2022-Ը՝ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՈՒ ՎԵՐԱԾՆՆԴԻ՞, ԹԵ՞ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՏԱՐԻ
Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի հստակ դիրքորոշումը պարզելու համար հատուկ ջանքեր ներդնելու կամ նրա հակասական ելույթները վերծանելու կարիք բնավ չկա։ Դեռևս լրագրող, ապա խմբագիր եղած շրջանում նա իր նյութերում և խմբագրականներում բավական միանշանակ ակնարկում էր, որ Արցախը բեռ է, նրանից պետք է ամեն գնով ազատվել և վերականգնել հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ճիշտ է, 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանն իր այդ մոտեցումը քողարկում էր «վճռական հակահարված տալու» դատարկ քարոզչությամբ և արծրունհովհաննիսյանական «Հաղթելու ենք» նշանաբանով, բայց իր ներսում հո շարունակում էր մնալ նույն պարտվողական, նահանջողական գաղափարների հավատարիմ կրողը։
ԹՎՈՒՄ ԷՐ՝ ԱՆԳԱՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ զիջման գնացողը հայ ժողովրդի թշնամի է հռչակվելու, նման փաստաթուղթ ստորագրողին՝ «հող հանձնողին» խոստանում էին «հանձնել հողին»։ Իր նախագահության օրոք Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չհաջողեց համոզել, որ ազատագրված տարածքների զիջումը ճիշտ քայլ է։ Եվ ահա՝ իշխանությունը զավթած մի արկածախնդիր պոպուլիստի ներվում է ամեն ինչ։
Ուշագրավ է, որ բնույթով և մտածողությամբ խորապես հակաարցախյան այս գործչի ներքին հռետորաբանությունը ճիշտ հակառակն էր։ Միգուցե նա այդպես էր վարվում բանակցային գործընթացը միտումնավոր փակուղի տանելու և այդպիսով պատերազմ սկսելու առիթ տալու համա՞ր։ Ինչո՞ւ էր Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում աղաղակում «Արցախը Հայաստան է և վերջ», հանուն սոցցանցային լայքերի՞, թե՞ մի այլ հեռահար նպատակով։ Ի՞նչ այլ առիթ էր պետք Ալիևին Արցախի վրա հարձակվելու համար, երբ այդ ընթացքում Փաշինյանի հետ, ինչպես հետագայում պարզվեց, փուլային (և ոչ թե փաթեթային) փաստաթուղթ էին բանակցում։ Ահա տերպետրոսյանական ավանդույթի ևս մի վերակենդանացում, որից այնքան ծանր գնով հրաժարվել էին Քոչարյանն ու Սարգսյանը։
Ցավալիորեն, Փաշինյանի այն հաշվարկները, թե նույնիսկ այս աղետից հետո իրեն կհաջողվի դիմակայել ներքին ու արտաքին աննկարագրելի ճնշմանը, դեռևս ճիշտ են դուրս գալիս։ Սակայն նա միաժամանակ գիտակցում է, որ իր իշխանազրկման պահին պետական դավաճանության և տասնյակ այլ հանցադրվագներով դատապարտվելու է, հետևաբար՝ հնարավոր ու անհնար ամեն միջոցի դիմում է սեփական պաշտոնավարման երկարաձգման համար։ Սահմանադրական առաջիկա փոփոխություններն այդ ճանապարհի հերթական հանգրվանն են։
Այս Ամանորը ցույց տվեց, որ որքան էլ առտնին հոգսերով ծանրաբեռնված՝ մեր հանրության հավաքական շոկը դեռևս չի անցել, ցավը չի ամոքվել։ Գործուն փողոցային պայքարի բացակայությունը բնավ չի նշանակում, թե այս իշխանությունը ստվար թվով աջակիցներ ունի։ Մեծագույն խնդիրը հանրային նման ապատիայի ֆոնին օրեցօր ավելի փխրուն դարձող պետությունն ու անվտանգության համակարգն է։ Իրավիճակի ամբողջ ճակատագրականությունը գիտակցող մարդկանց համար ակնհայտ է, որ 2022-ը կարող է դառնալ կա՛մ շրջապտույտի ու վերածննդի, կա՛մ էլ անդառնալիության կետը վերջնականապես հատելու տարի։
Հետպատերազմյան համակարգային ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի է խորացել՝ ի հեճուկս իշխանության պնդումների, թե 2021-ը կայունացման տարի էր։ Ընդ որում, այդ ճգնաժամերը մի քանիսն են՝ սոցիալ-տնտեսական կոլապսից ու պետական կառավարման ձախողումից մինչև հոգեբանական։ Առնվազն զրոյական կետին վերադառնալու համար 2022-ին պետք է նախանշվեն այս ճգնաժամերի համապարփակ հանգուցալուծման եղանակները, կառավարման հավակնող քաղաքական և մասնագիտական պատրաստվածություն ունեցող թիմերը և նրանց ճանապարհային քարտեզները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-02-28 10:26
Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.
-
2022-02-24 13:26
Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.
-
2022-02-24 10:29
Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.
-
2022-02-22 10:57
Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.