորեն հետապնդելով։ Զարմանալիորեն, Երևանի և Բաքվի շահերն այստեղ էլ են նույնանում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.