Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ «2025 Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Euromoney առաջատար միջազգային պարբերականը, որը հայտնի է ֆինանսական ոլորտի հեղինակավոր վերլուծություններով, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2025թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ Ամերիաբանկը 2011թ-ից ի վեր այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։

Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում է ավելի քան 100 երկրի առաջատար բանկերի գործունեությունը, մասնավորապես, բանկերի ռազմավարական նախաձեռնությունները, թվային լուծումները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումները:

Պարբերականը շեշտում է, որ 2024թ-ի ընթացքում ռազմավարական գործընկերների միջոցով Ամերիաբանկին հաջողվել է ներգրավվել ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլար։ Դրանց թվում են 200 մլն դոլար՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), և 105 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, ինչպես նաև կլիմայական ծրագրերի ֆինանսավորմանը։

Հատկանշական է նաև Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելի 2024թ տարեկան աճը` 42.3% ՝ հասնելով 596 մլրդ դրամի (1.55 մլրդ ԱՄՆ դոլար)։

Բանկի ակտիվները 2024թ-ին աճել են 33.6%-ով՝ հասնելով 1.9 տրլն դրամի, իսկ մասնաբաժինը շուկայում՝ 17.1%-ի։ Ըստ պարբերականի, այս ցուցանիշները վկայում են Ամերիաբանկի շոշափելի դիրքը և ազդեցության ընդլայնումը Հայաստանի բանկային համակարգում։

2024թ-ին Բանկն ապահովել է գործարքների 99%-ի և վաճառքների ավելի քան 50%-ի օնլայն իրականացում։ Նշվում է նաև, որ նախորդ տարվա համեմատ MyAmeria հավելվածի ամսական ակտիվ մուտքերն ավելացել են 51.3%-ով, իսկ հավելվածի միջոցով իրականացված գործարքների քանակը՝ 46.3%-ով։

Ըստ Euromoney-ի, այս հաջողությունները վկայում են Ամերիաբանկի ռազմավարական հեռատեսության և գործառնական գերազանցության մասին, ինչպես նաև՝ հանձնառությունը տեխնոլոգիական նորարարությունների ընդլայնման և հայկական տնտեսության առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղղությամբ։

«Այս պատվավոր մրցանակը վերահաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարության ու հետևողական աշխատանքի արդյունավետությունը։ Այն նաև ընդգծում է մեր առաջընթացը թվային լուծումների շարունակական բարելավման ուղղությամբ և Ամերիաբանկի կարևոր ներդրումը տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում։ Euromoney-ի գերազանցության մրցանակը մեր թիմի, մեր հաճախորդների և գործընկերների համատեղ ձեռքբերումն է, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։ Այն մեզ ոգևորում է, որ էլ ավելի մեծ եռանդով շարունակենք աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման և կյանքի որակի բարելավման»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ՝ www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ПРОВОДИТ МОДЕРНИЗАЦИЮ И ОБНОВЛЕНИЕ «ПАССАЖИРСКОЙ» ИНФРАСТРУКТУРЫ
    2025-07-28 11:16

    Компания «Южно-кавказская железная дорога» в разгар летнего сезона пассажирских перевозок обновила ряд объектов пассажирской инфраструктуры, что направлено на повышение уровня предоставляемых услуг.

  • А КАК ЖЕ МОСКОВСКИЙ И КАРССКИЙ ДОГОВОРЫ?
    2025-07-28 10:34

    Открытое письмо Чрезвычайному и Полномочному Послу Российской Федерации в Республике Армения господину Сергею Павловичу Копыркину

  • АКОП БАДАЛЯН: К ЧЕМУ ЕЩЕ БЫТЬ ГОТОВЫМИ ТОЛКАЕТ НАС АЗЕРБАЙДЖАН?
    2025-07-28 10:31

    Азербайджан абсолютно не намерен приходить к согласию с Арменией по вопросу транспортного сообщения, да и вообще по какому-либо вопросу, для Азербайджана любая подобная тема подчинена одной главной цели: полному подчинению Армении государственным стратегическим представлениям и установкам Азербайджана, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, комментируя интервью помощника президента Азербайджана Хикмета Гаджиева немецкому изданию. Публикацию полностью приводим ниже.

  • АРМЕН ОВАСАПЯН: ЭТО ДЕШЕВАЯ МАНИПУЛЯЦИЯ ИНДИВИДА С ЯРКИМ ВООБРАЖЕНИЕМ
    2025-07-26 10:08

    Когда нет ни содержания, ни четкой ориентации, некоторые «оппозиционные круги» свою неспособность разобраться в ситуации пытаются компенсировать самыми примитивными манипуляциями Главная цель подобных публикаций – не проанализировать реальность, а просто превратить Сержа Саргсяна в очередного «врага», на которого можно свалить собственные неудачи, бездействие и организационную некомпетентность, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ