Последние новости

ԱՆՑՅԱԼԻ ՎԵՐՀՈՒՇ, ՆԵՐԿԱ ԻՆՔՆԱՄԽԻԹԱՐԱՆՔ, ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՍՈՒՄ

Բանակի երեսնամյակի օրը իշխանության հանցավոր լռությունը կարծես շարժել է անգամ ամենաանտարբեր քաղաքացիների վրդովմունքը։ Մեր համերկրացիներն ու սփյուռքահայերը խոր բարոյալքում են ապրում, երբ ստիպված են մխիթարվել բացառապես անցյալի զորահանդեսների լուսանկարներով, իսկ ներկայում տեսնել ՔՊ-ական խառնամբոխի հրճվանքը, կարելի է ասել՝ խրխինջը, Եռաբլուրի բարձունքում։ Սա տեսակի այլասերում է, կարծես արյունը լեղի դառնա։ Նույնիսկ սկսում ես ամոթ ապրել նման տեսակի՝ ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայ լինելու համար, չես ուզում ընդունել քո և նրանց համատեղ էթնիկ պատկանելությունը։

Արյան դավաճանությունը մեղք է ոչ միայն երկրի վրա, այլև երկնքում։ Այնպես որ՝ հայրենավաճառությունը, ապա և քեզ անմեղ հռչակելն ու պատասխանատվությունից խուսափելը, միևնույն է, անհետևանք չի կարող մնալ։ Մեր պապերի խոսքով՝ երկու վախը մի մահ է։ Փաշինյանի դեպքում այդ երկու վախերից առաջինը կապված է դրսի տերերի հետ, որոնց պահանջ-պատվերը չիրականացնել նա չի կարող, մյուսի կրողն էլ արժանապատիվ հայությունն է, որից ժամանակավորապես պատսպարվում է թիկնապահների և ոստիկանների ստվար շարքերով։ Ցավալիորեն, համաշխարհային փորձը վկայում է, որ դեռևս որևէ առաջնորդ իր անվտանգության ուժեղացմամբ չի փրկվել ինքնադատաստանից։

Որքան էլ դժվար է ընդունելը, առաջիկայում պաշտոնն ինքնակամ չթողնելու դեպքում Փաշինյանը պետք է մտքում մշտապես ունենա Չաուշեսկու ամուսինների օրինակը։ Դա, իհարկե, չի կարելի թույլ տալ, քանի որ հարցը պետք է լուծվի բացառապես արդար դատաքննությամբ, մյուս կողմից՝ որևէ մեկն այլևս չպետք է արյուն հեղի։ Մեր երկիրն այլևս չի կարող ո՛չ ներքին, ո՛չ էլ թշնամու սանձազերծած նոր արյունահեղությանը դիմանալ։ Այս գիտակցումն ունենալու դեպքում, իր երկիրն ու «Հայկական ժամանակի» խմբագրությունը տարբերելու պարագայում Փաշինյանը մեկ վայրկյան ավել չէր մնա պաշտոնին, բայց շարունակում է մնալ։

Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի» ինքնակենսագրական վեպում Ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասնակից, գնդապետ Ֆրիլին մի խումբ պատանիների ասում է. «Պատերազմում չեն հաղթում։ Միշտ տանուլ են տալիս, և վերջին տանուլ տվողը հաշվի է նստում ինչ-ինչ պայմանների հետ։ Այ ավարտը հաղթանակ է ինքնին, բայց դա արդեն կապ չունի թնդանոթների հետ»։ Մենք դեռևս վերջին տանուլ տվողն ենք, բայց պատերազմի ավարտը մեզ համար այդպես էլ հաղթանակ չդարձավ։ Հաղթանակը կարող է սկսվել միայն պարտության խորհրդանիշի հեռացումից և նրան պատասխանատվության ենթարկելուց հետո։

Փաշինյանի հեռացմամբ պետական տոներն այլևս ոչ ոք չի արգելի նշել, շատերը հանկարծ կսկսեն վերհիշել պատերազմի հակասական դրվագները՝ մի կողմից մեր տղաների սխրանքները, նրանց աննկուն ոգին, անգամ գերտերությունների զարմանքը մեր դիմացկունությունից, մյուս կողմից՝ զորքի թիկունքում կնքված դավադիր պայմանավորվածությունները։ Վստահաբար՝ լույս կսփռվի նաև արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի շատուշատ հանգամանքների վրա, դրանից կվերանա մակերեսայնության, սիրողականության, թշնամական շահերն սպասարկելու փոշին։ Նոր բանակցողը թերևս կազդարարի, որ արցախյան հիմնահարցն, ասենք, խաչբառ չէ, որ արագորեն լուծես, անցնես առաջ ու հոգիդ ազատես այդ «բեռից»։

Ի վերջո, Հայաստանի որևէ ապագա առաջնորդ չի հանդգնի, օրինակ, կասկածի տակ դնել Շուշիի իրական արժեքը կամ նրա հայկականությունը, տեղեկացված կլինի, օրինակ, «Շուշի վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությունների, քաղաքում արված խոշոր նախագծերի, տասնյակ թանգարանների կառուցման, 19-րդ դարավերջից սկսած՝ կովկասահայ մտավորականության կենտրոնի համբավի մասին։ Եվ ամենակարևորը՝ ամենագործուն քայլերը կձեռնարկի արցախյան կողմին քաղաքի վերադարձի հարցը բանակցություններում ընդգրկելու ուղղությամբ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ