Վասիլի ԿՈԼՏԱՇՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՇՆԱԿԻՑ ՉԷ
Տնտեսագետ և քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ եթե Երևանը ցանկանում է ուղղակիորեն պայմանավորվել Բաքվի հետ, ապա «ի սեր Աստծո»:
«Այս հարցն իսկապես առաջին հերթին հայ-ադրբեջանական հարաբերությունների հարց է։ Եվ եթե հայկական կողմն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ այս հարցում որևէ միջնորդությամբ, իսկ խոսքը նախ և առաջ Արևմտյան միջնորդության մասին է, ապա խնդրահարույց իրավիճակը կձգձգվի դեռ տարիներ: Թվում է, թե դա ընդհանրապես Փաշինյանի քաղաքականության նորմալ վիճակն է, երբ սահմանի լուծման հարցը, դրա հստակ սահմանումն անվերջ է», — ասել է Կոլտաշովը։
Փորձագետի խոսքով՝ Մոսկվան Ադրբեջանին դրդում է լուծել սահմանի հարցը։
«Մոսկվան ներկայումս զսպում է Ադրբեջանին իր վրդովմունքն ինչ-որ կտրուկ արտահայտելուց և դրդում սահմանի հարցի լուծմանը, այդ սահմանի հստակ սահմանմանը։ Մոսկվան ազդեց Ադրբեջանի վրա, որպեսզի, այնուամենայնիվ, ինչ-որ պատրաստակամություն լինի հարցը լուծելու համար։ իմա քայլը Փաշինյանի վարչակազմինն է։ Ադրբեջանի վրա ազդեցություն է լինում, որպեսզի նա, այնուամենայնիվ, շարժվի սահմանի հարցի վերջնական լուծման ճանապարհով։ Բայց ամեն ինչ կախված է Հայաստանից, հայկական կողմից, որովհետև այստեղ կան Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության միանգամայն յուրահատուկ շահեր, որոնց մեջ տարածաշրջանում խաղաղությունն ու բարօրությունը ներառված չեն։ Իսկ Հայաստանում տնտեսական աճը դիտարկում են պարզապես որպես Փաշինյանի վարչակազմի որոշ քաղաքական գործողությունների նախապայման, որոնք ձեռնտու կլինեն նախ և առաջ Արևմուտքին։ Եվ եթե դրանով տնտեսական աճն ավարտվի, ոչ մի սարսափելի բան չկա։ Այդպես են մտածում Արևմուտքում», — ընդգծել է Կոլտաշովը։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի վարչակազմի կողմից ղեկավարվող Հայաստանը բարեկամ չէ Ռուսաստանի համար:
«Մոսկվան քաջ գիտակցում է, որ Փաշինյանի վարչակազմի կողմից ղեկավարվող Հայաստանը դաշնակից չէ, բարեկամ չէ։ Մոսկվան նաև շատ լավ հասկանում է, որ Հայաստանի տնտեսական աճն ապահովում են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Ռուսաստանը: Այդ պատճառով Լավրովը մատնանշում է, որ պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Ռուսաստանն այստեղ որոշակի ջանքեր է գործադրել»,- եզրափակել է Կոլտաշովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 19:37
Главу Союза армян России Ара Абрамяна впустили в страну, не объяснив причину трехчасовой задержки на паспортном контроле, сообщила Sputnik Армения вице-президент Союза армян России Лусик Гукасян.
-
2025-03-28 19:35
Постоянный координатор ООН в Армении Франсуаз Жакоб отреагировала на письмо, переданное перед зданием офиса ООН в Ереване в рамках акции протеста по вопросу удерживаемых в Баку армянских пленных. Как сообщает Арменпресс, об этом на своей странице в Facebook написала соучредитель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-03-28 18:25
Хочу сообщить, что аккредитованные в Национальном Собрании журналисты при входе в здание парламента могут иметь при себе плакаты, на которых отсутствуют выражения, содержащие оскорбления, клевету, угрозы или призывы к насилию. Об этом говорится в заявлении, распространенном руководителем аппарата НС РА Давидом Аракеляном.
-
2025-03-28 18:23
Стало известно, что власти запрещают въезд в Армению президенту Союза армян России Ара Абрамяну. Об этом на своей странице написал адвокат Рубен Меликян.