Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է «ԴԱՐՁԻˊՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ.

3 միլիոն ՀՀ դրամ շահելու հնարավորություն մինչև մարտի 15-ը

Ամերիաբանկը, ընդառաջ գնալով բազմաթիվ ուսանողների առաջարկներին, երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Բոլոր այն ուսանողները, որոնք ծանրաբեռնված քննաշրջանի պատճառով չեն հասցրել ներկայացնել իրենց գաղափարներն ու դառնալ մրցույթի մասնակիցը, հնարավորություն ունեն դա անելու մինչև մարտի 15-ը:

Մրցույթի կանոնների համաձայն, ուսանողները պետք է ներկայացնեն փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից: «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթի մասնակցությունն անվճար է։

Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի: Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի, իսկ լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան խրախուսական պարգևավճար` 100.000 ՀՀ դրամ: Նախապատվությունը տրվելու է նորարարական և արդյունավետ լուծումներ ներառող նախագծերին:

Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. մարտի 15-ը ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը` https://bit.ly/3xJQpTt:

Տեղեկացնենք, որ մինչ այժմ ներկայացված և նոր ներկայացվող բոլոր առաջարկները կամփոփվեն մրցույթի առաջին փուլից` մարտի 15-ից հետո:

«Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական գաղափարների մրցույթի կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/3d3Regq:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КАРЕН ИГИТЯН: ЧТО СЕГОДНЯ НАГОВОРИЛ ПАШИНЯН
    2025-07-16 18:52

    «Сегодня Пашинян, конечно, наговорил. Пойдем по пунктам», - пишет политолог-кавказовед Карен Игитян на своей странице в Фейсбук.

  • АРДШИНБАНК — ДВИГАТЕЛЬ ЭКОНОМИКИ АРМЕНИИ
    2025-07-16 17:52

    Подводя итоги первого полугодия 2025 года, Ардшинбанк вновь демонстрирует устойчивые и сильные финансовые показатели, подтверждая свою позицию одного из ведущих финансовых институтов страны.

  • ТАТЕВИК АЙРАПЕТЯН: ПОДОБНЫЕ ТЕКСТЫ ПРОТИВОРЕЧАТ БУКВЕ И ДУХУ ХАРТИИ О СТРАТЕГИЧЕСКОМ ПАРТНЕРСТВЕ МЕЖДУ США И РА
    2025-07-16 10:45

    Самый опасный тезис в заявлении посла США в Турции – это то, что территорию, входящую в 29743 квадратных километра суверенной, международно признанной Республики Армения, посол считает предметом «спора», написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

  • Артур ХАЧИКЯН: "ТУРЦИЯ НЕ УЙДЕТ ИЗ МЕГРИ, КАК НЕ УХОДИЛА С КИПРА"
    2025-07-15 11:16

    "Когда контроль над Мегри будет передан частной компании, например, американской, Турция может стать владельцем этой компании, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - Это можно сделать, купив акции компании, передав управление этой компанией турецкой стороне, то есть сделав эту самую компанию частью более крупной турецкой компании, заключив контракт между этой компанией и турецким правительством и многими другими способами. Когда подобное будет сделано, Турция станет владельцем Мегри и турки будут иметь право защищать его военной силой.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ