ԵՐԲ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ
Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ իր թուրք գործընկերոջ հետ վերջին հանդիպման ընթացքում վերջապես կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իհարկե, խոսքը դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին չէ և ոչ էլ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման դադարեցման։ Այդ հարցերում Անկարան մտադիր չէ շտապել։
Խոսքն ընդամենը կողմերի համաձայնության մասին է, որպեսզի երկու երկրների միջև ցամաքային սահմանը բաց լինի երրորդ երկրների քաղաքացիների համար: Ընդ որում Ռուբինյանը չգիտի, թե երբ այդ պայմանավորվածությունը կիրականացվի գործնականում, նա լոկ ենթադրում է, որ դա կարող է տեղի ունենալ այս ամռանը... Եվ այդժամ աշխարհի միլիոնավոր զբոսաշրջիկներ շարվեշարան Թուրքիա կգնան հենց հայ-թուրքական սահմանով...
Իրականում Վիեննայում ձեռք բերված այդ «բեկումնային» որոշման իմաստը բավական պարզ է. որպեսզի հեշտացվի Թուրքիայի քաղաքացիների ուղևորությունն Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, իսկ Ադրբեջանի քաղաքացիներինը՝ համապատասխանաբար Թուրքիա։ Այսինքն Վիեննայում ձեռք բերված «կոնկրետ որոշումը» լիովին տեղավորվում է Հայաստանը որպես տարանցիկ միջանցք օգտագործելու թուրք-ադրբեջանական տրամաբանության մեջ... Եվ եթե Ռուբինյանը որոշակի ոչինչ չի կարող ասել, թե երբ այդ որոշումը կյանքի կկոչվի, ապա մենք կարող ենք ենթադրել, որ Անկարան կփորձի սինքրոնացնել «երրորդ երկրների» քաղաքացիների համար սահմանի բացման գործնական իրականացումը «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ։
Քանզի, թեև Ռուբինյանը հավաստիացնում է, թե Վիեննայի բանակցություններում Ադրբեջանի հետ կապված թեմաներ չեն քննարկվել, քանի որ, ըստ Ռուբինյանի, «դրանք երկու առանձին գործընթացներ են», այդուհանդերձ Թուրքիայի արտգործնախարարը չի կիսում Ռուբինյանի այդ ընդգծված միամտությունը և բառացիորեն օրերս հայտարարեց. «Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»։ Նկատենք. ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակում, այլ բացառապես «Զանգեզուրի միջանցք»։
Սրանից ավելի կոնկրետ կարո՞ղ էր արդյոք խոսել դիվանագետը հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի հետ հայ-թուրքական կարգավորման գործընթացի կապի մասին։ Ընդ որում, չարժե կասկածել, որ «խաղաղ պայմանագիր» և «Զանգեզուրի միջանցք» հասկացությունները Չավուշօղլուն դիտարկում է հենց այն համատեքստում, որում դրանք պատկերացնում է Իլհամ Ալիևը։
Դե, իսկ հետո Չավուշօղլուն ոչ պակաս կոնկրետ խոսում է այն մասին, թե հատկապես ինչն է խանգարում «խաղաղ պայմանագրի» կնքմանը՝ դրա ալիևյան ընկալմամբ, և «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, հետևաբար՝ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ այդ գործընթացի էրդողանական ընկալմամբ։ Այսինքն՝ Հայաստանի վերածմանը տարանցիկ երկրի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի համար։
Չավուշօղլու. «Հայաստանում որոշ ուժեր հարձակում են գործում վարչապետի տան վրա, փողոցային ակցիաներ անցկացնում, լուրջ ճնշում գործադրում, իսկ դա լուրջ խոչընդոտ է ստեղծում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար»: Սա, ի դեպ, նաև այն հարցի առնչությամբ, թե ինչի է հասել «Դիմադրություն» շարժումը անցած մի քանի ամիսների ընթացքում։
Հայաստանի անկախության տարիներին թուրքական ոչ մի իշխանություն այնքան չի հոգացել հայոց պետության ղեկավարի անվտանգության մասին, որքան Էրդողանն ու Չավուշօղլուն։ Եվ այդ դիրքորոշումը շատ տրամաբանական է։ Տրամաբանական է այն պատճառով, որ ինչքան էլ Փաշինյանը ջանա՝ խեղաթյուրելով մեր անցյալի փաստերը, միայն Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրն» են մեղավոր Հայաստանն ու Արցախը պատուհասած դժբախտությունների համար։
Նիկոլը դա շատ լավ հասկանում է։ Գերազանց հասկանում են նաև իր թիմի այն անդամները, որոնք «ուսապարկեր» չեն, այլ պարզապես «բեռ ունեն վզին», ինչպես Ջհանգիրյանը։ Եվ որպեսզի այն ամենի համար, ինչ արել են, անպատիժ մնան, իսկ «վզի բեռը» վերջնականապես չճզմի իրենց, նրանք պատրաստ են Փաշինյանի դուդուկի տակ պարելով հետևողականորեն հանձնել Հայաստանն ու Արցախը Էրդողանի և Ալիևի ձեռքը՝ հուսալով, թե վերջիններս կապահովեն իրենց տևական առկայությունը իշխանության ղեկին։
Դե, իսկ Հայաստանն ու Արցախը Էրդողանին և Ալիևին հանձնելու համար պետք է վերացնել գլխավոր խոչընդոտը՝ ի դեմս «Դիմադրություն» շարժման։ Դրա համար օգտագործվում են բոլոր միջոցները՝ սկսած ֆիզիկական բռնության կիրառումից և շինծու քրեական գործերի հարուցումից մինչև «Շարժումը» վարկաբեկելու ջանքեր։ Հաշվարկ կառուցելով մարդկային հիշողության կարճության և ընտրողականության վրա, իշխանությունը վարում է այդ արշավը երկու շարասյունով։ Մի կողմից՝ «Շարժման» և նրա առաջնորդների վարկաբեկման գործընթացն ակտիվորեն վարում է իշխանամետ քարոզչամեքենան, մյուս կողմից՝ այդ գրոհը վարում է «ընդդիմության ընդդիմությունը», այսինքն նրանք, ովքեր չեն ընդունում «Շարժման» գործողությունները, թեև իբր թե Փաշինյանի հակառակորդներն են։ Ժամանակն այնքան տագնապալից է, երբ դիմակները պատռված են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.