Последние новости

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՆԵՐՍԻՑ ՏՐՈՀԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մինչ հանրությունը և պետությունը հետ են գալիս հետտոնական թմբիրից, տարածաշրջանում և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացներն արագացմամբ սեղմում են մեզ՝ գնալով ավելի նվազեցնելով այլընտրանքներն ու անկորուստ գոյատևելու հնարավորությունները։ Պատերազմի ու հետպատերազմական քրոնիկոնում չկա գեթ մեկ օր, որը կորստաբեր չի եղել մեզ համար։ Ե՛վ մարդկային, և՛ տարածքային, և՛ նյութական, և՛ բարոյահոգեբանական կորուստները խորքային են, թեև ոչ միշտ տեսանելի, և ճգնաժամը չի հաղթահարվել։

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ այս պայմաններում իրավիճակին համարժեք գործողությունների գնալն է։ Խորհրդարանական առաջին քառօրյան հունվարի երկրորդ կեսին է, սակայն պարզ է, որ միայն ԱԺ-ի ամբիոնից ելույթներով կամ դեմ քվեարկություններով իշխանական համակարգի ճգնաժամ առաջացնել հնարավոր չէ։ Եթե կանխավարկածն այն է, որ ի տարբերություն 2018-ի հեղաշրջման՝ 2022-ի իշխանափոխությունը պետք է լուծի կորսված հայրենիքի մնացած մասի պահպանման խնդիրը, ապա թվում է՝ միջոցների մեջ առանձնապես խտրություն չպետք է դրվի։ Եվ քանի որ նոր իշխանությունը մահապարտի կարգավիճակում է հայտնվելու, պետք է առավելագույն պատասխանատվություն և համարձակություն դրսևորի։

Պետք է գտնել այն բանաձևը, որի դեպքում կառավարող խմբակցության պատգամավորները կհայտնվեն տոտալ քաղաքական մեկուսացման մեջ, կզգան անհատական պատասխանատվությունից բխող սպառնալիքը, հետևաբար՝ պարզապես պատմության աղբանոցը նետվելու վտանգի առաջ կհայտնվեն։ Դժվար է ասել՝ նրանց համար արժանապատվությունն իբրև կատեգորիա առկա՞ է, թե՞ ոչ, բայց պետք է շարունակաբար փորձել նրանց անկախ պատգամավոր դարձնել, որից հետո ընդդիմադիրները խմբակցությունը լքած, բայց մանդատը վայր չդրած պատգամավորների հետ կարող են վարչապետի այլընտրանքային թեկնածու առաջադրել և քվեարկել կամ առնվազն նման գործընթաց հարուցել։

ՔՊ-ական պատգամավորներն անգամ մեկ վայրկյան չպետք է դադարեն արդարացումներ փնտրել, թե ինչո՞ւ են առայսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում, այդ մտատանջող հարցը պետք է շարունակաբար ուղղել նրանց։ Եթե մոտիվացիան խիստ օգտապաշտական է, այն է՝ իշխանական բարիքներ, բարձր աշխատավարձ և պարգևավճար, գործուղումներ, հաճույքներ, ստացվում է՝ հայրենիքը ստորադաս է այս ամենին։ Սա այն գիլյոտինային հարցադրումն է, որը չպետք է ՔՊ-ական երեսփոխաններին քուն ու դադար տա։

Հարյուրավոր գերիների և անհետ կորածների բարեկամների աչքերի մեջ նայելու խիզախության բացակայությունն այս իշխանախմբի հայտանիշն է, և այն պետք է դարձնել համընդհանուր՝ հանրային բոլոր խմբերի առաջ այդ խարանով հանդես գալու ներքին բարդույթով։ Այս տեմպերով բոլոր գերիներին հայրենադարձելն ու անհետ կորածներին հայտնաբերելը ևս մի քանի տարի կտևի, մեր ազգը հանդուրժելո՞ւ է նաև այդ նվաստացումը։ Թե՞ կուլ է գնալու իշխանության և օլիգարխների ֆեյքային ֆաբրիկաների մանիպուլյատիվ հնարքներին, թե իբր մեր հարևաններն իրենք են ցանկանում մեզ հետ խաղաղության դարաշրջան բացել և առևտուր անել։

Փաշինյանի իշխանախմբի վարքագիծը, իսկ շատ հաճախ՝ անգործությունը, հիմնիվեր արժեզրկել է մեր երեսնամյա անկախության կարևորագույն ձեռքբերումները, հողին է հավասարեցրել առաջին պատերազմի նվիրյալների կյանքի գործը։ Եթե արցախյան շարժման հիմքի վրա ծնված Երրորդ հանրապետության համար Արցախն իրոք գերագույն արժեք է, այս համազգային նվաստացումը չի կարող երկար շարունակվել։ Ողնաշարն ուղղելու համար տրված «լրացուցիչ ժամանակն» ավարտվում է, իսկ մենք դեռ շվարած սպասում ենք։ Որպես պետություն Հարավային Կովկասում մեր տեղն ու դերը վերականգնելու առաջին և ամենակարևոր քայլը՝ անորոշության և անհուսության ճեղքումը, պետք է լինի ազգային վերածննդի բանալին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ