Ոտաբոբիկ՝ Համբուրգից Բեռլին. ի սատար Արցախի՝ հայ երիտասարդները յուրատեսակ ակցիա են իրականացրել
Գերմանաբնակ երիտասարդ Գևորգ Բաբայանն իր 2 ընկերների հետ եվրոպացիների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի վրա: Երիտասարդները, 6 օրում ոտաբոբիկ կտրել անցել են 280 կմ ճանապարհ և Համբուրգից հասել Բեռլին՝ անցորդների ահազանգելով, որ Արցախի 120 հազար հայ բնակչությունը կանգնած է ցեղասպանության վտանգի առջև:
Նրանց ոտնաթաթերը այտուցվել են, սակայն դրան ուշադրություն չեն դարձնում, քանի որ իրենց առջև դրած նպատակին հասել են՝ հնարավորության սահմաններում բարձրաձայնել են տոտալ շրջափակման մեջ գտնվող քրիստոնյա ժողովրդին պատուհասած փորձության մասին, որի վերաբերյալ եվրոպական մամուլը գրեթե լռում է:
Հիշեցնենք` Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am
-
2024-09-21 14:26
Лидер протестного движения "Священная борьба" архиепископ Галстанян отреагировал на заявление радикального блока "Национально-демократический полюс" (НДП) о прекращении сотрудничества с ними.