Последние новости

ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ՝ ՄԵՂԱՎՈՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ֆեյսբուքյան ասուլիսից հետո հավանաբար անգամ ամենադյուրահավատ քաղաքացիների համար պարզ դարձավ, որ Արցախը նրա համար հայրենիք չէ։ Հետաքրքրական է՝ եթե Արայիկ Հարությունյանի համար Արցախը հայրենիք է, ինչո՞ւ նա ավելի վաղ հրապարակավ չէր դիմադրում Փաշինյանի հայադավ ուղեգծին, ավելին՝ ինչո՞ւ պատերազմի ընթացքում դիմադարձ չէր կանգնում նրա հանցավոր հրամաններին։

Արայիկ Հարությունյանն էր Ստեփանակերտում փաստացի կյանքի կոչում Փաշինյանի արգելանքի ցուցակը, այն է՝ գեներալներ Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, Վիտալի Բալասանյանին և այլոց արգելում էր մտնել հրամանատարական կետ։ Ասել կուզի՝ պարտության և հետպատերազմյան պետականակործան ընթացքի համար հավասարապես պատասխանատու են նաև Արցախի իշխանությունները։

Ո՞ւր էր Արայիկ Հարությունյանը, երբ ՀՀ-ն Արցախը որպես սեփական մարզ էր ներկայացնում։ Ինչո՞ւ էին Արցախի նախկին և ներկա իշխանությունները լուռ և անմռունչ, առանց դիմադրության և անարձագանք թողնում 2018-ի իշխանափոխությունից հետո արցախյան բանակցային գործընթացի խեղաթյուրման բազմաթիվ դրվագները, փաստացի՝ Արցախի հանձնման մեկնարկը, որն անգամ պատերազմով ավարտին չհասցվեց, և Փաշինյանը նույնիսկ Արցախի մնացուկներն է փորձում նվիրաբերել թշնամուն։ Ինչո՞ւ արցախյան ռազմաքաղաքական վերնախավը գործուն դիմադրություն ցույց չտվեց 2018-ից ի վեր հրապարակայնորեն ասված և իրականացված մի շարք հակազգային, հակաարցախյան պնդումներին, բանակի նպատակային թուլացմանը, երբ պարզ էր, որ Արցախն այս իշխանությունների կոկորդին կանգնած ոսկոր է, գլխացավանք։

Արցախի ժողովրդի պաշտպանությունն այսօր թողնված է ռուսական խաղաղապահ զորակազմի ուսերին, այն դեպքում, երբ անցած երեսուն տարում Պաշտպանության բանակը եռակի ավելի մեծ տարածք է կարողացել պաշտպանել։ Պատերազմից հետո ռուսական կողմից ազդակներ էին ստացվում, որ նպաստավոր պայմանների դեպքում Հադրութի շրջանը կարող է ապազավթվել, այնտեղ կարող է ռուսական զորք տեղակայվել, ի պատասխան դրա՝ իշխանության հանցավոր հրամանի արդյունքում մեր զորքն առանց մարտերի լքում էր Հին Թաղերը, Խծաբերդն ու Դիզափայտ լեռը՝ վերջանականապես թաղելով հետագայում Հադրութը ռազմականապես վերանվաճելու հնարավորությունը։

Երբ պարտությունն արդարացնելու անհեթեթ փաստարկների շարքն սպառվում է, Փաշինյանին օգնության է գալիս իր ադրբեջանցի կառուցողական գործընկերը։ Փաշինյանն ու Ալիևն, օրինակ, իրար ձայնակցելով՝ պարտության համար մեղադրում են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Եվ հոգ չէ, որ թուրքական առաջին «Բայրաքթարն» Ադրբեջանի ԶՈՒ է մտել ընդամենը 2020-ի մայիսին։ Ո՞վ պիտի ժամանակակից ՀՕՊ միջոցներով զիներ մեր բանակը, կամ այդ ի՞նչ վստահությամբ էր Արցախի նախագահը խոսում օդի փակ լինելու թեմայով։ Թե՞ Հայաստանի նախկին նախագահներն էին ստեր տարածում թշնամու՝ իբր ահռելի թվով խոցված ուղղաթիռների, ինքնաթիռների ու ԱԹՍ-ների մասին։ Հայաստանի նախկին իշխանություննե՞րն էին առանց զինամթերքի կործանիչ ավիացիա գնել և դրանով հպարտանում։

Առայսօր մեր հանրությունը պարզաբանում չի ստացել, թե այդ ի՞նչ կարգավիճակով էր Աննա Հակոբյանը գործուղվել Արցախ և տեղում հրամաններ տալիս։ Վարչապետի տիկինը պաշտոնատար անձի կարգավիճակ ունի՞, որ գրոհների ու հակագրոհների որոշումներ է կայացրել՝ ըստ հրամանատարական կետում գտնված անձանց վկայությունների։ Ի՞նչ էր անում սույն տիկինն այնտեղ, երբ մի շարք ռազմական գործիչների, հրամանատարների մուտքը թաքստոց և նրանց մասնակցությունը պատերազմի ղեկավարմանը պարզապես արգելված էր։ Իշխանափոխությունից հետո միայն այս փաստը վստահաբար մի քանի հատորանոց քրեական գործի հիմք պիտի դառնա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ