Էրդողան․ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմա ավելի լավ են, քան երբևէ
Թուրքիա-Ռուսասան հարաբերությունները հիմա պատմության ընթացքում երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա են։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Տրապիզոն քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ այդ փաստը երկրներին թույլ է տվել էապես ավելացնել երկկողմ առևտրի ծավալը։
Նա նաև նշել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ ռազմավարական արտադրանքի, առաջին հերթին՝ բնական գազի մատակարարման ոլորտում:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ռուս մասնագետների աջակցությամբ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ը պատրաստ կլինի և կսկսի էլեկտրաէներգիա արտադրել արդեն 2023 թվականին:
Այդ առումով Թուրքիայի նախագահը մատնանշել է նաև Թուրքիայում Ռուսաստանի հետ երկրորդ ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության նպատակը «ոչ թե նոր թշնամիներ կուտակելն է, այլ հնարավորինս շատ բարեկամներ ձեռք բերելը»:
Անդրադառնալով Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման թեմային՝ Էրդողանն ընդգծել է, որ դա կարևոր քայլ է Թուրքիայի և Ռուսաստանի միջև փոխգործակցության զարգացման տեսանկյունից: Պետության ղեկավարը ռուսական համալիրներն անվանել է «հարձակողական պաշտպանության շատ կարևոր համակարգ»:
Նա հատուկ նշել է, որ Անկարային C-400 համալիրների մատակարարումները Թուրքիայի ներքին գործն են և չպետք է մտահոգություն առաջացնեն միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի մոտ:
Էրդողանն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց զինված ուժերի կարիքների համար զենք գնելու մասին:
«Դա մեր որոշումն է։ Մենք կայացրել ենք այդ որոշումը, պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ - ի տեսանկյունից այդ քայլը ոչ մի բացասական իմաստ չունի», -հայտարարել է նա։
Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.
-
2025-07-05 10:33
Армения 5 июля отмечает День Конституции.
-
2025-07-05 10:27
Заместитель директора Центра комплексных европейских и международных исследований факультета Мировой экономики и мировой политики НИУ ВШЭ Дмитрий Суслов прокомментировал Alpha News кризис в отношениях Москвы с Баку и Ереваном, политику России на Южном Кавказе, а также позицию США по конфликту на Украине и отношениям с Россией. По словам эксперта, кризис с Азербайджаном носит откровенно политический характер, который искусственно раздувают в Баку.
-
2025-07-05 10:22
Операция по задержанию архиепископа Микаэла Аджапахяна в Первопрестольном Эчмиадзина с участием Управления по борьбе с терроризмом СНБ была позорным зрелищем. Об этом заявил в интервью Sputnik Армения лидер партии "Отечество", бывший директор СНБ, генерал-майор Артур Ванецян.