Последние новости

Ե՛Վ ՄԵՐ ԱՄՈԹԸ, Ե՛Վ ՄԵՐ ԽԻՂՃԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄՔՈՎ

Իշխանությունը երկրում առկա համակարգային պետական ճգնաժամը փորձում է քողարկել հատվածական լուծումներով և բարեփոխումներով՝ դա համեմելով սեփական լեգիտիմության շղարշով։ Իհարկե, Փաշինյանի լեգիտիմության մասին թեզերն իրականում մտացածին և առոչինչ են, քանի որ նա իր որոշումները՝ կադրային քաղաքականությունից մինչև ոլորտային բարեփոխումներ, չի ուղեկցում հանրային քննարկումներով։

Խոսքը ոչ միայն բարձրաստիճան կադրային նշանակումների, օրինակ՝ խիստ անհասկանալի և չհիմնավորված կերպով նախագահի թեկնածու առաջադրելու մասին է, այլև հանրության հետ հաղորդակցման իսպառ բացակայության։ Նույն Վահագն Խաչատուրյանն իբրև նախագահի թեկնածու որևէ պետական և քաղաքական ինստիտուտի հետ հանդիպում չի ունեցել, թեև մի քանի շաբաթից պետք է օծվի նախագահ։ Կառավարման բոլոր ոլորտները՝ ազգային անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, խարխուլ են, և այս ծանրագույն փորձությունից դուրս գալու ու մեջքը շտկելու փորձ էլ չի արվում։ Գործադիր իշխանությունն այնքան է կաղում կադրային պարկի հարցում, որ թերուս, կասկածելի կրթությամբ անձինք առանց ամաչելու զբաղեցնում են կառավարական բարձրագույն պաշտոններ։

Ամենաթողության օրրան է դարձել հատկապես դատաիրավական ոլորտը, այդ բնագավառի «բարեփոխումները» չափից դուրս սյուրռեալիստական են, իմպուլսիվ և բխում են կոնկրետ քրեական գործերից, ավելի ճիշտ՝ քաղաքականացված դատավարություններից։ Արժե հիշել, որ այդպես էլ չիրականացված վեթինգի մասին զրույցն իշխանությունը բացեց իր համար անհաճո դատական որոշումների կայացումից անմիջապես հետո։

Խելագարության կանխավարկածով առաջնորդվելով՝ իշխանությունն սկսեց քննարկել հակակոռուպցիոն դատարաններ հիմնելու հարցը, երբ տեսավ, որ իր քաղաքական ընդդիմախոսների դեմ կարված քրգործերով դատարանները մերժում են կալանավորման միջնորդությունները։ Այդ մասնագիտացված դատարանների դատավորների համար, փաստորեն, զրոյից հանրային վստահության և լեգիտիմության ավելի բարձր նշաձող է սահմանվում, ասես՝ նրանք հրեշտակներ են, մյուսները՝ դևեր։

Դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխավոր Բարձրագույն դատական խորհուրդն իր անդամների մեծամասնությամբ գործադիրի կրնկի տակ է, հետևապես՝ խիստ խոցելի ճնշումների նկատմամբ։ Ու չնայած անկախ դատավորների հանդեպ սոսկալի հետապնդումներին, նրանց կալանավորումներին, ԲԴԽ-ն որպես մահակ նրանց դեմ բանեցնելուն, ձեռքով մակագրման համակարգի ներդրմանը՝ ո՛չ դատական համակարգն ամբողջապես կառավարել է ստացվում, ո՛չ էլ անկախ դատավորներին սանձել։ Միայն իշխանահաճո դատական ակտեր ակնկալելու՝ Փաշինյանի հակասահմանադրական ցանկությունը մշտապես ի դերև է ելնում դատական համակարգի սկզբունքային ներկայացուցիչների շնորհիվ։

Պարզ է, որ եթե իշխանությանը բավարարեր ընդդիմադիրների նկատմամբ դատական հետապնդումների ծավալը, այն շարունակաբար չէր վկայաբերի «վնգստացող դատավորներին»։ Այդպես անվանված, իրականում սկզբունքային դիրքորոշում դրսևորած և իշխանության շանտաժի առջև չնահանջած դատավորների նկատմամբ հետապնդումները զարմանալիորեն սկսվեցին, երբ նրանք ոչ իշխանահաճո դատական ակտեր կայացրին կամ չկալանավորեցին ընդդիմադիրներին։

Փաշինյանի կողմից Սահմանադրությանը տրված «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյում» ձևակերպումն ակնհայտորեն վերաբերում է իրեն, քանի որ այն կարծես բավական հարմար է հենց Փաշինյանի համար, և նա ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել դրանից, անգամ սահմանադրական փոփոխություններն ու կառավարման կարգի փոփոխությունն է աննպատակահարմար համարում։ Ի դեպ, այդ «կոստյումը» վերաբերում է ոչ միայն օրենսդիր և գործադիր, այլև դատական իշխանության հանդեպ փաստացի վերահսկողությանը։

Իրականում Բարձրագույն դատական խորհուրդը պետք է պաշտպանի դատավորներին և դատարանները նախևառաջ իշխանության և պետական պաշտոնյաների հնարավոր հարձակումներից, օրինակ՝ դատավորների մասին ոչ կոռեկտ և հակաէթիկական գնահատականներից։ Դա չեն անում ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ էլ անընդունելի լռություն պահպանող իրավապաշտպաններն ու ոլորտային ՀԿ-ները։ Իշխանափոխությունից հետո վստահաբար պետք է դիտարկվի նաև օտարերկրյա գործակալ կազմակերպությունների մասին օրենք ընդունելու հարցը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26
      1826

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26
      2110

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29
      2818

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57
      1379

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ