Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆ․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ՉԻ ՀԵՌԱՆԱ
Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա: Այս մասին «Ազատության» եթերում Կառլոեն Ասլանյանի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
Հարցին, պատրաստվում է Ռուբեն Վարդանյանը հեռանալ, թե ոչ, Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Այս խոսակցությունները նոր չեն, ցավոք, նրա պաշտոնի ստանձնումից հետո նման խոսակցություններ կան, հունվարին ևս, ինչպես այն ժամանակ, հիմա էլ ասեմ, որ Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես նաև հեռանալ Արցախից քանի որ Արցախի նկատմամբ Ռուբեն Վարդանյանի և մեր թիմի դիրքորոշումը Արցախում պաշտոն զբաղեցնոլով չի պայմանավորված։ Անկախ նրանից, որևէ քաղաքական փոփոխություն կլինի, թե ոչ, Ռուբեն Վարդանյանի նվիրումն Արցախին չի փոխվելու և անելու է առավելագույնը առկա մարտահրավերներին դիմակայելու»։
Հարցին, թե գուցե հեռացվելո՞ւ է այդ պաշտոնից, Առաքելյանն ասաց, որ նման տեղեկութուն չունի, այդ պաշտոնին նշանակումն ու ազատումը տեղի է ունենում Արցախի նախագահի կողմից, իսկ այդ գործողությունները չի պատրաստվում մեկնաբանել․ «Այս պահին նման տեղեկություն չկա, եթե նման որոշում կունենա, կարծում եմ Արցախի նախագահը կներկայացնի և՛ պատճառները, և՛ հետագա անելիքները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.
-
2025-07-05 10:33
Армения 5 июля отмечает День Конституции.
-
2025-07-05 10:27
Заместитель директора Центра комплексных европейских и международных исследований факультета Мировой экономики и мировой политики НИУ ВШЭ Дмитрий Суслов прокомментировал Alpha News кризис в отношениях Москвы с Баку и Ереваном, политику России на Южном Кавказе, а также позицию США по конфликту на Украине и отношениям с Россией. По словам эксперта, кризис с Азербайджаном носит откровенно политический характер, который искусственно раздувают в Баку.
-
2025-07-05 10:22
Операция по задержанию архиепископа Микаэла Аджапахяна в Первопрестольном Эчмиадзина с участием Управления по борьбе с терроризмом СНБ была позорным зрелищем. Об этом заявил в интервью Sputnik Армения лидер партии "Отечество", бывший директор СНБ, генерал-майор Артур Ванецян.