Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ Է

Ստամբուլից վերադառնալուց հետո Փաշինյանն անմիջապես կալանավորեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված Ադրբեջանի պահանջով, իսկ այնուհետ սկսեց հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա: Օրերս նա արդեն բաց տեքստով տեղեկացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին։ Մինչ այդ պարբերաբար գրառումներ էր անում, թե հայերը Կաթողիկոս չունեն, քանի որ կուսակրոնության ուխտը խախտողը չի կարող այդպիսին համարվել։

Լրատվամիջոցներում արդեն տեղեկություններ են հայտնվել, որ Փաշինյանը մտադիր է Գարեգին Երկրորդից վերցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով տրված հատուկ նմուշի դիվանագիտական անձնագիրը: Նման փաստաթղթի միջոցով են աշխարհում տեղաշարժվում Հռոմի Պապը, Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Կիրիլը և համաշխարհային մակարդակի այլ պատրիարքներ։ Փաշինյանը մտադիր է Կաթողիկոսին տալ Կտրիճ Ներսիսյանի անունով անձնագիր, դրանով իսկ հասկացնել տալով, որ այդ մարդը եկեղեցապատկան չէ։

ԶԼՄ-ներում արդեն կանխատեսումներ են հայտնվել Գարեգին Բ-ին ձերբակալելու Փաշինյանի մտադրության մասին, եթե նա չցանկանա ինքնակամ կարգալույծ լինել։ Ներկայումս բարձր կաբինետներից պարբերաբար տեղեկություններ են արտահոսում Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրությունների կազմակերպման հանձնաժողով ստեղծելու իշխող վերնաշերտի պարագլխի ծրագրերի մասին: Չի բացառվում, որ այդ հանձնաժողովի կազմում ընդգրկվեն քաղաքականացված հանրությանը լավ հայտնի ԼԳԲՏ ներկայացուցիչները, թուրքամետներն ու ինտեգրման եվրոպական վեկտորի կողմնակից ռուսատյացները։

Կանխատեսումներ կան, որ Կաթողիկոսի աթոռին հավակնում է Պոլսո Հայոց եկեղեցական թեմի հոգևոր առաջնորդ Սահակ Մաշալյանը, որը կկատարի թուրքական ղեկավարության բոլոր հրամանները: Անշուշտ, Հայոց Եկեղեցու աշխարհի բազմաթիվ թեմեր կհրաժարվեն ճանաչել նրան որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ, ինչը կհանգեցնի պառակտման և ազդեցության թուլացման ողջ աշխարհում: Նման հեռանկարը լիովին համապատասխանում է Անկարայի և Բաքվի ծրագրերին։

Այդ ծրագրերը հանգում են նրան, որ Հայ Եկեղեցին բաժանվի Փաշինյանի պարտադրված պատրիարքին ընդունողների, և նրանց, ովքեր չեն ճանաչի Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռին բազմած թուրքական տեղապահին՝ որոշելով, որ վարչապետի աթոռին թուրքական մեկ խամաճիկը մեզ լիովին բավական է։ Մյուս սցենարը հավանական համարողները պնդում են, որ Փաշինյանը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ Գարեգին Բ-ն երկար չի ձգի բանտախցում և կհայտարարի առողջական վիճակի պատճառով ինքնակամ կարգալուծման մասին:

ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԼԱԾԱՆՔԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՒԼԵՐԻՑ ԵՆ։ Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում հայկական եկեղեցական թեմերն ահռելի ճնշման են ենթարկվում քաղաքական շրջանակների կողմից, ուստի միանգամայն կարող են աջակցել Փաշինյանին և օրինական ճանաչել Գարեգին Բ-ի պաշտոնանկությունը կուսակրոնության ուխտի խախտման պատճառով։ Հիշեցնեմ, որ հայ ժողովրդի թուրքացման գործընթացն ընթանում է ԱՄՆ-ի թողտվությամբ՝ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման ցուցանակի ներքո։ Արևմուտքը ձգտում է բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ դուրս մղելով Ռուսաստանին։

Փաշինյանի գրառումները վկայում են այն մասին, որ նա մտադիր չէ հետ կանգնել դեռևս «հեղափոխության» արշալույսին ազդարարված «Նոր Հայաստան, նոր Կաթողիկո՛ս» կարգախոսից։ Սա միանգամայն հիմնավոր կասկածներ է ծնում, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակման հետևում կանգնած են համաշխարհային այն նույն կենտրոնները, որոնք կազմակերպեցին իշխանության զավթումը 2018թ.գարնանը: Արցախի հանձնումը առաջին քայլն էր հայոց պետականության կործանման ճանապարհին, ներխուժման ճանապարհով և սահմանազատման ցուցանակի տակ ինքնիշխան Հայաստանի տարածքի բռնազավթումը երկրորդ քայլն էր: Երրորդ քայլը հարձակումն է Եկեղեցու վրա՝ պատրիարքի պաշտոնանկության կարգախոսով։

Փաշինյանի նպատակն ամենևին էլ «կուսակրոնության ուխտը խախտած» Կաթողիկոսին այդ ուխտը պահող կաթողիկոսով փոխարինելը չէ։ Նա ուզում է իր հրահանգներին չենթարկվող Կաթողիկոսին փոխարինել նրանով, ով կպարի իր և իր տերերի դուդուկի տակ։ Փաշինյանին պետք է գրպանի կաթողիկոս, հայ հասարակության թուրքացման գործընթացը թափ է հավաքում, ուստի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Փաշինյանը կարող է ձերբակալել Գարեգին Բ-ին, օրինակ՝ իշխանության զավթում կազմակերպելու մեղադրանքով, այսօր դա առավել քան հեշտ է

Փաշինյանը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ ժողովուրդը ոտքի չի ելնի Կաթողիկոսին պաշտպանելու համար՝ համատարած բռնաճնշումների և ռեժիմի կողմից սերմանվող վախի մթնոլորտի ճնշման տակ։ Բնավ պատահական չէ, որ նա հիշատակեց, թե Սուրբ Էջմիածնի պաշարման օրը ԱԱԾ և ոստիկանության ստորաբաժանումներին դիմակայել է առավելագույնը 15-16 հազար մարդ։ Նա միտումնավոր չհիշատակեց նրանց, ում ոստիկանությունը կանգնեցրել էր Էջմիածին տանող ճանապարհին, բերման ենթարկել, մեքենաները տարել տուգանային կայանատեղիներ, ստիպել հետ շրջվել, փակել Մայր տաճարի ճանապարհը արդեն Վաղարշապատի փողոցներում: Հուլիսի 4-ի բազմահազարանոց երթը՝ ի պաշտպանություն Կարապետյանի և Եկեղեցու, դեռ չէր հասել ԱԱԾ-ի շենք, իսկ իշխանական քարոզչամեքենան արդեն սկսել էր արհեստականորեն նվազեցնել դրա մասնակիցների թիվը։

Փաշինյանը հաշվարկ է կառուցում վախկոտության և անտարբերության վրա, մեր վախկոտության և մեր անտարբերության։ Եթե այդ հաշվարկն արդարանա, ապա նա կարող է իրեն թույլ տալ կալանավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես որ կալանավորեց գործարար Կարապետյանին, արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին, «Սև հովազ» հասարակական կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին և այլոց։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОБРАТНАЯ СТОРОНА НИКОЛА – ПОДВАЛЫ СНБ
    2025-07-19 10:09

    Во времена начальника управления МВД по уголовным наказаниям Мушега Сагателяна (по прозвищу "Костолом") было известно, что в полиции задержанных и арестованных по политическим мотивам избивают, а в СНБ не бьют. Традиции, как ни странно, сохраняются, если не считать, что в СК при Аргишти Кярамяне на допросах "политических" арестованных подвергали пыткам и истязаниям, о чем указано в докладе Хельсинской инициативы за 1 полугодие 2024 г.

  • КАПИТУЛЯЦИЯ-2. УСКОРЕНИЕ…
    2025-07-17 09:55

    Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.

  • 7 ЛЕТ НАЗАД В ИЮЛЕ 2018 г. ПАШИНЯН СОВЕРШИЛ ПЕРВЫЙ ВИЗИТ В БРЮССЕЛЬ…
    2025-07-14 09:39

    Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.

  • ПАШИНЯН ПРЕДОТВРАТИЛ "ТЕРАКТ ВЕКА" В ШОУ ИЗ РАЗРЯДА "КУРАМ НА СМЕХ"
    2025-07-14 09:17

    "Положили на стол 2 пустые гильзы, несколько охотничьих ружей с их лицензиями и объявили, дескать, предотвратили теракт", – констатировал тюрколог Тиран Локмагезян за сутки до ареста депутата от фракции "Айастан" Артура Саркисяна. Ему предъявили обвинение в пособничестве терроризму на основании найденной при обыске карты Еревана. 10 июля к уже имеющимся вещественным "доказательствам" добавились майка с надписью "Смерть или свобода", игрушечная граната и детали командной игры, участники которой стреляют друг в друга краской. О прослушанных беседах архиепископа Баграта Галстаняна и высказываниях архиепископа Микаэла Ачапахяна уже говорилось неоднократно, а потому особо вдаваться в детали не будем.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ