Последние новости

ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՉՄԱՔՐՎՈՂ ԽԱՐԱՆՆ ՈՒ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱՑԱԾ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

Իշխանությունն առայսօր հոդաբաշխ բացատրություն չի տվել, թե ինչո՞ւ է փորձառու հրամանատարներին արգելել մասնակցել 44-օրյա պատերազմի ռազմագործողությունների ծրագրմանն ու համակարգմանը, ինչո՞ւ են նրանց առաջարկել զբաղվել շատ ավելի նվազ կարևորության հարցերով, օրինակ՝ զորահավաքի կամ աշխարհազորային ռեսուրսի մոբիլիզացման, որոնք հոգալու համար բնավ պետք չէ պաշտպանության նախկին նախարար կամ ԶՈՒ ԳՇ նախկին պետ լինել։

ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏՆԵՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ և ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ, պարզվում է, պատերազմի առաջին օրն ինքնակամ գնացել են ՊՆ, սակայն նրանց երկու օր շարունակ չեն ընդունել։ Օհանյանն առանց հրահանգավորման, ինքնակամ մեկնել է Արցախ՝ տեղում օգնելու զորքերին, ներկայացել է Արցախի նախագահին, գնացել է հրամանատարական կետ։ Սակայն պարզվել է՝ Փաշինյանն արգելել էր առաջին պատերազմում հաղթանակած պաշտոնաթող գեներալներին գտնվել հրամանատարական կետում, և Արայիկ Հարությունյանն անձամբ է արգելել Օհանյանին և մյուսներին ներկա լինել այնտեղ։ Ինչո՞ւ։ Առանց այն էլ սուղ ռազմագիտական պոտենցիալով երկրում գեներալ-գնդապետներին մեկուսացնելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։

Սեյրան Օհանյանն, օրինակ, վկայում է, որ իր նախաձեռնությամբ է աջակցել Շուշիում աշխարհազորի կազմակերպմանը, իսկ երբ նոյեմբերի 5-ին երեք կողմից հայտնվել են շրջափակման մեջ, գործել է իրավիճակի թելադրանքով, քանի որ ՊԲ հրամանատարությունը նրա հետ կապվելու փորձ էլ չի արել։ Պարզվում է՝ նոյեմբերի 6-ին ՊԲ հրամկազմը որոշել է տեղափոխել քաղաքի հրամանատարական կետը, Օհանյանն ու մարտընկերներն էլ լքել են քաղաքը, բայց դրանից հետո, անգամ նրա ֆիզիկական վիճակն էլ հաշվի չառնելով, սկսել են հանիրավի մեղադրել, թե իբր փախել է Շուշիի մատույցներից։ Սա այն դեպքում, երբ առայսօր հայտնի չէ՝ ՊԲ-ից ո՞վ էր Շուշիի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն։

Այս և մեր պարտության հարյուրավոր այլ կասկածելի դրվագների պատճառներն այդպես էլ չեն վերհանվում, քանի որ ԱԺ քննիչ հանձնաժողովի կամ հետաքննության որևէ այլ մեխանիզմի ստեղծումը շարունակաբար առկախվում է։ Պատասխանատվություն չեն կրել ո՛չ քաղաքական ու դիվանագիտական, ո՛չ էլ օպերատիվ-մարտավարական, այսինքն՝ ռազմական պարտության մեղավորները։ Դավիթ Տոնոյանի կամ որոշ այլ բարձրաստիճան զինվորականների կալանավորումը պարտության հետ աղերս չունի, քանի որ նրանց բացարձակապես այլ մեղադրանք է առաջադրված։ Բնականաբար, քաղաքական պարտության հեղինակները մեղքի ամբողջ ծանրությունը դնում են բացառապես բանակի վրա՝ մոռանալով, որ իշխանությունն ու, ցավոք, պետությունն են պարտվել, իսկ բանակն անձնուրաց մարտեր է վարել և սխրանքների հազարավոր դրվագներ է ունեցել։

Նույնիսկ սարսափելի ծանր կադրային հարվածներ կրելով՝ 2020-ին մեր բանակը կենսունակ ու մրցունակ էր, լավ սպառազինված ու բարոյահոգեբանական բարձր մակարդակով։ Այն, թե ինչ ձևախեղման ենթարկվեց ԶՈՒ-ն պատերազմից հետո, այս իշխանության ամոթն է։ Այն, որ պատերազմը չկանգնեցվեց մեզ համար առավել բարենպաստ բնագծերում, հազարավոր զոհերով հանդերձ՝ մենք չհաղթեցինք, երբ լեռնաանտառային տեղանքներում վստահաբար ունեինք այդ հնարավորությունը, այն, որ սարսափելի ցածր կարգապահության մակարդակ էր տիրում հատկապես զորահավաքային ռեզերվում, այս իշխանության խարանն է։

Այն, որ թշնամական օրակարգի սպասարկու դարձած ԱԳՆ-ն, փաստորեն, մեր զորքին կոչ է անում հետ քաշվել մեր իսկ դիրքերից, պետական դավաճանության ակտի դասական նմուշ է։ Սա ոչ թե դիվանագիտական թերի աշխատանք է կամ պետական կառավարման համակարգի բացթողում, այլ թշնամու շահերի բացահայտ սպասարկում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26
      2794

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26
      2717

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29
      3205

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57
      1774

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ