Последние новости

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԻՐՈՒՄ Է ԱԿԱՆՋՆԵՐՈՎ, ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ Է ՄՏԱԾՈՒՄ

Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլը առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ: Թե գործընթացի բուն կողմերը, թե տարածաշրջանային և գլոբալ շահագրգիռ խաղացողները հստակ բացահայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի հնարավոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում:

Մերֆիի հանրահայտ օրենքներից մեկն ասում է, որ, որպես կանոն, ժամանակի 20%-ը ծախսվում է խնդրի 80%-ը լուծելու համար, իսկ ժամանակի մնացած 80%-ը գնում է խնդրի վերջին 20%-ի կարգավորման համար:

Գրեթե բառացի նույն վիճակն է հայ-ադրբեջանական տրեկի վրա. Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է պայմանագրի 70%-ը, և վերջին 30%-ի վրա շահագրգիռ կողմերը սկսել են ծախսել ավելի շատ ժամանակ:

Փորձենք համառոտագրել խնդրով զբաղվող կողմերի դիրքերը տվյալ պահին.

1 Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ այն ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, զիջելով գրեթե բոլոր ազգային շահերի տիրույթում՝ Արցախի կորուստ, ադրբեջանական ագրեսիա, անկլավներ և այլն, կենտրոնացել է 29.800 ք/կմ-ի և Ռուսաստանը դուրս մղելու գերխնդիրը լուծելու վրա: Նիկոլին խաղաղության պայմանագիրը պետք է ցանկացած գնով, սակայն ոչ թե բուն խաղաղության, այլ իր առջև դրված խնդիրը լուծելու (Ռուսաստանի մասով) և սեփական իշխանությունն ամրապնդելու համար:

2 Ադրբեջանը բացարձակապես շահագրգիռ չէ ինչ-որ թղթի կտոր ստորագրելու մեջ: Ալիևն առանց այդ էլ ստացել կամ ստանում է իր ուզածը կոմբինացված ճնշումների միջոցով և կարող է իրեն թույլ տալ շռայլ գեոպոլիտիկ շոուներ բեմադրել՝ չգնալով արևմտյան բանակցային հարթակներ, հաճոյանալով Ռուսաստանին, իսկ իրականում հետապնդելով բացառապես սեփական շահը:

3 Ադրբեջանը դժգոհ է արևմտյան՝ անգամ ֆորմալ հայտարարություններից ի աջակցություն Հայաստանի և Արցախի դեմ իրականացված էթնիկ զտումների «հումանիտար հետևանքների» հիշատակումներից և պահանջում է Արևմուտքից դադարեցնել թեկուզ զուտ ձևական մանյովրները: Արևմուտքը դա անել չի կարող, որովհետև հենց նման, ոչ մի ռեալ ազդեցություն չունեցող, բայց հայերիս ականջի համար հաճելի հայտարարություններն են Ռուսաստանը Հայաստանից դուրս մղելու օպերացիայի հիմնական զենքը: Հայաստանը, ինչպես կինը, սիրում է ականջներով...

4 Սա է պատճառը, որ ԱՄՆ Պետդեպը իր վերջին արձագանքի մեջ խրախուսում է գոնե երկկողմ ձևաչափով եզրափակել բանակցությունները: Այս առաջարկը բխում է հենց նրանց շահերից, որովհետև իրենց հետաքրքրող հիմնական թեման՝ Ռուսաստանի դեմ պայքարը, Նիկոլը երաշխավորել է:

Արդյո՞ք երկկողմ ձևաչափը ձեռնտու է Հայաստանին: Անշուշտ, ո՛չ: Եվ դրա պատճառները նույնպես ջրի երեսին են: Երկկողմի դեպքում բանակցային կարողություններով Նիկոլը և իր դրածոները, ավա՜ղ, զիջում են ադրբեջանցիներին՝ լինելով նաև ջախջախված իշխանությունների ներկայացուցիչներ: Բայց առավել կարևոր է մյուս հանգամանքը. երկկողմ ձևաչափի մեջ բացակայում են միջազգային երաշխիքները, որոնք գոնե ֆորմալ առումով կարող էին զսպաշապիկ լինել Ադրբեջանի իրական ախորժակի համար:

5 Ռուսաստանը, որն անգամ սովորական պայմաններում մեծ սեր չի ունեցել բազմաշերտ և նուրբ դիվանագիտական գործելաոճի նկատմամբ, հիմա, շարունակվող ուկրաինական պատերազմի պարագայում առավել ևս «զահլա» չունի, և ուժեղացնելով սեփական դիրքերը Հարավային Կովկասի այլ հատվածներում (Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսեթիա, Ադրբեջան) ըստ ամենայնի, հույսը դրել է ռեգիոնում հարցերը Թուրքիայի, ում ազդեցության տակ է ընկնելու Հայաստանը արևմտյան վեկտորի շարունակման պարագայում, և Իրանի հետ Հարավային Կովկասը «на троих», առանց դրսի ուժերի տնօրինելու վրա:

Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը ստանում է նաև զավեշտալի բացատրություններ, ինչպես, օրինակ, «ՀԱՊԿ չգնացի, որ չլեգիտիմացնեմ ադրբեջանական օկուպացիան» բանաձևը: Գուցե Հ1-ի կողմից ուղեղների լվացման զոհ դարձող մի շերտի վրա դա ազդեցություն ունի, բայց բայց քիչ թե շատ բանական շրջանակները, հատկապես՝ դրսում, շատ լավ հասկանում են, որ դա «փրփուր է»: Նախ, Փաշինյանը վերջին շրջանում բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերը, որոնք բացարձակ կապ չունեն անվտանգային հարցերի հետ:

Եվ, ամենակարևորը, Փաշինյանը վաղուց լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ՝ շարունակելով Ալիևի բանակցությունները ադրբեջանական ագրեսիայի ամեն նոր ալիքից հետո՝ սկսած 2021թ. մայիսից առ այսօր:

Ինչպես տեսնում ենք, բոլորը, բացի մեզանից, մտածում են իրենց շահերի մասին: Իսկ մենք շարունակում ենք սիրել ականջներով, բայց այդպես էլ պարզ չէ, թե ինչով ենք մտածում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ, ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.11.2023թ.

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СТАНЕТ ЛИ SOCAR ЭКСПАНСИОНИСТСКОЙ НЕФТЕГАЗОВОЙ КОРПОРАЦИЕЙ?
    2025-03-15 10:59

    «Почему Азербайджан хочет превратить SOCAR в  «национальную компанию»? - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге ДАВТЯН.

  • Сергей МАРКЕДОНОВ: УСТОЙЧИВОСТЬ МИРНОЙ КОНСТРУКЦИИ СОМНИТЕЛЬНА
    2025-03-15 10:32

    Хотелось бы дать утвердительные ответы на вопросы, можно ли ставить точку в истории многолетнего конфликта и вступает ли Кавказ в новую долгожданную эру мира, но даже сейчас остаются определенные сомнения в устойчивости всей мирной конструкции, написал в телеграм-канале экспертов Центра политических технологий им. Игоря Бунина Bunin & Co ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов, коснувшись возможного подписания мирного договора между Арменией и Азербайджаном. По его словам, помимо конституционных коллизий остаются неразрешенными проблема демаркации и делимитации границ и пресловутого «коридора» и для того, чтобы мир пришел в регион, нужны не только слова и документы… Публикацию полностью приводим ниже.

  • Артак ЗАКАРЯН: «ПРИВЕДЕННЫЙ НАМИ» НИКОЛ И ПОЛИТИЧЕСКИЕ РЕКОРДЫ ЕГО СУДЕБНО-ПРАВОВОЙ СИСТЕМЫ
    2025-03-13 10:42

    Политические преследования в отношении оппозиции имели и имеют для ГД одну цель: сохранить свое губительное для нации правление и поставить его на службу интересам Азербайджана и Турции, и следующий сезон репрессивных шоу – для отвлечения внимания народа от всего этого, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян, добавив: беда в том, что Армения стоит перед угрозой новых тяжких вызовов… Публикацию полностью приводим ниже.

  • Татевик АЙРАПЕТЯН: ГАЗОПРОВОД НЕ ТОЛЬКО ДЛЯ НАХИДЖЕВАНА, РАЗГОВОРЫ О СЮНИКЕ ЗДЕСЬ НЕСПРОСТА
    2025-03-13 09:51

    Даже в этой ситуации у Армении есть исключительный ресурс в лице проживающих в Спюрке и работающих в различных структурах влиятельных армян, которые наверняка задействуют свои ресурсы для Армении, если увидят, что государство заинтересовано в усилиях по предотвращению довольно опасных процессов, однако сегодня Армения не применяет эти исключительные и важные рычаги, хотя Азербайджан становится все более агрессивным и опасным, написала в своем ТГ-канале эксперт по Азербайджану Татевик Айрапетян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ