Последние новости

Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին և զինվորական հաշվարկներին հրավիրել է Մոսկվա՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար։

«Հուսով եմ, որ հնարավորություն կգտնեք գալու Մոսկվա մայիսի 9-ին այդ հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու»,- ասել է Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

Այսօր ՌԴ նախագահը մյուս երկրների ղեկավարների հետ մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին, որն անցկացվում է Աստանայում։ Կազմակերպությունում այս տարի նախագահում է Ղազախստանը։

Ավելի վաղ ներկայացվել էր Հաղթանակի 80-ամյակի պաշտոնական լոգոտիպը, այն դարձել էր «Մայր հայրենիքն է կանչում» հուշարձանի կերպարը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ