ԹԵՄԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԽՈՍԵԼ
Հայաստանի ազգային-պետական շահերի մասին այսօր կարելի է լսել խիստ հատուկենտ շրջանակներից, բայց ոչ երբեք գործող իշխանությունից։ Հայաստանի նախկին նախագահներից մինչև մարդու իրավունքների պաշտպան, ամերիկացի սենատորներից մինչև հայ ժողովրդի օտարազգի բարեկամներ՝ շատերը բարձրաձայնում են Հայաստանի ու Արցախի օտարված իրավունքների մասին, մյուս կողմից՝ տարակուսում դրանց շուրջ պետաիշխանության անթույլատրելի լռությամբ։
Ի հակադրություն երբեմնի կեղծ առավելապաշտության մոլուցքին՝ պատերազմից հետո արցախյան հիմնահարցում Նիկոլ Փաշինյանը որդեգրել է իր բնույթով ձևախեղված ու պարտվողական մի մոտեցում, որով հնարավոր չէ հասկանալ՝ ո՞րն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, մենք առհասարակ ունե՞նք Արցախի՝ առնվազն մեզ մնացած հատվածը պահելու նպատակ ու ցանկություն։ Ո՛չ գործով, ո՛չ ելույթներով, ո՛չ անգամ պետական կայքերում Արցախի մասին առկա տեղեկատվությամբ բնավ չի երևում Մայր հայրենիքի հոգածությունն Արցախի նկատմամբ։
Օրեր առաջ միջկուսակցական տեսակոնֆերանսի ընթացքում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օտարերկացի գործընկերներին, այդ թվում՝ կոնֆերանսի մասնակից ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին հիշեցրեց արցախյան հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքների մասին, արձանագրեց, որ Արցախի հարցը լուծված չէ, իսկ այս իրավիճակի հետ հայ ժողովրդի չհամակերպվելը որևէ կերպ չի կարելի ռևանշ կոչել։ Սրանք այն կարևորագույն պնդումներն են, որոնք ամեն պատեհ առիթով պետք է բարձրաձայներ Հայաստանի գործող իշխանությունը, սակայն զգուշանում կամ խուսափում է։
Նիկոլ Փաշինյանը չունի բավարար քաղաքական խիզախություն՝ հայտարարելու, որ երեք հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքն ու ուժի և ուժի սպառնալիքի գործադրման անթույլատրելիությունը, ոտնահարված են։ Արդյունքում՝ այսօր կոնֆլիկտի միջազգային ընկալման դեֆորմացիային, կարևորագույն հարթակներում այդ թեմատիկայի միակողմանի արծարծմանը, ի թիվս ադրբեջանական կողմի, գործուն նպաստում է նաև հայկական կողմը։
Ստացվում է՝ փաշինյանական վարչախումբն առնվազն չի դիմադրում, իսկ ներքին լսարանին ուղղված տեքստերում էլ պարզապես ձայնակցում է թշնամական և որոշ միջազգային կառույցների այն պնդումներին, ըստ որոնց՝ Արցախը հայապատկան հող չէ և չի կարող ինքնուրույն լինել։ Տարբեր խորհրդարանների բարեկամական խմբերում, խորհրդարանական վեհաժողովներում ներգրավված քաղաքական գործիչների հետ անբավարար աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար կարելի է հիշել, թե մեր պատգամավորներից ովքեր են ղեկավարում դրանք։ Մասնավոր զրույցներում նրանք նեղսրտում են, թե եվրապաշտոնյաները ծախու են և կոռումպացված, կարծես մի հայտնագործություն են անում։ Եվ դա նրանց պատրվակն է՝ հանցավոր անգործություն ցուցաբերելու նաև այդ հարթակներում։
Տպավորություն է, թե հայ ժողովուրդն առայսօր լավ չի պատկերացնում՝ որ ուժերն են խոչընդոտում հարավկովկասյան տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդմանը՝ երկարաժամկետ խաղաղության հաստատման անվան տակ։ Օրինակ, Մեծ Բրիտանիան իբրև անվտանգային այլընտրանք առաջարկողները հիշո՞ւմ են պատերազմի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ երկրի վարքը, թե՞ տեղյակ չեն Բաքվի և «Բրիթիշ պետրոլիումի» փոխգործակցության մասին։ Ի՞նչն է փոխվել Հայաստանի հարցով այդ երկրի դիրքորոշման մեջ անցած մեկ դարում։
Փաշինյանական վարչախմբին արգելված է խոսել արցախյան հակամարտության առանձնահատկության, այլ կոնֆլիկտների հետ տարբերությունների մասին՝ շեշտելով ինքնորոշման իրավունքի գերակայությունը։ Եվ այդ հանցավոր պետական լռությունը, փաստորեն, ստիպված են լցնել ոչիշխանական քաղաքական գործիչները՝ գոնե թեժ պահելու Արցախի հարցով միջազգային խոսույթը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.