Последние новости

«Սրբազան պայքար»․ ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը ապազգային է

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնկարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին և ենթակա չէ վավերացման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սրբազան պայքար»-ի համակարգող մարմինը։

«Սեպտեմբերի 26-֊ին ՀՀ սահմանադրական դատարանի ակնհայտ ապօրինի որոշումից հետո «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ներկայացվել է Ազգային ժողովի դատին։

Այս առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

1 ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ստորագրել է բազմաթիվ փաստաթղթեր (օրինակ՝ 09.11.2020թ-ի Եռակողմ հայտարարություն և այլն), բայց դրանցից որևէ մեկը չի անցել ներպետական վավերացման նման ընթացակարգ (ՍԴ և ԱԺ վավերացում), ինչպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման» կանոնակարգը։ Ավելին, հանձնաժողովի մակարդակով ստորագրված Կանոնակարգը մտցվում է նման ընթացակարգ այն պարագայում, երբ առնվազն դեռևս առերևույթ առկա չէ նմանատիպ որևէ գործընթաց Ադրբեջանում։

Այսպիսի վարքագիծը խոսում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջի կատարման և պետական առերևույթ հանցագործություն կատարելու պատասխանատվությունը մեկ անձից այլոց վրա տարածելու միտման մասին (Սահմանադրական դատարան, ԱԺ պատգամավորներ, ԱԺ ՔՊ խմբակցություն, ինչպես նաև 2021թ-ի ընտրություններում ՔՊ ընտրողներ)։

1 Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի առկայության պայմաններում նման գործընթացի նախաձեռնումն ի սկզբանե հարցականի տակ է դնում գործընթացի լեգիտիմությունը։

2 Տեսանելի է նաև, որ Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի վրա հղվելու և այդ հիմքով որևէ գործընթաց տանելու իրական ցանկություն չունի։ Սա պարզ է դառնում այն բանից, որ Կանոնակարգը զուրկ է իրավական որոշակիությունից, այն չի ամրագրում սահմանազատման և սահմանագծման միասնական իրավական հիմք, ավելին, Կանոնակարգի նախաբանով հիմք է դրվում հատվածական սահմանագծման և սահմանազատման համար՝ Ալմա Աթայի հռչակագրից զատ սահմանազատման և սահմանագծման հիմք հռչակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ենթադրյալ պայմանագիրը։

Այսինքն՝ սա դառնալու է հանրության վրա «վաճառած» հերթական կեղծիքը, իբր պրոցեսը գնում է Ալմա Աթայի հռչակագրով։

Հավելենք՝ Ալմա Աթայի հռչակագրով գնացող պրոցեսն ինքնին պրոբլեմատիկ է մեր ազգային և պետական շահի տեսանկյունից, բայց Ադրբեջանը նույնիսկ դրա ցանկությունը չունի, ինչը հստակ արտացոլված է սույն Կանոնակարգում։

1 Մայիս ամսին Տավուշում իրականացվել է զորքերի ապօրինի ետքաշում և ՀՀ սահմանների փաստացի փոփոխություն, սակայն Կանոնակարգը այդ գործընթացներից միայն ամիսներ անց է ներկայացվել Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի դատին։ Սա ևս մեկ ապացույց է, որ մայիս ամսին Տավուշում իրականացված գործընթացը ոչ մի կապ չուներ սահմանազատման և սահմանագծման հետ, այլ ընդամենը միակողմանի զիջում էր։

Ադրբեջանը պարտադրանքի ուժով Տավուշում հասել է իր նպատակին։ Նույն կերպ, բոլոր այն տեղերում, որտեղ իր համար նպաստավոր վիճակ է, անելու է նույնը, այսինքն՝ սահմանի՝ Ադրբեջանի համար նպաստավոր հատվածները համարվելու են սահմանազատված և սահմանագծված ըստ այս Կանոնակարգի, որից հետո Ադրբեջանը կարող է տարիներ ձգել այս գործընթացը և մենք չունենանք սահմանազատված է սահմանագծված սահման։ Սա էլ իր հերթին գործընթացի ներքո դրված ռումբ է։

Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, «Սրբազան պայքարը» հայտարարում է` «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնկարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին և ենթակա չէ վավերացման։

Նշված փաստաթղթի ընդունմանը կողմ քվերակող յուրաքանչյուր ոք կիսում է առերեվույթ պետական դավաճանության տարրեր պարունակող գործընթացի մասնակիցը լինելու պատասխանատվությունը»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮРИЙ КОТЕНОК: АРМЯНАМ НАДО ИЗБАВИТЬСЯ ОТ КОМПЛЕКСА ПОРАЖЕНЧЕСТВА
    2025-04-30 09:01

    Удар БПЛА по храму Христа Спасителя в городе Шуши изменил жизнь Юрия Котенка не на сто, а на двести процентов. Такое признание военкор сделал, представляя свою автобиографическую книгу "Выживший. Летопись спецопераций от Бамута до Бахмута". Поездка в Арцах для него стала далеко не первой командировкой в горячую точку, но повествование о своём творческом пути он начал именно с 44-дневной войны, на которой толком и не успел побывать. "Наверняка, я единственный журналист, который заехал в Нагорный Карабах, но не успел самостоятельно доехать даже до Степанакерта", — вспоминает Котенок.

  • «Неприятная ситуация»: архиепископ Мирзаханян «ответил» на критику в свой адрес
    2025-04-30 06:30

    В эти дни широко распространился в Сети и стал предметом обсуждения текст выступления предстоятеля епархии ААЦ стран Балтии архиепископа Вазгена Мирзаханяна по случаю визита премьер-министра Армении Никола Пашиняна в Таллин. Наши усилия наконец увенчались успехом, и нам удалось связаться и получить определенные разъяснения от архиепископа Вазгена.

  • Адвокат: «Преступлением» Рубена Варданяна было отстаивание достоинства армянского народа
    2025-04-30 06:25

    Прошло более 18 месяцев с тех пор, как мой клиент Рубен Варданян был задержан Азербайджаном. Преданный армянский христианин, уважаемый филантроп и бизнесмен Рубен был взят в качестве политического заключенного в сентябре 2023 года. Об этом сегодня, 29 апреля, в ходе слушаний в Комиссии по правам человека Тома Лантоса Конгресса США заявил международный консультант Рубена Варданяна по правовым вопросам Джаред Генсер.

  • Мириам Ланской: Баку использует мирный процесс с Арменией с целью избежать ответственности
    2025-04-30 06:23

    Азербайджан использует мирный процесс с Арменией, чтобы избежать ответственности за нарушение прав человека. Об этом сегодня, 29 апреля, в ходе слушаний в Комиссии по правам человека Тома Лантоса Конгресса США заявила директор программы России и Евразии Национального фонда по развитию демократии Мириам Ланской.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ