ՄՈՏԵՆԱԼՈՎ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԻՆ
Ուկրաինական ճգնաժամը լակմուսի թուղթ է աշխարհում ընթացող գործընթացների համար։ Ի դեպ, հենց այդպես՝ «ուկրաինական ճգնաժամ» են անվանում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները չինացիները։ Եվ նրանք, ըստ երևույթին, աշխարհում ամենասթափ դիրքորոշումն ունեն այդ հարցի նկատմամբ: Քանզի հզոր տերությունը կարող է իրեն թույլ տալ սթափ և ոչ կանխակալ գնահատականներ տալ։
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԵԼՔԸ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ: Տարբերակ առաջին. Ուկրաինայի ռազմական հաղթանակ ռուսական զորքերի նկատմամբ, ռուսական զորքերի դուրսբերում, Դոնբասի, Ղրիմի և Սևաստոպոլի հանձնում, Ռուսաստանի փլուզում... Այս տարբերակն այնքան անմիտ է, որ դրան կարող են հավատալ միայն նրանք, ովքեր պինդ նստած են ուկրա-արևմտյան քարոզչության ասեղին։ Այնպես որ այդ խելահեղ տարբերակը չենք դիտարկի։
Տարբերակ երկրորդ. իրավիճակը զարգանում է մոտավորապես այնպես, ինչպես հիմա։ Այն է՝ Ռուսաստանի զինված ուժերն առաջ են շարժվում, բայց հաշվի առնելով Ուկրաինայի մասշտաբները, նրա զինված ուժերի հարյուր հազարավոր թվաքանակը, գումարած Արևմուտքի կողմից զենքի մատակարարումը, գումարած այն, որ Մոսկվան չի ցանկանում արագացնել իրադարձությունները մեծ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհաբերման գնով, ռուսական զորքերի առաջխաղացումն ընթանում է, ասենք այսպես՝ փոփոխական տեմպերով։ Ընդ որում պատժամիջոցներ են սահմանվում ամեն ռուսականի նկատմամբ, ինչպես նաև՝ պատասխան տնտեսական միջոցներ, որոնք աստիճանաբար կկիրառի Ռուսաստանը։
Ո՞վ կշահի այդ, եկեք անվանենք՝ «դանդաղընթաց» սցենարից։ Հասարակ մարդիկ դրանից կտուժեն ողջ աշխարհում։ Ուկրաինայում, Ռուսաստանում, այն երկրներում, որոնք պատժամիջոցներ են սահմանում, Ռուսաստանի կամ Ուկրաինայի դաշնակից երկրներում, որոնք ընդհանրապես ոչ մի կապ չունեն, կտուժեն հասարակ մարդիկ։ Ինչպես Էկվադորի ֆերմերները, որոնց բանանները փչանում են, քանի որ այլևս չեն մատակարարվում Ռուսաստան: Հանաք բան չէ. Էկվադորի ֆերմերները, որոնք դժվար թե պատկերացում ունեն, թե որտեղ են գտնվում Ուկրաինան և Դոնբասը, արդեն նույնիսկ բողոքի ակցիաներ են կազմակերպել... Եվ բոլորը կջանան ինչ-որ կերպ շրջանցել պատժամիջոցները, փոքր բիզնեսից մինչև արևմտյան հայտնի բրենդներ։ Որովհետև, ի տարբերություն հատուկ ծառայությունների, որոնք պատժամիջոցներ են մշակում և մեծ հաշվով թքած ունեն մնացած ամենի վրա, մարդիկ ողջ աշխարհում ուզում են նորմալ ու հանգիստ ապրել։
Հաշվարկն այն է, թե պատժամիջոցները կազդե՞ն Մոսկվայի քաղաքականության վրա։ Անհավանական է, ինչպես առաջին սցենարը։ Երբեմնի սահմանված պատժամիջոցները չազդեցին Հյուսիսային Կորեայի քաղաքականության վրա, չազդեցին Իրանի քաղաքականության վրա։ Դրանք կազդեն Ռուսաստանի՞ վրա։ Ոչ, իհարկե, և Ռուսաստանի տնտեսությանը ընդհանուր առմամբ կաթվածահարություն չի սպառնում։
Ահա, ի դեպ, թե ինչպես են դատում հենց նույն չինացիները։ Չինաստանի ԱԳՆ փոխնախարար Լե Յույչենն ասում է, որ պատժամիջոցները ոչ մի խնդիր չեն լուծում, այլ հակառակը՝ խորացնում են դրանք: Իհարկե, նա իրավացի է։ Մեջբերենք չին դիվանագետի խոսքերը. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ներկայումս հասնում են այնպիսի սահմանների, երբ բուն գլոբալացումն օգտագործում են որպես զենք։ Պատժամիջոցների տակ են ընկնում նույնիսկ մարզիկները, մշակույթը, արվեստը, ժամանցի ոլորտը։ Նույնիսկ կատուներն ու ծառերն են հայտնվում պատժամիջոցների տակ։ Առանց հիմնավորման սառեցվում են Ռուսաստանի քաղաքացիների ակտիվներն արտասահմանում»։
Վերջապես, ևս մեկ խնդիր՝ կապված «դանդաղընթաց սցենարի» հետ: Եթե ռազմական գործողությունները երկար ձգվեն, և Արևմուտքը ակտիվացնի զենքի մատակարարումներն Ուկրաինային, ապա հակամարտության գլխավոր կողմերը՝ անգլոսաքսոնական աշխարհն ու Ռուսաստանը, ավելի ու ավելի կմոտենան այն չարաբաստիկ կարմիր գծին, որից անդին միջուկային պատերազմն է... Հասկանալի արդյունքով՝ բոլորի համար, այդ թվում էկվադորյան բանաններ մթերողների։
Միակ խելամիտ սցենարը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, ամեն ինչ քննարկել և հանգել ճգնաժամի բոլոր բաղադրիչների խելամիտ հանգուցալուծման։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում։ Անհեթեթություն. բնավ ոչ այն պատճառով, թե հարցերի պատասխանները շատ բարդ են, ամենևի՛ն։ Պարզապես դրանց պատասխանները կրկին նույնն են։ Այդ պատասխանները Մոսկվան առաջարկել է արևմտյան աշխարհին դեռևս ամիսներ առաջ, դեռ անցած տարի։ Եվ այդ առաջարկներն անտեսվել են։
Երբ Մոսկվայի առաջարկներին նայում ես այսօրվա դիրքերից... Ինչի՞ մասին էր խոսքը։ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի: ՆԱՏՕ-ի հետագա ծավալումը կասեցնելու։ Դոնբասի և Լուգանսկի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի կատարման: Համաձայնագրեր, ըստ որոնց երկու հանրապետություններն էլ մնում էին Ուկրաինայի կազմում՝ մի քիչ ավելի մեծ իրավունքներով, քան մյուս մարզերը, և ռուսաց լեզվի մի քիչ ավելի առաջնային կարգավիճակով։ Ու վե՛րջ։
Եվ ինչ, մենք չափազանցո՞ւմ ենք, երբ ասում ենք, որ Արևմուտքը սադրեց բախումն Ուկրաինայում։ Ընդ որում արևմտյան քաղաքական գործիչների ցինիզմն անցնում է ամեն չափ ու սահման. Նրանք գերազանց հասկանում էին, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Մոսկվայի շահերի լիակատար և ցուցադրական անտեսումը։ Կարելի է ասել՝ ծաղրալից-քամահրալից մոտեցումը։
Հիշում ենք, թե ինչպես էին արևմտյան ԶԼՄ-ներում հրապարակումներ տեղադրում ռազմական գործողությունների սկսման կանխատեսումներով։ Այսինքն շատ լավ հասկանում էին, թե դեպի ուր է գնում ամեն ինչ։ Հիշում ենք, թե ինչպես պատերազմից մեկ ամիս առաջ Լոնդոն ճողոպրեց Հայաստանի նախկին նախագահը՝ Անգլիայի թագավորական ընտանիքի բարեկամը։ Կրկին իսկ բազմիցս է ասվել. անգլիական փայլուն հատուկ ծառայությունները գերազանց գիտեին, թե ինչով է այդ ամենն ավարտվելու։
Եվ ինչ, հասկանալով ռազմական գործողությունների օրեցօր աճող վտանգը, Արևմուտքը փորձե՞ց ինչ-որ բան անել։ Թերևս միայն Մակրոնն էր ջանում ինչ-որ բանի վրա ազդել, բայց իր ձգտումներում նա գործնականում միայնակ էր։ Ահա և ստացվում է, որ պետք էին հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր զոհեր, որպեսզի Արևմուտքը կրկին բանակցությունների սեղանի շուրջ նստեր Մոսկվայի հետ։
Սիրում են ասել, թե Մոսկվան խախտել է միջազգային իրավունքը, խաղի կանոնները։ Վա՜յ-վա՜յ… Ի՞նչ իրավունք, այդ ո՞ր կանոնները: Նրանք, որոնց հիման վրա Սերբիայից անջատվեց Կոսովոն և ռմբակոծեցին Բելգրա՞դը, ինչի թունդ ջատագովն էր ժամանակին հենց նույն Բայդենը։ Ո՞ր մեկը թվարկես…
Այսօրվա միջազգային իրավունքը շատ դիպուկ բնորոշվում է հայտնի բռնակալի խոսքերով, որն այսպես է բնութագրել իր կառավարման սկզբունքը. «Յուրայիններին՝ ամեն ինչ, մնացածներին՝ օրենք»։ Հենց այդ սկզբունքով էին գործում Վաշինգտոնն ու Լոնդոնը։ Իրենց կարելի է ամեն ինչ, Թուրքիայի կարգի լկտի արբանյակներին՝ որոշ բաներ, իսկ մյուսներին՝ «միջազգային իրավունք»։
ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԷԻՆ ՀԵՏԵՎԵԼ ԱՅԴ ԿԱՆՈՆԻՆ։ Ինչպես Հայաստանը, որը հավատում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային փաստաթղթերով ամրագրված սկզբունքին։ Այ թե ինչ օրի հասավ իր հավատով…
Դե, իսկ Ռուսաստանը… Ռուսաստանը երկար համբերեց, հետևելով, թե ինչպես են Վաշինգտոնն ու Լոնդոնը գնում ամեն ինչ՝ իր սահմանների պարագծով։ Ասենք, նաև պարագծի ներսում։ Իհարկե, Արևմուտքում փողն ավելի շատ է, քան Ռուսաստանում, և այնտեղ, որտեղ Մոսկվան կարող է ծախսել պայմանականորեն երկու դոլար, Արևմուտքը կշռայլի ամբողջ երկու հազար։ Հենց դրանից էլ բխում է հովանավորյալ պարոնների և կառույցների միանգամայն հասկանալի սանձազերծ ռուսատյացությունը։
Բայց ի վերջո, այո, Մոսկվան հոգնեց հետևել այդ համընդհանուր առուծախին և հոգնեց հետևել, թե ինչպես է միջազգային օրենսդրությունը խախտելու իրավունք տրվում լոկ «ընտրյալներին»։ Ֆինանսապես Մոսկվան չէր կարող մրցակցել Արևմուտքի հետ։ Հետևել, թե ինչպես է աստիճանաբար սեղմվում օղապարանը Դոնբասի շուրջ՝ նույնպես չէր կարող, ընդ որում հասկանալով, որ գործընթացն այդքանով կանգ չի առնի։
Եվ այդժամ Մոսկվայում հիշեցին, որ ցանկացած, նույնիսկ վատթարագույն դասավորության դեպքում իրենք ունեն հավերժ հավատարիմ երկու դաշնակից. բանակը և նավատորմը, ինչպես ասում էր ռուս կայսրերից մեկը։ Դե, և օդատիեզերական ուժերը։ Եվ միայն այդ դարավոր դաշինքի վրա հենվելով է հնարավոր վերադարձնել Արևմուտքին փոխադարձ շահերի խելամիտ հաշվառման ուղի, որոշեցին Մոսկվայում։ Եվ դա պետք է տեղի ունենա, քանի որ այլընտրանքը միջուկային պատերազմն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.