ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ՝ ԸՍՏ GLOBAL FINANCE ԱՄՍԱԳՐԻ
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Հայաստանի Լավագույն բանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է ամսագրի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի 30-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում։
Աշխարհի առաջատար բանկերն ընտրելիս Global Finance-ը դիտարկել է այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն ու պրոդուկտների նորարարությունը։ Ընտրության համար հիմք են հանդիսացել կապիտալի և վարկանիշային վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները: Այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք խնդրահարույց շուկաներում դրսևորել են հոգատարություն, արձագանքել են իրենց հաճախորդների կարիքներին և լավ արդյունքներ արձանագրել` հիմք դնելով հետագա հաջողության համար:
«Քանի որ բանկային ճգնաժամը տարածվում է ԱՄՆ-ից դեպի այլ տարածաշրջաններ, ծառայությունների, կայունության և ինստիտուցիոնալ գիտելիքների տեսանկյունից լավագույն բանկերին բացահայտելն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ», - նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Այս տարվա «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաև ապահովում են երկարաժամկետ ֆինանսական հարաբերությունների համար պահանջվող հուսալիությունը»:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Շատ ուրախ ենք ստանալ «Լավագույն բանկ» մրցանակը Global Finance ամսագրի կողմից, ինչը վկայում է անցած տարվա ընթացքում բիզնեսի բոլոր ուղղություններով մեր կայուն աճի մասին: Քանի որ այս հեղինակավոր մրցանակն արդեն իններորդ անգամ է մեզ շնորհվում, այն այլևս ընդամենը մեկ տարվա ֆինանսական արդյունքների մասին չէ: Սա ավելի քան մեկ տասնամյակ մեր գրանցած կայուն ցուցանիշների ճանաչումն է, որը նաև արտացոլում է մեր երկարաժամկետ ռազմավարության ճկունությունն ու կայունությունը: Ընդունելով և ողջունելով այս ճանաչումը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ բավարարելու մեր հաճախորդների փոփոխվող կարիքները և նորարարություն ներմուծելու ֆինանսական ծառայություններում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով թվայնացմանը, ֆինանսական պատասխանատվությանը և երկարաժամկետ կայունությանը»:
Ամերիաբանկը «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին արժանանում է 9-րդ անգամ և երրորդ տարին անընդմեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-18 15:18
Ամերիաբանկի և Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի և թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։
-
2025-07-18 08:56
Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ:
-
2025-07-08 08:39
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։