Последние новости

ՏԱՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ՉԿՈՐՑՆԵԼ ՈՒՆԵՑԱԾԸ

2022-ի ներքաղաքական տարին սկսում ենք անորոշ սպասումների և աղոտ հույսի մթնոլորտում։ Իրավիճակի պարզ գույքագրումը հուշում է, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, բացի իշխանությանը սպասարկող մի քանի մարդ-կուսակցություններից, շարունակում են պահանջել Փաշինյանի վարչախմբի հրաժարականը։ Սահմանադրական փոփոխությունների քննարկումներն սկսելու դեպքում ծանրության կենտրոնը դարձյալ կարող է տեղափոխվել խորհրդարան, և այդ ժամանակ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է հանրային ճնշման միջոցներ բանեցվեն՝ նրանց անհատական պատասխանատվությունն ընդգծելու նպատակով։

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՒԼ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌևՍ հնարավոր չի լինում քաղաքականապես ձևակերպել, բայց դա չի նշանակում, թե գործընթացը հենց վաղը պետք է վերածվի փողոցային պայքարի։ Իշխանափոխության ձևերը տարբեր են, 1998-ին և 2018-ին Հայաստանում իշխանությունը փոխվել է տրամագծորեն տարբեր եղանակներով, և բացառված չէ, որ Փաշինյանի անցնցում հեռացման համար մի երրորդ տարբերակ է գործելու։ Տասնյակ հազարավոր մարդիկ կարող են և չհեղեղել փողոցները, ինչպես Ղազախստանում, բայց ակնհայտ է, որ կա որակյալ փոքրամասնության բողոքն ու ճնշումը վարչախմբի վրա, թեև նրանց ընդվզման մեթոդները տարբեր են՝ փողոցային ակցիաներից մինչև արտագաղթ։

ՀԱՊԿ-ի դե յուրե ղեկավարի դերի մեջ մտած Փաշինյանն իր իշխանախմբով ամբողջապես կտրվել է հայաստանյան իրականությունից։ Նրա կաբինետում և խմբակցությունում մնացած գործիչները հանգամանքների բերումով ստիպված շատ ավելի հաճախ են առերեսվում զանգվածների բողոքների դրսևորումների հետ և նույնիսկ դավաճանի պիտակից չեն խուսափում։ Այս տեմպերով՝ Փաշինյանի հրամանները մի գեղեցիկ օր պարզապես կարող են չկատարվել ներիշխանական կատարյալ քաոսի և տրոհման պատճառով, և իրավիճակը կհանգուցալուծվի առանց փողոցային ընդվզման։

Ուշագրավ է, որ 1992-ի ամռանը Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցող ընդդիմադիր հանրահավաքների արդյունքում, որոնցով հանրությունը դժգոհություն էր հայտնում պատերազմի պարտվողական ընթացքից, պաշտոնաթող եղավ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, նրան փոխարինեց Վազգեն Մանուկյանը, որին հաջողվեց բեկում մտցնել ազատամարտի մեջ։ Երկրի համար այդքան ծանր ու բախտորոշ օրերին անգամ, երբ զորահավաքային ռեզերվի կարիք կար, Երևանում հանրահավաքներ էին տեղի ունենում։ Եթե մոլորեցումն ու կեղծիքը չուղեկցեին պատերազմական քարոզչությանը, միգուցե նույնկերպ 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերին էլ Երևանում փողոցային շարժում ձևավորվեր։

Ամենափակուղային հարցադրումը պետք է այլևս չսավառնի օդում, այն է՝ ո՞վ պիտի գա իշխանության։ Պատասխանն ակնհայտ է՝ ցանկացած մեկը, որը փորձառու է, կայուն, հավասարակշիռ, հայրենասեր և արհեստավարժ, կարճ ասած՝ այն որակների կրողը, որոնցից զուրկ է ներկայիս վարչախումբը։ Անունների փնտրտուքին պետք է փոխարինի որակների փնտրտուքը։ Նոր կառավարությունում քաղաքական նշանակումների փոխարեն պետք է գերակշռեն մասնագիտական արհեստավարժության սկզբունքով նշանակումները, այդ պատճառով անունները շատերին կարող են անգամ անծանոթ լինել։

2022-ին Նիկոլ Փաշինյանի անվերապահ հեռացման կանխադրույթը կարող է դառնալ ոչ թե կորցրածի վերադարձը, այլ նախևառաջ արդեն եղածը չկորցնելը։ Այո՛, եռակողմ հայտարարության հետ անհնար է համակերպվել, բայց այս պահին այն չեղարկելը ցավոք իրատեսական չէ։ Դրա փոխարեն պետք է խոսույթն ակտիվացնել, օրինակ, բանավոր պայմանավորվածությունների կամ հնարավոր գաղտնի հավելվածների կիրառումը կանխելու և կամ էլ այն ուղղությամբ, որ մեր երկիրը շարունակում է ծվատվել Սյունիքում և Գեղարքունիքում, շուտով նաև Տավուշում, միգուցե՝ Արարատում, մեր սահմանորոշումն իրականացվում է առանց մեր մասնակցության։ Ընդդիմության հետևողական խոսքային արշավն այս թեմաներով չի կարող չհաջողել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ