ԹԵՐԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ…
Առայժմ Հայաստանի կառավարությունը կկազմավորվի 2/3-ով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում պատմել է, թե ինչ կերպ պիտի ձևավորվի կառավարությունը՝ հաշվի առնելով նոր կառուցվածքը։
Բայց անհնար է լռել. միանգամից վերապահում անեմ, խոսքը կառավարության փետրվարի 28-ի նիստի մասին չէ, և ոչ էլ նրա, որը կայացավ փետրվարի 21-ին։ Այդ նիստն ընդհանրապես տեղի է ունեցել ոչ փետրվարին և նույնիսկ ոչ հունվարի վերջին։ Այն կայացել է հունվարի 17-ին։ Ինչի՞ համար է այս ճշտումը։ Ամեն ինչ պարզ է. գրեթե մեկուկես ամիս շարունակ երկիրը ղեկավարում է «թերկառավարությունը», և դեռ հայտնի չէ, թե երբ դուրս կգա հայկական գործադիր իշխանությունն այդ «թեր» վիճակից…
Իհարկե, պաշտոնապես այստեղ ամեն ինչ թույլատրելիի սահմաններում է։ Ինչպես այն ժամանակ՝ մեկուկես ամիս առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը, «համաձայն օրենքի, կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակված է դրա անդամների 2/3-ը»։ Ողջ հարցն այն է, որ այդպիսին այն լոկ «համարվում է», այլ ոչ թե հանդիսանում գործնականում։ Վարչապետը խոսում էր նաև այն մասին, որ գործադիր իշխանության կազմի 1/3-ը նշանակված չէ, «քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը»։ Եվ ահա այդ «քանի դեռ»-ը ձգվում է առ այսօր։ Մինչև հիմա չկա որոշում կառավարության կառուցվածքի վերաբերյալ, իսկ համապատասխան օրինագիծը դեռ հասարակական քննարկումների փուլում է կառավարության կայքում, որը նախատեսված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման և դրանց հասարակական քննարկման համար։ Այստեղ պետք է ասել, որ հասարակայնությունն այդ հարթակը բնավ չի անտեսում և այնուամենայնիվ առաջարկություններ է անում օրինագծի վերաբերյալ։
Թե որքան ժամանակ կհավաքվեն առաջարկությունները, ինչքան կտևի փաստաթղթի ուղին մինչև հաստատում խորհրդարանի կողմից, ասելը բարդ է։ Սակայն հիմքեր կան համարելու, որ տարվա առաջին եռամսյակը գործադիր իշխանությունը կանցկացնի այդպիսի առկախ վիճակում։ Բնականաբար, այդ ամենը «կախում է» նաև կառավարության ստորաբաժանումների աշխատանքը, համենայն դեպս՝ նրանց, որոնք օրինագծում չկան, բայց առայժմ ձևականորեն գոյություն ունեն։ Իրավիճակը է՛լ ավելի արտառոց է, եթե հաշվի առնենք, որ կառուցվածքի վերափոխումն ընդհանրապես ծանուցվում էր որպես օպտիմալացման միջոց, մինչդեռ փոխարենը ստացվեց անորոշություն։
Այն մասին, թե ինչու են ձգձգում այդ հարցի լուծումը, խոստովանենք, կռահումներ անգամ չկան։ Այստեղ հիշեցնեմ, որ գաղափարը հրապարակայնություն ստացավ դեռևս անցած տարի։ Հասարակական առանձնակի հավանության դա, մեղմ ասած, չարժանացավ։ Բայց այդուհանդերձ մնաց օրակարգում։ Հետևաբար, բնավ հասարակական բացասական արձագանքը չէ, որ կարող է դառնալ զսպիչ գործոն որոշումն ընդունելիս։ Թե ինչ «դետալներ են հստակեցվում», նույնպես մի տեսակ անհասկանալի է։ Միակ բանը, որ այստեղ կարելի է ենթադրել, սեփական գաղափարի նկատմամբ հեղինակների հետաքրքրության աստիճանի նվազումն է… Պաղել են, ըստ երևույթին։ Դե, և գցել են դարակի հեռավոր անկյուն։
Ասենք, դա չի զարմացնում։ Դա բնորոշ է նոր իշխանության ոճին, ինչի օրինակները բազմաթիվ են։ Սահմանափակվենք, թեպետ, մի քանիսով։
Ինչպես որ կառավարության կառուցվածքը, այնպես էլ դրա ծրագիրը վստահորեն կարելի է դասել անավարտ գործերի թվին։ Բավական է հիշել, որ վարչապետը երեք օր շարունակ մեկնաբանում ու հստակեցնում էր փաստաթուղթը խորհրդարանում։ Հիմա չենք մտաբերի, թե հատկապես ինչ և ինչ ձևով էր ասում կառավարության ղեկավարը ԱԺ-ի ամբիոնից։ Խոսքը հիմա այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե որքան հում, անըմբռնելի, այլ կերպ ասած՝ կիսատ-պռատ էր ծրագրի տեքստը, որ պահանջվեցին մի շարք լրացուցիչ ճշտումներ։ Իդեպ, արժե ուշադրություն դարձնել մի հետաքրքիր առանձնահատկության վրա. փաստաթղթի տեսքով ծրագիրը թղթի վրա կար և մնաց նույն վերացական ձևաչափով, իսկ այ հստակեցումը (հարաբերական) բանավոր ձևով հնչեց վարչապետի մեկնաբանություններում։ Հիմա այնքան էլ հասկանալի չէ, թե ինչով է առաջնորդվելու կառավարությունը. վարչապետի ելույթից վերցրած թեզիսներով, թե՞ ծրագրով, որում գրեթե բոլոր հարցերը մնացել են օդում կախված…
Իսկ ընդհանրապես օդում կախված հարցերն առավել քան շատ են նաև կառավարության ծրագրից դուրս։ Այսպես, օրինակ, ամիսներ շարունակ կախված է մնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, կախված է գազի սակագների հարցը, կախված է «Լիդիան Արմենիա»-ի խնդիրը… Հայկական կառավարության ներուժն այն աստիճան ողորմելի գտնվեց, որ նրա պարագայում կախված է գործնականում ամեն ինչ։ Ճշտում եմ. կախված են հարցերը։ Հրատապ, օպերատիվ լուծումներ պահանջող հարցերը։
Բայց քանի որ, կրկնեմ, գործ ունենք «թերկառավարության» հետ, ապա այդպիսի գործադիր իշխանությունից ակնկալել ավելին, քան թերլուծումներ, վիճակված չէ։ Թեև ներքին ձայնը հուշում է, որ կառավարության կառուցվածքի վերջնական ճշտումից հետո էլ վերջակետերի փոխարեն բազմակետեր դնելու եռանդը չի մարի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:43
Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.
-
2025-05-22 09:50
Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։