Последние новости

Հնդկաստանի հետախուզությունը նախազգուշացրել է նոր ահաբեկչությունների հնարավորության մասին

Հնդկաստանի հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են Ջամու և Քաշմիր նահանգում նոր ահաբեկչությունների հնարավորության մասին՝ ուղղված երկրի այլ շրջանների բնակիչների դեմ: Այս մասին հայտնում է News 18 հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նախազգուշացման մեջ ասվում է, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը և դրա հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները ծրագրում են ավելի շատ հարձակումներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն հատուկ զբոսաշրջիկների/ոչ տեղացի բնակիչների, ոստիկանության աշխատակիցների և Քաշմիրի պանդիտների (ուսուցիչների, քահանաների- խմբ.) դեմ, հատկապես Սրինագար և Գանդերբալ շրջաններում»,-պնդում են հեռուստաալիքի աղբյուրները:

Հետախուզության աղբյուրները նախազգուշացրել են նաև երկաթուղային ենթակառուցվածքներին և երկաթգծի անձնակազմին ուղղված հնարավոր ահաբեկչությունների մասին։

Էսկալացիայի առիթ է դարձել ապրիլի 22-ին Փեհելգամ քաղաքում (Ջամու և Քաշմիր տարածք) տեղի ունեցած ահաբեկչությունը, որտեղ զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի մեկ քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են: Հնդկական հատուկ ծառայությունների վարկածով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է «Լաշքար Է Թայբա» խմբավորումը (արգելված է ՌԴ-ում)՝ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության աջակցությամբ, հաղորդում է The Hindustan Times-ը:

Ի պատասխան՝ Հնդկաստանը գրեթե կիսով չափ կրճատել է Իսլամաբադում դեսպանատան աշխատակազմը, վտարել է պակիստանցի ռազմական խորհրդականներին, փակել է «Աթթարի» սահմանային կետը, կասեցրել է ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագիրը և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը:

Նախօրեին Հնդկաստանը պաշտոնապես դադարեցրել է Ինդոս գետից ջրի մատակարարումը Պակիստան՝ փակելով բոլոր չորս ջրարգելները, որոնցով ջուրը ամբարտակներով ու ջրանցքներով հոսում էր հարևան պետության տարածք: Տեղեկությունը հաստատում է կառավարության հրապարակած տեսանյութը, որում արձանագրվել է ջրամատակարարման դադարեցման պահը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ