ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԽՈՉԸՆԴՈՏԸ
Ավարտվող 2021-ի ամենացավալի արձանագրումն այն է, որ կրավորականությունը, հարմարվողականությունը, անորոշ սպասումը, անթույլատրելի լռությունը, հանդուրժելն ու համբերելը դառնում են յուրատիպ ազգային նկարագիր։ Կա անլցնելի խոսքային տարածություն, որն իրենց հստակ քաղաքացիական կեցվածքով պիտի լրացնեին էլիտաները, սակայն անամոթաբար լռում են։ Դեռևս միակ գործունակ ինստիտուտը, թեև թիկունքից բազմաթիվ հարվածներ ստացած, բանակն է, հատկապես դիրքապահ զինծառայողները, որոնք անասելի ծանր հոգեբանական պայմաններում մարտական հերթապահություն են իրականացնում ամբողջապես նոր ձևավորված առաջնագծում։
Եթե հանրությունն իր առօրյա կյանքով է ապրում, բանակը դեռևս տևական ժամանակ չի կարողանալու հաղթահարել նոյեմբերի 9-ի խարանը, հատկապես որ հետպատերազմյան մեկ տարում բնավ ոչինչ չարվեց պարտության հետևանքների հաղթահարման հարցում։ Նյութապես, մարդկային ու բարոյական սարսափելի կորուստներով, խարխլված, կաթվածահար, մեր աչքի առջև դժոխային փորձության միջով անցած Զինված ուժերը դժվարությամբ, բայց իրականացնում են իրենց գործառույթը։ Քաղաքական իշխանության հաշվարկներում, սակայն, ոչ թե մարտունակ, շարժուն և խելացի, այլ խաղաղության դարաշրջանի խորհրդանիշ բանակն է։
Թվում է՝ 1991-ից ի վեր, անգամ առաջին պատերազմի ամենածանր օրերին կամ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, պետության առաջընթացի կամ գոնե գոյության պահպանման հարցում այսքան անհաղթահարելի խոչընդոտ չի եղել, հույսն էլ՝ այսչափ մարած։ Նիկոլ Փաշինյանի ճարահատ կադրային փոխատեղումները հիշեցնում են ծովում խեղդվողի փրկվելու ճիգեր։ Տպավորություն է, որ նա առհասարակ չի տիրապետում ներքին իրավիճակին, կամ էլ նրան ինչ-որ այլընտրանքային տվյալներ են զեկուցում։ Մեղավորների որոնումն ու նրանց պատժելը, մերթընդմերթ խուճապի մատնվելն ու հիստերիայի նոպաները չեն կարող անվերջ փրկել իրավիճակը, և վաղ թե ուշ նա ստիպված պիտի հետքայլ անի։
Ֆեյսբուքյան տարեվերջյան ասուլիսի ինքնարդարացումներով Փաշինյանն ավելի անհեթեթ վիճակի մեջ դրեց իրեն։ Մեկ տարի է՝ նրան մի պարզ ինքնախոստովանություն է պակասում, որի համարձակությունն այդպես էլ չունեցավ. «Այո՛, եթե ես անմիջապես հեռանայի, բոլորիդ համար ավելի հեշտ կլիներ, մինչդեռ պարտությունից ավելի քան մեկ տարի է անցել, իսկ մենք ոչ մի հարցում առաջընթաց չենք գրանցել, բացի թշնամու ցանկությունները բավարարելուց»։ Կարող էր և ընդունել, որ իր փոխարեն ցանկացած այլ բանակցող կպնդեր բոլոր գերիների՝ հայրենիք վերադարձի իրականացումը, և նոր միայն տարածքների անարյուն հանձնումը թշնամուն։ Մեկ տարի անց թերևս կարիք կար նաև բացատրելու, թե ինչո՞ւ պատերազմի ընթացքում այդպես էլ ջախջախիչ կետային հարվածներ չհասցրինք թշնամու կարևորագույն ենթակառույցներին, օրինակ՝ նավթամուղներին, համաշխարհային հանրության հանդեպ զգուշավորությո՞ւնը, թե՞ սեփական ներքին վախերն էին պատճառը։
Ֆեյսբուքյան ոչ մի «սուր» հարց, խորհրդարանական ելույթ ու անգամ «սյունյաց ողջույնների» վիրտուալ տեղատարափ եղանակ չի փոխի, քանի դեռ բավարար թվով գիտակից և ինքնակազմակերպված քաղաքացիներ բողոքի գործուն ձայն չբարձրացնեն։ Խոսքը ոչ թե վերջին ամիսների ընդդիմադիր հանրահավաքների մի քանի հազար կուսակցական ակտիվի, այլ մեր այն տասնյակ հազարավոր հայրենակիցների մասին է, որոնք դեռևս ձեռնպահ են մնում կոնկրետ քայլերից՝ տարբեր նկատառումներով՝ քաղաքական ընդդիմության նկատմամբ վերապահումներից մինչև աշխատատեղ չկորցնելու վախը։ Եթե ընդդիմությանը հաջողվի հաղթահարել մտավորական այս շերտի զգուշավորության պարույրը, վիճակն իրապես կարող է բեկվել և՛ փողոցում, և՛ իշխանությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.