ԹՄԲԻՐԻՑ ԱՐԹՆԱՆԱԼՈՒ ԵՎ ՄԵԾ ԴԱՐՁԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Իշխանության հարուցած ներքաղաքական օրակարգից և հանրության ուշադրությունն այդ ուղղությամբ բևեռելուց պարզ է, որ Փաշինյանի վարչակազմը կա՛մ չի գիտակցում, կա՛մ էլ գիտակցաբար արհամարհում է Հայաստանի գոյաբանական մարտահրավերները։ Ինչպես ցույց է տվել վերջին մեկուկես տարվա փորձը՝ դրա դիմաց մենք կստանանք եթե ոչ նոր պատերազմ, ապա սահմանային նոր սրացումներ, կորուստներ ու գերիներ։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ ահազանգը հնչեցնում են նույն շրջանակները, բայց ձայն բարբառոյ յանապատի։
Խորհրդարանական ընդդիմության օրակարգը ցավալիորեն հանրային գործուն աջակցության չի արժանանում, քանի որ նոր պատերազմի վտանգի, սոցիալ-տնտեսական ծանրացող կացության, տոտալ անորոշության հանգամանքների ուժով՝ հանրության շարժուն և մտավորական խավն արտագաղթի է տրամադրված։ Արևմտյան դեսպանատներում մեր քաղաքացիների դիմումների մեծ թիվը սարսափելի մտահոգիչ է։ Նույնիսկ ամենօրյա գնաճը կարելի էր հանդուրժել, բայց շատերին դժվար է միջազգային հարթակներում սեփական երկիրն ու ժողովրդին ներկայացված տեսնել որպես անինքնասեր, անարժանապատիվ, անապագա ու պատվազուրկ հանրույթ։
Մյուս կողմից, խոր թմբիրից արթնացման և միֆերից ձերբազատման գործընթացի մեկնարկը վաղուց տրված է։ Նույնիսկ վերջին արտահերթին ՔՊ-ին ընտրած տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ հասկացել են, որ այդկերպ իրենց զավակների ապագան են խորտակում։ Լինքոլնի հանճարեղ ձևակերպմամբ՝ ամբողջ ժողովրդին հնարավոր չէ մշտապես մոլորեցնել, և անապագա թեկնածուի երբեմնի ընտրազանգվածն աստիճանաբար սկսում է հասկանալ սեփական սխալականությունը։
Նիկոլ Փաշինյանի խղճուկությունն ու բոբիկությունը դրսևորվում է ցանկացած նախկին իշխանության հետ համեմատվելիս՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Այդ պատճառով է Փաշինյանը խորապես ատում իր նախորդներին, այդ թվում՝ երբեմնի հոգեհայր Տեր-Պետրոսյանին, քանի որ թշնամուն պարտվելուց առաջ՝ նրանց է պարտվել պետության կառավարման դժվարին գործում։ Եթե նախկին երեք նախագահների կառավարման գնահատումը լրջորեն վերանայվել է անցած տարիներին, Փաշինյանի բերած փորձանքը պետության գլխին դեռևս համապարփակ իրավաքաղաքական գնահատականի կարիք ունի։ Դրա համար, սակայն, փաշինյանական կառավարումը պետք է պատմության գիրկն անցնի։
Նույնիսկ պատերազմից հետո Փաշինյանին աջակցող մոլեռանդ և մարտնչող իշխանասերներն են սկսել կասկածել, որ պատերազմը և Ալիևի հետ շարունակվող սիրախաղը կարող էիր դավադիր և անգամ դավաճանական լինել։ Սթափ միտքն աշխատեցնելիս ու ողջամիտ փաստարկներ լսելիս նրանք համոզվում են, որ Ալիևի ծաղրը Փաշինյանի նկատմամբ և վերջինիս կողմից խիստ հանդուրժող վերաբերմունքն արտաքին թշնամուն մտահոգիչ ու անպատիվ են։ Ադրբեջանի որևէ ղեկավար երբևէ նման փողոցային և քամահրական բառապաշար չի օգտագործել հայ ժողովրդի և Հայաստանի որևէ առաջնորդի նկատմամբ։ Որքան էլ Մեհրիբան խանումի հորդորով Իլհամ Ալիևն այժմ խնայում է իր հայ գործընկերոջը, նրա տեքստերից վերաբերմունքը Փաշինյանի, զուգահեռաբար՝ քենը Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ ակնհայտ է։
Երկրի ներսում որակապես որևէ բան չի փոխվելու, քանի դեռ դրսում, այն էլ թշնամու հետ բանակցություններում Հայաստանը ներկայացնում է անպատիվ ու գետնատարած առաջնորդը։ Պետության փաստացի բացակայության թիվ մեկ ապացույցը սեփական շահերն սպասարկելու անընդունակ և թշնամու բոլոր քմահաճայույքները բավարարող բանակցողն է՝ Հայաստանի դրոշի ֆոնին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.