Последние новости

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՆԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Երկարատև ազդեցության ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

Փողոցներում երբևէ լույս չունեցած Վանեվան գյուղում այս տարի կարևոր արդյունք է արձանագրվել. գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից, էներգախնայող LED-համակարգ։ 2022 թվականի աշնանը մեկնարկած աշխատանքներն ավարտվել են Ամանորին ընդառաջ։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղում լուսավորվել է շուրջ 1600 մետր ճանապարհահատված, մասնավորապես` գյուղի կենտրոնական և երկրորդական մի քանի փողոց։

Վիվա-ՄՏՍ-ի եվ Վայրի բնության եվ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության հիմքում հեռավոր և սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումն ու բնակիչների հոգսը թեթևացնող՝ երկարաժամկետ արդյունք ապահովող, էներգախնայող համակարգերի ներդրումն է։ Դրանցից հերթականը գործարկվել է Վանեվանում։

Վանեվան գյուղը երբևէ չի ունեցել արտաքին լուսավորություն, ինչի բացակայության հետևանքները բնակիչներն զգացել են հատկապես սահմանային լարվածության պայմաններում տեղաշարժվելիս։ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրն այս գյուղում իրականացված առաջիններից էր:

«Խելահեղ տեմպերով զարգացող աշխարհում, որում ամեն օր նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, լուսավորված փողոցում քայլելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Այս ծախսարդյունավետ, էներգախնայող և բնապահպանական տեսանկյունից արդարացված համակարգի գործարկումը կարևոր աջակցություն է համայնքներին: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է: Այն թույլ է տալիս մեծ խնդիրները լուծել աստիճանաբար, մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև զարգացման տեմպերի առկա տարբերությունը, տնտեսել համայնքի միջոցները և հատկապես սահմանամերձ գյուղերում՝ մարդկանց անվտանգության որոշակի հարցեր լուծել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վանեվանի բնակիչների համար, նախորդ տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ստեղծված սահմանային լարված իրավիճակի պատճառով, փողոցների լուսավորությունը դարձել էր առաջնային անհրաժեշտություն։ Մարդիկ իրենց ընտանիքների անվտանգության մասին հոգալու տարրական հնարավորություն չեն ունեցել՝ մութ ժամերին ավելի ապահով վայր տեղափոխվելու կամ շարժվելու համար: Ստիպված փորձել են օգտվել բջջային հեռախոսների կամ տներից երևացող լույսերի հնարավորությունը, սակայն դա բավարար չի եղել ոտքերի առաջ տեսնելու համար: Արտաքին լուսավորության ժամանակակից համակարգի ներդրումը մասնակիորեն լուծել է այդ խնդիրը:

Արտաքին լուսավորության էներգախնայող, ժամանակակից համակարգերի ներդրումը, որն իրականացվում է «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, արդյունավետ է բնապահպանական և համայնքային միջոցների տնտեսման տեսանկյունից: Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը, լինում են խնայողություններ, որոնք ուղղվում են այլ խնդիրների լուծմանը:

2022 թվականին, Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր՝ Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով, սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Галерея (5 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЛИТОЛОГ: ДАВЛЕНИЕ НЕ ВСЕГДА БЫВАЕТ ЖЕСТКИМ - ЕВРОПА ПРОСТО ОЧЕНЬ СИЛЬНО ПОПРОСИТ
    2025-04-11 10:20

    Заявления президента Азербайджана о том, что Армения должна предоставить беспрепятственную дорогу – без таможенного и пограничного контроля – уже начали «восприниматься» в нашем обществе как обыденные, но все дело в том, что эти формулировки по сути использует не только Алиев, но и Урсула фон дер Ляйен, написал в своем ТГ-Канале политолог Акоп БАДАЛЯН. Эксперт отметил, что заявление председателя Еврокомиссии в Самарканде о беспрепятственных границах в рамках Среднего коридора в Армении не вызвало практически никакого внимания, но, судя по всему, Алиев рассчитывает на то, что ЕС в этом вопросе окажет давление на Армению.

  • ТАТЕВ АЙРАПЕТЯН: НАС ПЫТАЮТСЯ ЗАСТАВИТЬ ДУМАТЬ ТАК, КАК ОНИ ХОТЯТ
    2025-04-11 09:23

    Если так пойдет, то однажды может выясниться, что Алиев – латентный николакан, а если серьезно, то это политическая очень опасная программа, разработанная против нашего государства и общества, реализуемая через Пашиняна и его политическую команду. Так прокомментировала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татев Айрапетян заявление азербайджанского президента о том, что Армения лишила себя возможности стать важной транзитной страной для азербайджанских энергоресурсов и транспортных маршрутов.

  • А.АЙВАЗЯН: "ЕСЛИ ТАК ПОЙДЕТ, ЗАВТРА ДЛЯ ВЛАСТЕЙ НЕ БУДЕТ ПРОБЛЕМОЙ И ЗАХВАТ СЮНИКА"
    2025-04-11 09:13

    "МИД Армении практически в ежедневном режиме делает новые вдохновляющие Азербайджан заявления, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. - "После опубликования указа о насильственном переселении армян Нагорного Карабаха и ликвидации Нагорного Карабаха вопрос был снят с повестки дня урегулирования межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой", – заявил МИД Армении в ответ на запрос радиостанции "Свобода".

  • ДАДИВАНК. ВОЗРОЖДЁННОЕ И ПОТЕРЯННОЕ ЧУДО
    2025-04-10 10:30

    Dialogorg.ru представляет статью Елены Шуваевой, написанную в ноябре 2020 года, после 44-дневной карабахской войны.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ