Փորձագետ․ 2024թ. 2-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպք է արձանագրվել
Այս տարվա երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության14 դեպք է արձանագրվել։ Ընդհանուր առմամբ տուժել են 23 լրագրող և օպերատոր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Ինչ վերաբերում է բռնություններին, ապա հետհեղափոխական տարիներին դրանց թիվն աննախադեպ է», - նշեց նա:
Մելիքյանի խոսքով` նախորդ եռամսյակում լրագրողների և օպերատորների նկատմամբ բռնության դեպքեր չեն գրանցվել: Իսկ արձանագրված 14 դեպքից 11-ը տեղի են ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ժամանակ։
Նույնը վերաբերում է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին։ Մելիքյանի տվյալներով՝ տարեսկզբին ճնշումների 17 դեպք է եղել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 26։
«Միակ դրական ցուցանիշն արձանագրվել է տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքում։ Հունվար-մարտ ամիսներին եղել է 41 դեպք, իսկ երկրորդ եռամսյակում՝ 19»,- ասաց կոմիտեի ղեկավարը։
Փորձագետը հավելեց, որ ԶԼՄ-ների նկատմամբ նման քանակի ճնշումներ և բռնություններ են կիրառվել միայն 2018-ի իշխանափոխության օրերին: Նրա կարծիքով` մտահոգվելու հիմքեր կան, քանի որ առկա է ինչպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում, այնպես էլ պրոֆեսիոնալիզմի պակաս:
«Այս ցուցանիշները պետք է մտահոգեն կառավարությանը, քանի որ դրանք կարող են լրջորեն անդրադառնալ երկրի վարկանիշի վրա», - ասաց նա:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 17:17
Глава СНБ Армении сообщил детали встречи комиссий Армении и Азербайджана по делам пленных, заложников и пропавших без вести. Об этом он сказал в пятницу журналистам.
-
2025-03-21 17:15
Глава Службы внешней разведки Армении подтвердила заявление премьера Никола Пашиняна о том, что против армянских пленных в Баку применяются запрещенные средства и пытки.
-
2025-03-21 17:13
Вы знаете, что в 2024 году было принято решение, что пограничную службу в аэропорту «Звартноц» будут полностью осуществлять пограничные войска Республики Армения. Об этом заявил директор Службы национальной безопасности Армен Абазян в беседе с журналистами в Национальном Собрании 21 марта.
-
2025-03-21 17:11
Директор Службы внешней разведки Армении Кристинне Григорян считает невысокой вероятность агрессии Азербайджана.