Последние новости

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՌԵԼԱԾԻՆ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն այդպես էլ չձևավորվեց անգամ այն դեպքում, երբ իշխանությունը հանգիստ կարող էր պարտակել մի շարք հանգամանքներ այնպես, ինչպես դա հաջողությամբ անում է մյուս հարթակներում։ Մինչդեռ 2018-ի դեկտեմբերին խորհրդարանում մեծամասնություն վերցնելուն պես ՔՊ-ն ձեռնամուխ եղավ 2016-ի ապրիլյան մարտերի հարցով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, արդյունքում ոչ թե ցավալի բացահայտումներ արեց, ինչպես խոստանում էին, այլ ընդամենը փորձեց բորբոքել հանրության բաց նյարդը։

Մինչդեռ ընդդիմության՝ բավականաչափ լծակներ ունենալու դեպքում հարյուրավոր չպարզաբանված հարցեր վերջնականապես կստանային իրենց պատասխանը։ Օրինակ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի՝ Փաշինյանին փաստացի դավաճանության համար մեղադրելն այդպես էլ պատշաճ կերպով չքննվեց, փոխարենը Հակոբյանի դեմ քրգործ հարուցվեց պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով։ Առայսօր անհասկանալի է մնում մինչև պատերազմը սպառազինության պլանը փոխելու և հատը 130 մլն դոլարով առանց զինամթերքի կործանիչներ գնելու հիմնավորումը։ Միակ ողջամիտ փաստարկը թերևս Փաշինյանի ֆեյսբուքյան լուսանկարն ու հերթական «100 փաստում» այն ներառելն էր։

Պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց պարզ չէ՝ ի՞նչ հիմնավորմամբ է երրորդ օրը կանգնեցվել լրահամալրումը, զուգահեռաբար՝ ինչո՞ւ էր Փաշինյանը սոցցանցերով կոչ անում կամավորական խմբեր ձևավորել, ընտրել հրամանատար, սեփական միջոցներով զինվել և մեկնել մարտադաշտ։ Միայն այս մեկ դրվագը, սակավ մարդկային ռեսուրսին նման անլուրջ մոտեցումը բավարար է հասկանալու, որ նրա համար զինվորի և առհասարակ մարդու կյանքը որևէ արժեք չունի։ Եվ այս ֆոնին առավել քան անբարո է պնդելը, թե Փաշինյանն իբր տասնյակ հազարավոր կյանքեր է փրկել իր մի ստորագրությամբ։

Մանիպուլյացիայի գերդոզավորմամբ ելույթներում նա շարունակաբար պնդում է, թե նոյեմբերի 9-ի դրությամբ եռակողմ հայտարարությունը լավագույն լուծումն էր։ Միգուցե այդպես է, քանի որ հաջորդիվ Ստեփանակերտն ու Գորիսն էր հանձնելու, բայց ի՞նչ է՝ արդարացնել Փաշինյանին, որ ավելին չի՞ հանձնել, երբ իրականում թշնամուն է զիջել մեր հայրենիքի անպատկերացնելի ծավալի հողակտոր։ Այն, որ նա խորտակել է տասնյակ հազարավոր ընտանիքների ճակատագրեր, հայրենիք է հանձնել, մեր երկրի ամբողջ տարածքը՝ Գեղարքունիքից մինչև Սյունիք, վերածել է սահմանային գոտու, էական չէ՞, բայց տասնյակ հազարավոր «փրկված» տղաների դրվագն առաջնահե՞րթ է։

Պարզ է, որ այս խորհրդարանը, եթե նույնիսկ ձևավորի չարչրկված քննիչ հանձնաժողովը, ոչ մի էական բացահայտում չի անելու, փոխարենը գեներալներին նիստերի հրավիրելով՝ կփորձեն պարտության մեղքն ամբողջապես բարդել նրանց վրա։ Կես կատակ, կես լուրջ՝ ավելի արդյունավետ կլիներ, եթե, օրինակ, խորհրդարանը «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություն նախաձեռներ՝ նոյեմբերի 9-ը սահմանելով դավաճանության կամ ազգային ամոթի օր։ Պետք է, չէ՞, մեզնից խլված Եռատոնը փոխարինել ինչ-որ այլ օրով։ Այս նախաձեռնությամբ կառավարող մեծամասնությունը գոնե մի անգամ ազնիվ կգտնվեր ինքն իր նկատմամբ։

Որքան էլ հանրությունը, այդ թվում՝ իշխանությանը քվեարկած ընտրազանգվածը, արագորեն դուրս է գալիս թմբիրից, պարզ է, որ պատերազմի իրական հանգամանքների վերհանումը պարզապես սառը ցնցուղ է դառնալու առանց այդ էլ բազմակի շոկի ենթարկված մարդկանց համար։ «Վերջն ի՞նչ է լինելու» հռետորական հարցն իրար ուղղելու փոխարեն՝ այդ դեպքում արագորեն կլցվեր ընդդիմադիր դաշտի բացը, քանի որ ժողովրդական ցասման տարերային ալիքը հարկ կլիներ քաղաքականապես ուղղորդելու։ Եվ դա կդառնար տիտղոսային ընդդիմության գործունակության մեծագույն քննությունը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ