Последние новости

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ «ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՂՆԵՐԻՆ»՝ ԲԱՆԱԴՐԱ՛ՆՔ

Ավա՜ղ, նրանք երբեք չեն հանդիպի և չեն նայի միմյանց աչքերին. ոչ միայն այս, այլև այն աշխարհում...

Քանզի Հայոց ցեղասպանության խաչին գամված, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված 1.500.000 նահատակները դրախտում են։ Նրանց հիշատակը պղծողներին, այլասերված գերեզմանապիղծներին ու սադիստներին այլ ճակատագիր է վիճակված. հավերժ այրվել գեհենական կրակի բոցերում։

Ամե՛ն:

1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացված հրեշավոր և բնավ ոչ մեկ օր տևած ոճրագործության զոհերի ոգեկոչման պաշտոնական օրն է. ոճրագործություն, որին զոհ գնացին մեկուկես միլիոն մորթված, այրված, խաչված հայեր:

Ի՞նչն է սխալ ապրիլի այս ամսեվերջի պարագայում:

71 տարի անց՝ ապրիլի 26-ին, տեղի ունեցավ 20-րդ դարի մեկ այլ ողբերգություն, որը շարունակում է մնալ պատմության մեջ ամենից աղետալի միջուկային վթարը: Չեռնոբիլի ողբերգությունը։ Զոհերի վերաբերյալ տվյալները տարբերվում են՝ կախված աղբյուրից, և հասնում կես միլիոն թվաքանակի։

Բայց հիմա խոսքն այդ մասին չէ։ Չեռնոբիլի դժոխքից հետո ճառագայթումով վարակված տարածքում սկսեցին հայտնվել մուտանտ կենդանիներ: Շատերը կհիշեն երկգլխանի, եռապոչ և այլ շեղումներով խոճկորի լուսանկարներն ու կադրերը, իրական հրեշի, որը դարձավ անասելի սարսափի մարմնացումը:

Ըստ երևույթին, անկախ ամենից, այդ ճիվաղ «Դնչիկը» ողջ է մնացել, տեղափոխվել Հայաստան ու վերածվել մեծ խոզի... Կամ գուցե դա մեկ այլ, մեր տեղակա՞ն խոճկորն էր: Ինչևէ, նա մեծացավ, դարձավ պարարտ խոզ, առատ սերունդ տվեց և նույնիսկ սեփական գաղափարախոսություն ցռթեց։ Որի պտուղները մենք այսօր քաղում ենք:

Սա ամենևին էլ երևակայության խաղ չէ և բնավ ծիծաղելի չէ: Եվ կրկին, այսպես թե այնպես, անհնար է բացատրել տեղի ունեցող ամենն այլ կերպ, քան գեների մուտացիայով, որը հանգեցրել է բոլոր համակարգերի սարսափելի աղավաղման ու քայքայման:

ԱԺ իշխող կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց Ցեղասպանության զոհերին վերահաշվարկելու անհրաժեշտության մասին: «Պետք է ունենանք բոլորի ցուցակը, բա չիմանա՞նք՝ 1,5 միլիոն զոհ է եղել, թե՞ ավելի քիչ կամ ավելի շատ, ինչպես ընդունված է համարել», - ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը: «Սա շատ կարևոր է նաև ապագայում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կառուցման համար։ Ուզում եմ ասել, որ դրանից վատ մի զգացեք»:

«Վատ մի զգացեք». ի՜նչ նուրբ է ասված... Իհարկե, վատ զգալ պետք չէ. պետք է, որ լեզուն չորանա, կայծակը հարվածի, և հողը բացվի ոտքերի տակ: Պետք է, որ երկնքից այն մեկուկես միլիոնը և երկրի վրա նրանց միլիոնավոր սերունդները միաձայն գոչեն. «Բանադրա՛նք։ Բանադրա՛նք։ Բանադրա՛նք»։

Բայց այդ ամենը տեղի չունեցավ... Մասնագետ պատմաբանները սկսեցին նույնիսկ ամենայն լրջությամբ ընդդիմախոսել հրեշավոր թեզին։ «Եթե նրանք իսկապես ցանկանում են ստանալ այդ ցուցակը, ապա պարզապես չեն հասկանում, թե ինչ բան է ցեղասպանությունը»... «Զոհերի ցուցակները կազմել անհնար է, քանի որ Թուրքիայում հայկական գյուղերի բնակիչները բնաջնջվում էին գլխովին, և զոհվածների որևէ ցուցակներ չկային»... «Նրանց անուն-ազգանունների վերականգնումը ֆանտաստիկայի ոլորտից է»...

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հրաժարվեց մեկնաբանել Անդրանիկ Քոչարյանի «նախաձեռնությունը», քանի որ դրանից «խելագարության հոտ է գալիս»: Այո, իսկապես, մեկնաբանությունների համար պետք է դիմել ոչ թե քաղաքական գործիչներին ու պատմաբաններին, այլ բժիշկներին. այդ ի՞նչ պետք է կատարվի մարդու ուղեղում, եթե նրա լեզուն կարողանում է նման բան արտաբերել։ Եվ ի վերջո խելագարությունը կարծես թե վարակիչ հիվանդություն չէ:

ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ ԳԼԽՈՒՄ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՏՐԵԼ ԴԱ ԳՈՒՑԵԵՎ ԿԱՐԵԼԻ ԼԻՆԵՐ, ԵԹԵ...

Եթե ասվածն այդքան ներդաշնակ չլիներ «իրական Հայաստանով» մտահոգվելու և «պատմական Հայաստանի» վրա վերջնականապես թքելու և մոռանալու երկրի գլխավոր պետի պահանջի հետ։ Եթե դա այդքան համահունչ չլիներ Թուրքիայի նախապայմանին, որը կտրականապես անընդունելի էր Հայաստանի նախկին իշխանությունների համար։ Եթե դրանում չհնչեր Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից և արդարության պահանջից հրաժարվելու միտումը։ Բանադրա՛նք։ Բոլոր նրանց, ովքեր փորձում են վայրի խրախճանք կազմակերպել նախնիների արյան վրա, ջնջել մեր հիշողությունը և զրկել ազգային դեմքից։ Բանադրա՛նք։ Բանադրա՛նք։ Բանադրա՛նք։

Հայերի զանգվածային սպանություններն առաջինը ճանաչել և դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը 1965թվականին: Հայերի բնաջնջումը միջազգային իրավունքի համաձայն որպես ցեղասպանություն պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 30 երկրներ, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, Լատինական Ամերիկայի խորհրդարանը և Հարավային Ամերիկայի երկրների խորհրդարանական կոալիցիան, Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ՄԱԿ-ի ենթահանձնաժողովը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Հետաքրքիր է, ինչպե՞ս են կուսակցությունն ու կառավարությունը հետընթաց տալու այս պատմությանը։ Թեպետ, մուտանտ խոճկորի ժառանգների համար Երևանում Ուրուգվայի հրապարակը Աթաթուրքի հրապարակի անվանափոխելու հանդիսավոր արարողություն կազմակերպելը մեծ բան չէ...

Այնուհետ, ամենայն հավանականությամբ, կհաջորդի հերթական հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ «կեղծ տվյալներով» սրբադասելու մեղադրանքով... Մինչդեռ 2015-ի ապրիլին սրբադասումից հետո այդ իրադարձությունը անվանվեց «քրիստոնեական նոր կյանքի մեկնակետ»:

«Տեղի  ունեցավ մի իրադարձություն, որը մենք բոլորս դեռ պետք է գիտակցենք։ Սահմանվեց քրիստոնեական նոր կյանքի մեկնակետը, ասեմ ավելին՝ դա նոր կյանքի մեկնակետն է ողջ մարդկության համար։ Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց, այսինքն փառաբանեց, սրբերի շարքը դասեց մեկուկես միլիոն մարդու՝ 1915 թվականի Ցեղասպանության բոլոր զոհերին։ Քրիստոնեական եկեղեցին պատմության մեջ առաջին անգամ Սրբեր է անվանում պետական բռնության բոլոր զոհերին։ Սա եզակի փաստ է։ Առաջին անգամ արվեց այն, ինչը կարելի է հակադրել 20-րդ դարի մղձավանջին։ Պետք է, անպայման պետք է զավակներ ծնել և սովորեցնել նրանց աղոթել այդ մարդկանց»,- այսպես է գրել բնավ ոչ եկեղեցականը, ոչ «նախկինը» և նույնիսկ ոչ հայազգին:

Մինչև ապրիլի 24-ը՝  Հայոց հիշատակի գլխավոր օրը, քիչ ժամանակ է մնացել։ Մենք հնարավորություն ունենք ցույց տալու, թե ինչն է մեզ համար ավելի վեր. Աստված, քրիստոնեությունը, արժանապատվությունը, անցյալի հիշողությունը, առանց որի չկա ապագա, թե՞ այլասերված գերեզմանապիղծների «ճշմարտությունը»...

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ДЖАЗ - ДИАЛОГ РОЯЛЯ И СКРИПКИ
      2024-05-03 12:41

      Джаз  - это не только музыка, это самоощущение. Джаз дает музыканту уверенность и  чувство собственного достоинства - это особая профессиональная категория. Джаз дает слушателю особое ощущение свободы -  так работает умение импровизировать, играть не только по нотам. Каждая встреча с джазом -  это праздник эмоций, фонтан  энергичных импровизаций, пробуждающий в нас лучшие чувства, дарующий высокое эмоциональное наслаждение, призывающий задуматься о подлинных  нравственных ценностях. 

    • УРОКИ АРМЕНИИ ВЛАДИМИРА ПОЗНЕРА
      2024-04-25 10:44

      "Я хочу поблагодарить всех людей, которые работали над моей книгой. Никогда не думал, что она будет переведена на армянский язык. Сказать, что она переведена на немецкий или французский язык - ну, подумаешь! А все-таки на армянский… Это предмет моей гордости!" - эти слова, произнесенные Владимиром Познером в Ереване в мае 2019 г., когда вышел в свет армянский перевод его книги "Прощание с иллюзиями", он, скорее всего, повторил бы и теперь.  В Центре "Текеян" состоялась презентация книги "Владимир Познер. Мое сердце на армянской стороне", автором-составителем которой стал известный армянский журналист Серго ЕРИЦЯН.  

    • "ПЕРЕСЧЕТЧИКАМ" ЖЕРТВ ГЕНОЦИДА – АНАФЕМА!
      2024-04-19 11:56

      Увы, они никогда не встертятся и не заглянут  друг другу в глаза - не только на этом свете, но и на том... Потому что 1 500 000 прошедших крестную муку Геноцида армян,  канонизированных Армянской Апостольской церквью, пребывают  в раю. Осквернителям их памяти, извращенцам-гробокопателям и садистам уготовлена иная участь - вечное горение в адском пламени.               Аминь!

    • ARMMONO - ЛЮДИ, КУКЛЫ, ФРАНКОФОНИЯ И АРМЯНСКАЯ ДРАМАТУРГИЯ
      2024-04-13 10:02

      Через неделю начнет свой марафон Ереванский Международный Театральный фестиваль ARMMONO. Именно марафон, поскольку показ самых разножанровых спектаклей будет проходить с 17 апреля по 3 мая. О программе ARMMONO - 2024 и его перспективах говорит директор фестиваля Марианна МХИТАРЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ