ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է ԿԱՆԱՉ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Ամերիաբանկը փետրվարի 14-ից ապրիլի 22-ը ներառյալ իրականացնում է 8 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Սա Հայաստանում կանաչ պարտատոմսերի` հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխումն է:
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տոկոսադրույքը դոլարային պարտատոմսերի դեպքում կազմում է 3.5 %, իսկ դրամային պարտատոմսերի դեպքում` 9.5 %: Պարտատոմսերի անվանական արժեքն է 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ: Տեղեկացնենք նաև, որ արժեկտրոնների վճարման պարբերականությունը 3 ամիս է:
Կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները ուղղվելու են «կանաչ ակտիվների» ֆինանսավորմանը: Խոսքը վերաբերում է մասնավորապես այնպիսի ծրագրերին, որոնք կապահովեն բնապահպանական հստակ ձեռքբերումներ՝ խթանելով անցումը դեպի ցածր ածխածնային, կլիմայադիմացկուն և էկոլոգիապես մաքուր տնտեսություն: Հավատարիմ մնալով էկոլոգիական ռիսկերի կառավարման քաղաքականությանը` Ամերիաբանկը շարունակաբար ավելացնում է կանաչ ակտիվների պորտֆելը և ֆինանսավորում նախագծեր, որոնք ուղղված են երկարաժամկետ կայուն լուծուﬓերի մշակմանը:
Կենտրոնական բանկի կողմից գրանցված ծրագրային ազդագրին, դրա լրացումներին, ինչպես նաև թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
-դրամային պարտատոմսերի դեպքում` այստեղ
-իսկ դոլարային դեպքում` այստեղ
Տեղեկացնենք նաև, որ ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
2020թ. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում թողարկեց և տեղաբաշխեց կանաչ պարտատմոսեր` 42 մլն եվրո ընդհանուր ծավալով:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-08 08:39
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։